Թունավորման զանգվածային դեպք Արմավիրում. տուժել է առնվազն 60 քաղաքացի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+21.09 oC

Թունավորման զանգվածային դեպք Արմավիրում. տուժել է առնվազն 60 քաղաքացի

19:25 17.05.2018

Արմավիրի մարզում  զանգվածային թունավորման դեպք է գրանցվել: SHANTNEWS.am-ը կապ է հաստատել «Արմավիր» ԲԿ, ուր տեղափոխվում են թունավորվածները: Ժամը 20.30-ի դրությամբ հիվանդանոց տեղափոխվածների թիվը 60 է եղել: Ինչպես տեղեկացրել են հիվանդանոցից՝ չի բացառվում, որ թունավորվածների թիվը հասնի 150-ի:

 

Բոլորը Էդուարդո Էռնեկյանին պատկանող այգիներում աշխատող բանվորներ են: Ըստ բժիշկների՝ 350 աշխատակիցներից 150-ը կերել են հավի մսից պատրաստված բրդուճներ և գանգատվողները հենց այդ սննդից օգտվածներն են: Ծանր վիճակում գտնվողներ չկան:  

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ՝ Արագած գյուղում

20:16 28.04.2024

Հրդեհ՝ Արագած գյուղում

Ապրիլի 28-ին` ժամը 18:41-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած գյուղի 1-ին փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:29-ին: ...

Կուրիլյան կղզիներում 4,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

19:58 28.04.2024

Կուրիլյան կղզիներում 4,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Խաղաղ օվկիանոսում՝ Կուրիլյան կղզիների մերձակայքում, 4,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Սախալինի մասնաճյուղը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սևերո-Կուրիլսկ քաղաքից 42 կմ հյուսիս-արեւելք (Պարամուշիր կղզի, Կուրիլյան կղզիներ)՝ 95 կմ խորության վրա»,-նշել են սեյսմոլոգները: ...

Ավտոմեքենան կամրջից ընկել է Ազատ գետը

16:23 28.04.2024

Ավտոմեքենան կամրջից ընկել է Ազատ գետը

Ապրիլի 28-ին՝ ժամը 12։35-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է գետը. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գետազատ գյուղի վարչական տարածքում «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ռ. Վ., ծնված 2000 թ.) դուրս […] ...

Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները․վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել

16:08 28.04.2024

Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները․վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել

Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության «Սկանյա» մակնիշի տուրիստական ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը, դեպքի առթիվ 2024 թվականի ապրիլի […] ...

Վանաձորում 54-ամյա վարորդը «Nissa Sun»-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնի

15:35 28.04.2024

Վանաձորում 54-ամյա վարորդը «Nissa Sun»-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնի

Երեկ՝ ապրիլի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18:20-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 54-ամյա Պետրոս Մ.-ն, իր վարած «Nissan Sun» մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու 122 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Լոռու մարզի բնակիչ, 13-ամյա Արամ Ս.-ին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են […] ...

ՃՏՊ Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին. կան տուժածներ

15:14 28.04.2024

ՃՏՊ Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին. կան տուժածներ

Ապրիլի 28-ին` ժամը 11։02-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կեչուտի ջրամբարի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա երկու տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1981 […] ...

BACK_TO_TOP