13:09 01.11.2018
Այսօր խորհրդարանում դարձյալ հատուկ նիստ է հրավիրվել՝ քննարկելու վարչապետի ընտրության հարցը: Խորհրդարանը հատուկ նիստը սկսել է 61 պատգամավորով: Որոշվել է հատուկ նիստն առանց ընդմիջման անցկացնել: Ելույթի ժամանակ ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ելույթը նվիրելու է տնտեսական քաղաքականությանը:
«Արդեն երկրորդ անգամ ընտրություն ենք անցկացնում ոչ թե վարչապետ ընտրելու, այլ չընտրելու համար: Ուզում եմ բացատրել, թե ինչու առաջադրելու որոշում կայացվեց, նախորդ նիստի ժամանակ չեղավ ժամանակ բոլոր հարցերը քննարկելու, ուստի այսօր ես իմ ելույթը կնվիրեմ ՀՀ տնտեսական վիճակին»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը՝ հավելելով, որ տնտեսական քաղաքականությունն անընդունելի է: Խոսքն ընդերքը քանդելու և խաղադրույքներով տնտեսական աճ ապահովելու մասին է:
Վարչապետի թեկնածուն անդրադարձել է Թեղուտի հանքի փակվելուն՝ հավելելով, որ մեր տնտեսության պրոբլեմներից մեկն այն է, որ մի ընկերության գործունեությունը կարող է տնտեսական ցուցանիշի վրա ազդել:
«Մեր երկրում կան սեփականատերեր, որոնք եթե վատ տրամադրությամբ էդ օրն արթնանան, կարող է պարզվի, որ մեր տնտեսական ցուցանիշներն անկում են ապրելու»,- ասել է վարչապետի թեկնածուն:
Ելույթն ամբողջությամբ՝ այստեղ:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...