Գայլերի հարձակումից տուժել է 30 ոչխար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+14.09 oC

Գայլերի հարձակումից տուժել է 30 ոչխար

11:21 18.05.2018

Այսօր լուսադեմին, գայլերը հարձակվել են Գեղարքունիքի Կարճաղբյուր համայնքի բնակիչ Նաիրի Երանոսյանի ոչխարի հոտի վրա: Անասնատերը ոչխարներին վաղ գարնանը տեղափոխել էր համայնքից 5-6 կմ հեռավորության վրա գտնվող հանդամաս: Տուժող Նաիրի Երանոսյանը SHANTNEWS.am-ի  թղթակցին փոխանցել է, որ դեպքը տեղի է ունեցել վաղ առավոտյան՝ 5-ն անց 30-ի սահմաններում: Անասնապահին տեսնելով՝  2 գայլ փախել են: Հարձակման հետևանքով սատկել են 12, վիրավորվել՝ 18 գառ ու ոչխար:

Նախորդ օրը մոտակայքում գայլեր երևացել են: Շներ ունենք, սակայն հարձակման պահին գիշատիչներից վախեցել ու չեն հաչել: Արդյունքում, 30 կենդանիների միսը դարձել է անպիտան, քանի որ գայլի ժանիքը նույն վայրկյանին թունավորում է միսը, -նշել է տուժող Նաիրի Երանոսյանը:

Նաիրին շուրջ 400 գլուխ ոչխարներին պահում էր բացօթյա փարախում, քանի որ գոմը նախորդ տարի փլուզվել էր:
Վարդենիսի փրկարները հանձնաժողովի հետ դեպքի վայրում գնահատում են վնասի չափերը: Դրանք կներկայացվեն Գեղարքունիքի մարզպետարան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վաշինգտոնի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել

21:59 03.05.2024

Վաշինգտոնի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել

Վաշինգտոնի ավագ դպրոցի մոտ հրաձգություն է տեղի ունեցել, 17-ամյա աշակերտը հոսպիտալացվել է. Այս մասին X-ում հայտնել են տեղական ոստիկանության վարչությունից։ «Նախնական տվյալներով՝ գնդակը դիպել է դպրոցի շենքին և ապա՝ աշակերտուհուն։ Նա թեթև վնասվածքներ է ստացել»,- ասվում է հրապարակման մեջ։ Ոստիկանությունն ընդգծել է, որ դպրոցի շենքի ներսում անվտանգությանն ուղղակի վտանգ չի սպառնում։ Ինչպես ասուլիսում հայտնել է […] ...

ՃՏՊ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին․ կան տուժածներ

20:02 03.05.2024

ՃՏՊ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին․ կան տուժածներ

Մայիսի 3-ին, ժամը 17:50-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «VAZ» (վարորդ՝ Հ․ Ղ․, ծնված 1973 թ․) և […] ...

Երևանում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Opel»-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր

18:58 03.05.2024

Երևանում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Opel»-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր

Այսօր՝ մայիսի 3-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ ժողովրդին հայտնի «Երեքնուկ» կամրջի հարևանությամբ, բախվել են 2 «Mercedes» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի, ըստ նախնական տեղեկությունների, տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի […] ...

Սիսիան համայնքում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրեական վարույթ

17:34 03.05.2024

Սիսիան համայնքում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պայթյունի հետևանքով Սիսիան համայնքի 14-ամյա անչափահաս բնակչի կողմից մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 2024թ․ մայիսի 1-ին՝ ժամը 14։08-ին, «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ անհայտ առարկայի պայթյունի հետևանքով ստացած տարբեր մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության […] ...

Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը

17:11 03.05.2024

Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը

Այսօր՝ մայիսի 3-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:45-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 2-րդ ենթակայանից ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժին: Հայտնել են, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Մարգարյան փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մաշտոցի […] ...

Հրդեհ Արին Բերդի փողոցում

16:11 03.05.2024

Հրդեհ Արին Բերդի փողոցում

Մայիսի 3-ին, ժամը 13:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արին Բերդի փողոցում գտնվող գրասենյակում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկհարկանի բնակելի շինության տանիքում (մոտ 100 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է 13։37-ին, մարվել՝ ժամը […] ...

BACK_TO_TOP