Բացառում եմ, որ մեր կառավարությունը և ժողովուրդը հարկադրանքի, շրջափակումների գործադրմամբ կարող է որևէ քայլ անել. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+23.09 oC

Բացառում եմ, որ մեր կառավարությունը և ժողովուրդը հարկադրանքի, շրջափակումների գործադրմամբ կարող է որևէ քայլ անել. Փաշինյան

14:08 01.11.2018

ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, խորհրդարանում պատասխանելով պատգամավորների հարցերին, անդրադարձավ հայ-թուրքական հարաբերություններին և փակ սահմաններին: Փաշինյանը հայտնեց, որ կարող է ասել նույնը, ինչ ասել է միշտ. Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ընդ որում՝ ընդգծեց, որ պետք չէ մեկնաբանել, թե դրանով որևէ կերպ նսեմացվում է Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը: Այդ հարցը, ըստ Փաշինյանի, հայ-թուրքական հարաբերությունների խնդիր չէ, անվտանգության խնդիր է, և ոչ միայն Հայաստանի Հանրապետության, միջազգային անվտանգության խնդիր է:

«Դա մեր ներդրումն է ցեղասպանությունների կանխարգելման միջազգային շարժմանը և պրոցեսին»,- ասաց նա:

Նա նշեց, որ ըստ էության` Թուրքիայի հետ սահմանը մեր կողմից փակ չէ, փակ է Թուրքիայի կողմից` ԼՂ հակամարտության պատճառով, և դա վատ քաղաքականություն է, որովհետև, եթե որևէ մեկը հույս ունի, որ հայ ժողովրդին, Հայաստանի, Արցախի ժողովրդին կարող է հարկադրանքի և սպառնալիքի ճանապարհով մղել ԼՂ հարցի կարգավորման այս կամ այն տարբերակին, ինքը սխալվում է:

«Այո՛, մենք պատրաստ ենք հարցի կարգավորման շուրջ բանակցային գործընթացի, բայց բացառում եմ, որ մեր կառավարությունը և ժողովուրդը հարկադրանքի, սպառնալիքի, շրջափակումների գործադրմամբ կարող է որևէ քայլ անել, հակառակը, մենք ավելի կամրանանք, կհամախմբվենք և, ի վերջո, կհասնենք մեր ազգային նպատակների»,- ասաց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP