15:18 01.11.2018
ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը նոյեմբերի 1-ին խորհրդարանում ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց` հայ-թուրքական հարաբերություններում նոր նախաձեռնություն հնարավո՞ր է, թե՞ ոչ: Նա նաև անդրադարձավ սահմանն անցած թուրք պատանուն հայրենիք վերադարձնելու ժեստին:
Փաշինյանը չհամաձայնեց հնչած մտքին, որ այդ պատանուն վերադարձնելով` բարեկամական ժեստ են արել Թուրքիային:
«Այդ քայլը համապատասխանում է մեր էությանը, պետական և ազգային էությանը: Մենք երբեք չենք գնա այնպիսի աբսուրդի, որ մոլորված պատանուն ներկայացնենք որպես միջազգային ահաբեկիչ: Կան վերլուծաբաններ, նաև միջազգային, որ ասում են` տրամաբանական է, որ այս պայմաններում ԱՄՆ-ն փորձի Հայաստանի հետ բանակցություններ վարել, որ նրանք Իրանի հետ հարաբերություններում որոշակի սահմանափակումներ մտցնեն, բայց նրանք հարց չեն տալիս` իսկ ինչո՞ւ այդ նույն երկրները պետք է նույն կամ նմանատիպ քաղաքականություն չվարեն Թուրքիայի նկատմամբ: Ինչո՞ւ են բոլորը հարմարվել այդ իրավիճակին, որ Թուրքիան պետք է Հայաստանի հետ սահմանը փակի, և անսովոր է, որ Հայաստանը պետք է Իրանի հետ սահմանը չփակի, այսինքն` նրանք այնքան ինքնուրույն են, որ կարող են ազգային շահերի վրա հենվել, իսկ Հայաստանը այդպիսի երկիր չէ՞»,- ասաց Փաշինյանը` հավելելով, որ չարաչար սխալվում են այդ կերպ մտածողները:
Նա խոսեց Հայաստանում գործող մի դիվանագետի մասին, որը զեկույց է գրում իր երկրի արտաքին գերատեսչության մասին, ասում` Հայաստանում քաղաքականությունը վերլուծելիս հասկանում են, որ Հայաստանն ուզում է դառնալ տարածաշրջանային և միջազգային գործոն:
«Ասում են` էդ ո՞նց կլինի: Այդպես է, այդպես շարունակելու է լինել, որովհետև հայ ժողովուրդն իր իրականացրած քաղաքական աննախադեպ իրադարձություններով վաստակել է այդպիսին լինելու իրավունքը: ՀՀ կառավարությունը և ողջ քաղաքական էլիտան այդպես էլ ընկալում է Հայաստանի այսօրվա միջազգային քաղաքականությունը: Հայաստանի Հանրապետությունն ունի այդպիսի ուղեգիծ, մենք համարում ենք, որ ինչպես շատ երկրներ, մենք նույնպես ունենք ազգային և պետական շահեր, և մեր գործընկերները այդ շահերի հետ պետք է հաշվի նստեն»,- ասաց նա:
Փաշինյանը զուգահեռներ տարավ ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ իրեն ուղղվող հարցի հետ. երբ իրեն հարցնում են` իսկ դուք ԼՂ հարցում փոխզիջման պատրա՞ստ եք, թե՞ ոչ, ինքն ասում է` դուք այդ նույն հարցը Ադրբեջանին տվե՞լ եք, թե՞ ոչ:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...