15:50 01.11.2018
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը խորհրդարանի ամբիոնից հիշեցրեց՝ վեց ամիս առաջ՝ մայիսի 1-ին, ԱԺ-ն առաջին անգամ քննարկեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի առաջադրման հարցը, և վեց ամիս անց կրկին քննարկում են այս հարցը: Նա ասաց, որ հետևելու է չգրված օրենքին, այն է՝ իշխանությունը աշխատում է կամ փորձում ներկայացնել իր աշխատանքը, ընդդիմությունը քննադատում է:
ԱԺ փոխխոսնակը նշեց, որ նախորդ վեց ամսվա մասին իր կարծիքը ներկայացնելիս խոսելու է քննադատաբար, բայց փաստացի, ոչ թե օդից կախված լուրերով:
«Երբ պարոն Փաշինյանն առաջադրվում էր վարչապետ, նշեց, որ այսպես ասած Սիրո և համերաշխության հեղափոխությունից հետո Հայաստանը պետք է թռիչքային զարգացում թևակոխի: Ես հեռու եմ այն մտքից, որ վեց ամսում պետք է թռչեինք և ապրեինք դրախտում»,- ասաց նա:
Շարմազանովն անդրադարձավ հետևյալ հարցերին՝ աշխատատեղեր, կենսամակարդակ, առաջին անհրաժեշտության ապրանքների գին, կյանքի որակ՝ լավացե՞լ է կյանքը, թե՞ վատացել:
«Մեր կյանքը, որ ասում եմ, հանրապետականին նկատի չունեմ, սիրելի՛ ժողովուրդ, այլ քաղաքացիներին»,- շեշտեց նա:
ԱԺ փոխխոսնակը ասաց, որ մասնագետների տվյալներով՝ առաջին եռամսյակի համեմատ երկրորդ եռամսյակում երեք անգամ ներդրումները պակասել են. եթե առաջին եռամսյակում դրանք կազմել են 100 մլն ԱՄՆ դոլար, երկրորդում եղել են 9 մլն ԱՄՆ դոլար:
«Ներդրումային բում էինք սպասում, եկանք, կանգնեցինք ներդրումային անկման տաշտակի առջև, սա լավացնո՞ւմ է երկրի վիճակը, թե՞ վատացնում, իհարկե, վատացնում է, ներդրումները եռակի կրճատվել են: Մենք ակնկալում էինք թռիչքային զարգացում, այս բյուջեով գրված էր 6,5 տոկոս տնտեսական աճ, 2019 թ. սպասում ենք 4,9 տոկոս տնտեսական աճ, ավելին, 3,5 տոկոս գնաճ է նախատեսվում, 0 տոկոս աշխատավարձերի բարձրացում, այսինքն՝ որևէ մեկի աշխատավարձը չի բարձրանալու՝ այն դեպքում, որ 3,5 տոկոս գնաճ ենք սպասում: 10-15 աշխատատեղեր բացում եք, «Հայլուր»-ը մի շաբաթ ցույց է տալիս՝ առավոտը, իրիկունը, թերթերը, սայթերը, այն դեպքում, որ Ալավերդու պղնձաձուլարանը փակման ենթակա է դարձել»,- ասաց նա:
Շարմազանովն ասաց, որ ինքը տեղյակ չէ՝ ով է մեղավոր այդ հարցում, ով մեղավոր չէ, բայց փաստ է այն, որ 630 ալավերդցի այսօր կանգնած ենք աշխատանքը կորցնելու վտանգի և փաստի առջև: Նա խոսեց նաև կարմիր գծերի ու տեսախցիկների հարցում նոր կառավարության քաղաքականության մասին:
«Երբ հեղափոխություն դեռ չէիք արել, մեզ քննադատում էին էլ կարմիր գծերի, էլ կամերաների համար, հիմա պարզվեց, որ կարմիր գծերը պետք են, որ մանկապարտեզներ վերանորոգենք, կամերաներն էլ ոչ թե պետք է փակենք, այլ շատացնենք: Բա հեղափոխության շրջանում ձեր կողմնակիցները, հազար ներողություն, իրենց ներքնաշորերով կամերաներն էին փակում»,- նշեց Շարմազանովը:
ԱԺ փոխխոսնակը նաև հիշեցրեց` վեց ամիս առաջ երբ Փաշինյանին հարցնում էր` գյուղատնտեսությունը ո՞նց է զարգանալու, երբ ասում էր` մանր և խոշոր եղջերավորները կաթնատվությունը հեղափոխական տեմպերո՞վ պիտի ավելացնեն, Փաշինյանն ասել է, որ արդեն մի հոգի չի արտահանելու, արդեն բոլորն ազատ են լինելու` արտահանել մանր և խոշոր եղջերավորներ:
«Որ ազատվեցին, ինչքա՞ն են արտահանվել: Գնում եք Գումի շուկա, լավ եք անում, էդ որ գնացիք, պոմիդորի, վարունգի գինը հարցրեցիք, դրանից հետո էս ժողովուրդը պոմիդորն ու վարունգը ավելի էժա՞ն առավ, թե՞ թանկ»,- հարց ուղղեց նա:
Շարմազանովն արձագանքեց նաև արտաքին քաղաքականության հարցում իրենց քննադատություններին տրվող պատասխաններին:
«Ասում եք` բա չէ, ձեզ նման վիզը ծուռ քաղաքականություն: Եթե «վիզը ծուռ»-ը նա ա եղել, որ Հայաստանը և ԵՏՄ է մտել, և ՀԱՊԿ-ում Գլխավոր քարտուղարի պաշտոն է ունեցել և դեռևս ունի, ԵՄ հետ համաձայնագիր է ստորագրել, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ բոլոր եվրոպական երկրները պետք է ճանաչեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրացումը, ապա ես չգիտեմ` էդ հպարտ ու հզոր քաղաքականությունը ո՞րն է: Էդ հպարտ ու հզորն էլ տեսանք, Բոլթոնը եկավ, ասաց` դուք ձեր պատմական կաղապարներից հրաժարվեք, որն է պատմական կաղապարը` ավանդական հայ ընտանի՞քը, քրիստոնեական արժեքնե՞րը, Ցեղասպանության ճանաչումից հրաժարվել՞ը, Արցախի հարցում հայանպաստ դիրքորոշո՞ւմը, չգիտեմ»,- ասաց նա:
Նա հիշեցրեց Անթալիայում՝ Եվրասիական պետությունների խորհրդարանների ղեկավարների երրորդ միջազգային համաժողովի ժամանակ իր ունեցած ելույթը, ապա, դիմելով Փաշինյանին, ասաց.
«Եթե Դուք կարծում եք, որ Ձեր տված դուխով եմ տենց խոսել, դա այդպես չէ»:
Անվտանգությունից խոսելով` Շարմազանովը նշեց, որ մեր երկրի անվտանգության ամենակարևոր երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է, մեր ազգային բանակը, և այստեղ երկու կարծիք չի կարող լինել, բայց պետք է ընդունել, որ Հայաստանի անդամակցումը ՀԱՊԿ-ին այլընտրանք չունի: Նա հիշեցրեց, որ նոյեմբերի 8-ին Աստանայում քննարկվելու է այդ հարցը:
«Ես ակնկալում եմ, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ կանի, որ Հայաստանի Հանրապետությունը ՀԱՊԿ-ում, որ բացառիկ կառույց է ՀՀ անվտանգության սպասարկման համար, կպահպանի գլխավոր քարտուղարի պաշտոնը, դա կլինի մեծ նվեր մեր ժողովրդին: Ի միջի այլոց, էդ օրը իմ ծնունդն է, ես դա կընդունեմ որպես նվեր»,- ասաց նա:
Ելույթն ամփոփելով` Շարմազանովը կատակեց, թե Թավշյա հեղափոխությունից վեց ամիս անց վերջապես Հայաստանում սերն ու համերաշխությունը հաղթեցին, քանի որ այսօր բոլորը` թե՛ ընդդիմություն, թե՛ իշխանություն, միակարծիք են, որ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին պետք է կողմ չքվեարկել:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...
21:08 04.07.2025
Աշխարհի ակումբային առաջնությունը նույնքան լուրջ մրցաշար է, որքան Չեմպիոնների լիգան․ ՊերեսՄադրիդի «Ռեալը» 1 միլիոն եվրո պարգևավճար կտա ֆուտբոլիստներին, եթե թիմը նվաճի աշխարհի ակումբային առաջնության չեմպիոնական տիտղոսը, հայտնում է As-ը: «Ռեալի» ղեկավարությունը մրցաշարը ռազմավարական է համարում և այն հաղթելու առաջադրանք է իջեցրել: Մեկ միլիոն եվրո պարգևավճարն ամենախոշորը կլինի նման կարճ մրցաշարի համար: Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ աշխարհի ակումբային առաջնությունը պետք չէ դիտարկել որպես […] ...