Պարզվել է Սիլիկյան թաղամասում հայտնաբերված այրված դիակի ինքնությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2024
  • $
    387.92
  • RUBLE
    4.26
  • 417.83
WEATHER
+10.09 oC

Պարզվել է Սիլիկյան թաղամասում հայտնաբերված այրված դիակի ինքնությունը

14:21 18.05.2018

Պարզվել է Սիլիկյան թաղամասում հայտնաբերված այրված դիակի ինքնությունը:

Երեկ տեղեկացրել էինք, որ Սիլիկյան թաղամասի գերեզմանատան հարևանությամբ գտնվող փոսում դի կա՝ մետաղական լարով կապված և այրված: Զննությամբ դիակի պարանոցի հատվածին հայտնաբերվել էին նաև կտրած-ծակած վնասվածքներ։

Հարուցված քրեական գործի քննությամբ պարզվել է այրված դիակի ինքնությունը: Նա Երևանի  29-ամյա բնակիչ Մ. Վարդանյանն է:

Երիտասարդի սպանության հանգամանքները պարզելու նպատակով մշակվել են աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ միջոցառումներ: Քննության շահերից ելնելով՝ այս պահին քրեական գործով այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ Դեղատան փողոցի երկհարկանի տներից մեկի տանիքում

08:03 07.05.2024

Հրդեհ Դեղատան փողոցի երկհարկանի տներից մեկի տանիքում

Մայիսի 7-ին, ժամը 05:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դեղատան փողոցի երկհարկանի տներից մեկի տանիքում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժին հերթապահ խումբը, գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և Ճգնաժամային կառավարման […] ...

ՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին․ կան տուժածներ

19:23 06.05.2024

ՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին․ կան տուժածներ

Մայիսի 6-ին՝ ժամը 16:33-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի մոտակայքում գտնվող ռեստորանային համալիրներից մեկի հարևանությամբ տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են «Opel» (վարորդ՝ Գ․ […] ...

Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից

18:29 06.05.2024

Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից

Ռուսաստանի Իրկուտսկի մարզի Բրատսկի շրջանում անտառային հրդեհներ են մոլեգնում։ Մայիսի 6-ի դրությամբ հրդեհվել է ավելի քան 30 տուն, այդ թվում՝ ամառանոցներ, և գրեթե 50 շենք ու տնտեսական շինություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Բրատսկի շրջանում հրդեհների պատճառով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել։ Ավելի վաղ Իրկուտսկի անտառտնտեսության ոլորտի ղեկավարը հայտարարել էր, […] ...

Երևանի շինհրապարակներից մեկում բազալտե քարն ընկել է 26-ամյա բանվորի գլխին, ինչի հետևանքով նա հիվանդանոցում մահացել է

17:37 06.05.2024

Երևանի շինհրապարակներից մեկում բազալտե քարն ընկել է 26-ամյա բանվորի գլխին, ինչի հետևանքով նա հիվանդանոցում մահացել է

Ապրիլի 27-ին ողբերգական դեպք է տեղի ուենցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի 59 հասցեից գլխին քար ընկնելու հետևանքով «բաց ԳՈՒՎ կլինիկական մահ» ախտորոշմամբ 1-ին համալսարանական հիվանդանոց բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արաբկիրի […] ...

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքով հեղեղումները վնասներ են պատճառել Երևանի մի շարք վարչական շրջաններում

16:22 06.05.2024

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքով հեղեղումները վնասներ են պատճառել Երևանի մի շարք վարչական շրջաններում

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մայիսի 3-ի ժամը 23։45-ից մինչև մայիսի 6-ի ժամը 08։00-ի դրությամբ բազմաթիվ ահազանգեր են ստացվել հեղեղումների հետևանքով հասցված վնասների վերաբերյալ․ գրանցվել է 290 դեպք՝ Երևան քաղաքի Արաբկիր, Էրեբունի, Կենտրոն, Նորք-Մարաշ, Նոր Նորք, Դավթաշեն, Շենգավիթ վարչական շրջաններում շենք շինություններում, գրասենյակային և նկուղային տարածքներում ջրալցումների, փլուզումների, ինչպես նաև ջրի մեջ արգելափակված և […] ...

Չուկոտկայում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

16:12 06.05.2024

Չուկոտկայում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Չուկոտկայում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 11.11-ին՝ Էգվեկինոտ գյուղից 169 կիլոմետր դեպի հյուսիս։ Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...

BACK_TO_TOP