15-20 տարիների ընթացքում կուտակված խնդիրներ կային, որոնք կառավարությանը հաջողվել է մեկ ամսում լիկվիդացնել. Միքայել Մելքումյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+21.09 oC

15-20 տարիների ընթացքում կուտակված խնդիրներ կային, որոնք կառավարությանը հաջողվել է մեկ ամսում լիկվիդացնել. Միքայել Մելքումյան

16:04 01.11.2018

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ պատգամավորների հարցուպատասխանին անդրադառնալով` նշեց` հաճելի էր այն, որ քննարկումը, ըստ էության, ձևական բնույթ չունեցավ: Նա խոսեց տնտեսական խնդիրների մասին: Մելքումյանը պատասխանեց հարցին` կառավարությունն արե՞լ է արդյոք առավելագույնը, որ իրերի վիճակի մեջ բեկում մտցնի:

«Խնդիրներ կան, որոնք կուտակվել են 15-20 տարիների ընթացքում, մեկ ամսում հաջողվել է լիկվիդացնել, դրանցից են ներկրման մենաշնորհներն ու համակարգային կոռուպցիան, բավարա՞ր է արդյոք դա, որ հանրային կյանքը սկսի զարգանալ դրա հիման վրա, իհարկե, բավարար չէ: Իհարկե, կառավարությունն այստեղ ճիշտ որոշում է կայացրել, որ գնում է տնտեսության կառուցվածքային արմատական տեղաշարժերի: Դա հեշտ չէ, դրա համար գումարներ են պետք, որ հոսեն դոմինանտության հավակնող ճյուղերին, ձեռնարկատերերը պետք է հավատան, որ գնալու են դրան, իսկ դա հեշտ չէ»,- ասաց նա:

Դիմելով վարչապետի թեկնածուին` Մելքումյանն ասաց, որ վերջինս իր մոնիթորի վրա պետք է ունենա հանրապետություն մտնող և դուրս եկող բոլոր ֆինանսական հոսքերը, բոլոր գործընթացների շարժը, ոչ թե հատ-հատ, այլ բոլոր հոսքերի ամբողջականությունը, որ տեսնի, թե որտեղից ուր է գնում այդ հոսքը:

«Էներգետիկայի պահանջի մասին խոսեցիք, շատ ճիշտ է, բայց խնդիրը մենակ ծավալի մեջ չէ, գնի մեջ է: Եթե իքս գնով էլեկտրաէներգիա կամ գազ ունենք, պահանջարկն առաջանում է գնից, այսինչ գնի պայմաններում ինչ ծավալի էներգիա կամ արտադրության ծավալ կարող ենք ունենալ»,- նշեց ՄԵլքումյանը:

Ավանդների մասին խոսելով` պատգամավորն ասաց` այն, որ ավանդներն աճում են, դա վատ չէ, բայց դա նշանակում է, որ քաղաքացին պասիվ ձև է ընտրել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP