ՀՀ գյուղատնտեսության նախարարության գնահատականով՝ տոմատի մածուկի դեֆիցիտ չի սպասվում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC

ՀՀ գյուղատնտեսության նախարարության գնահատականով՝ տոմատի մածուկի դեֆիցիտ չի սպասվում

16:07 01.11.2018

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը պարզաբանում է տարածել «Ժողովուրդ» օրաթերթի «Շուկայում տոմատի մածուկի դեֆիցիտ կլինի. Հայաստանը արտադրողից վերածվել է ներկրողի» հրապարակման վերաբերյալ:

«ՀՀ գյուղատնտեսության նախարարության գնահատականներով՝ տոմատի մածուկի դեֆիցիտ չի սպասվում:

ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի օպերատիվ տվյալներով՝ 2018 թվականի հոկտեմբերի 22-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 31189 տոննա լոլիկ, որն ամբողջությամբ ջերմոցային արտադրանք է։ Ջերմոցային արտադրության լոլիկը վերամշակման չի ենթարկվում՝ պայմանավորված բարձր ինքնարժեքով։ Տոմատի մածուկի արտադրության համար մթերվում է բաց գրունտում արտադրված լոլիկը, որի մթերման ծավալը 2018 թվականի հոկտեմբերի 22-ի դրությամբ, ըստ վերամշակող ընկերությունների կողմից ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը տրամադրած օպերատիվ տվյալների, կազմել է շուրջ 17000 տոննա, որի գերակշիռ մասն ուղղվում է տոմատի մածուկի արտադրությանը։

ՀՀ գյուղատնտեսության նախարարության գնահատականներով՝ հանրապետությունում տոմատի մածուկի դեֆիցիտ չի սպասվում, քանի որ տեղական շուկայում տոմատի մածուկի միջին տարեկան պահանջարկը 2015-2017 թվականներին կազմել է շուրջ 1700 տոննա, իսկ 2018 թվականին մթերված լոլիկից տոմատի մածուկի արտադրության ակնկալվող ծավալները կարող են կազմել ավելի քան 1700 տոննա։

Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2018 թվականի հոկտեմբերի 22-ի դրությամբ ներմուծվել է 311.7 տոննա լոլիկ, որից 20.1 տոննան՝ հունվար և փետրվար ամիսներին, իսկ մնացած քանակությունը՝ սկսած սեպտեմբեր ամսից։ Սեպտեմբեր ամսվա ընթացքում ներմուծված լոլիկի 1կգ-ի միջին մաքսային արժեքը կազմել է 106.1 դրամ։ Համեմատության համար նշենք, որ ընթացիկ տարում տոմատի մածուկի արտադրության համար լոլիկի մթերման գները տատանվել են 40-52 դրամի միջակայքում և դրանից բարձր արժեքով ձեռք բերված լոլիկով արտադրված տոմատի մածուկը շուկայում գնային առումով դառնում է ոչ մրցունակ։ Հետևաբար, ներմուծված լոլիկը կարող էր օգտագործվել թարմ իրացման կամ տոմատային այլ պահածոների արտադրության նպատակով»,- ասված է պարզաբանման մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP