Իրացման ցանցում կարող է հայտնվել թերի մակնշմամբ ձու. ՍԱՊԾ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+23.09 oC

Իրացման ցանցում կարող է հայտնվել թերի մակնշմամբ ձու. ՍԱՊԾ

16:12 01.11.2018

ՀՀ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից տեղեկացնում են, որ Բագրատաշենի սահմանային հսկիչ կետով ս.թ հոկտեմբերի 29-ին Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել սննդային ձվի թերի մակնշված խմբաքանակ (բացակայել է հայերեն մակնշումը)՝ 18.800կգ (302.400 հատ), ինչը ՀՀ կառավարության «Ձվի և ձվամթերքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» որոշմամբ հաստատված ձվերի և ձվամթերքի փաթեթավորմանն ու մակնշմանը ներկայացվող պահանջների խախտում է (ներմուծող՝ «Սագաս» ՍՊԸ):

Սահմանային վերահսկողության շրջանակներում բեռը կապարակնքվել է և բեռի տիրոջը տեղեկացվել է հայերեն մակնշումն ապահովելու անհրաժեշտության մասին:

Ըստ «Սագաս» ՍՊ ընկերության ղեկավարության արդեն հոկտեմբերի 31-ին տված հայտարարության՝ ձվի արկղերի և տուփերի համար նախատեսված հայերեն մակնշումն ապահովվել է (հայերեն մակնշման օրինակը տրամադրվել է): Բանավոր տեղեկացվել է նաև, որ ամբողջ խմբաքանակն արդեն իրացվել է և պահեստում առկա չէ:

ՍԱՏՄ տեսուչները, ձեռնարկված վերահսկողական միջոցառումների շրջանակում, հնարավորություն չեն ունեցել հավաստիանալու, որ հայերեն մակնշումը արկղերի և տուփերի վրա առկա է: Իսկ թե ո՞ր կազմակերպությունները կամ ովքե՞ր են 1,5-2 օրվա ընթացքում գնել գրեթե 20 տոննա ձվի խմբաքանակը, ներմուծող ընկերության ղեկավարությունը հրաժարվել է տեղեկացնել:

Այսպիսով, հնարավոր է, որ սննդային ձվի սույն խմբաքանակը հայտնվի իրացման ցանցում առանց հայերեն մակնշման, ուստի քաղաքացիներին կոչ ենք անում նկարում նշված ապրանքանիշով ձու հայտնաբերելու դեպքում պահանջել և հավաստիանալ, որ դրա հայերեն մակնշումն առկա է: Հայերեն մակնշումը ներկայացնելուց հրաժարվելու կամ դրա բացակայության դեպքում հորդորում ենք տեղեկացնել ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ զանգահարելով «Թեժ գծին» (010) 206040 և (012) 906090 հեռախոսահամարներով:

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետ համագործակցությամբ, ձեռնարկել է համապատասխան միջոցառումներ՝ ներմուծված ձվի խմբաքանակը հայտնաբերելու ուղղությամբ: Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:

ՍԱՏՄ Բագրատաշենի սահմանային հսկիչ կետի տեսուչի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն՝ պարզելու համար վերջինիս կողմից սահմանային պետական վերահսկողության իրականացման ժամանակ կատարած գործողությունների օրինաչափությունը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

Աշխարհի ակումբային առաջնությունը նույնքան լուրջ մրցաշար է, որքան Չեմպիոնների լիգան․ Պերես

21:08 04.07.2025

Աշխարհի ակումբային առաջնությունը նույնքան լուրջ մրցաշար է, որքան Չեմպիոնների լիգան․ Պերես

Մադրիդի «Ռեալը» 1 միլիոն եվրո պարգևավճար կտա ֆուտբոլիստներին, եթե թիմը նվաճի աշխարհի ակումբային առաջնության չեմպիոնական տիտղոսը, հայտնում է As-ը: «Ռեալի» ղեկավարությունը մրցաշարը ռազմավարական է համարում և այն հաղթելու առաջադրանք է իջեցրել: Մեկ միլիոն եվրո պարգևավճարն ամենախոշորը կլինի նման կարճ մրցաշարի համար: Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ աշխարհի ակումբային առաջնությունը պետք չէ դիտարկել որպես […] ...

BACK_TO_TOP