18:44 01.11.2018
Խորհրդարանում 2019թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը, դիմելով զեկուցող Ատոմ Ջանջուղազյանին, ընդգծեց, որ ապրիլ-մայիսին տեղի ունեցած հեղափոխությունը ներդրումային դրական սպասումներ է առաջացրել, միևնույն ժամանակ, եթե առաջին կիսամյակում ներդրումներն աճել են 76,1 տոկոսով, ընդհանուր տարեկան կանխատեսումն է, որ դրանք 32,2 տոկոսով կաճեն, այսինքն՝ տարեկան ցուցանիշը կիսով չափ պակաս է առաջին կիսամյակի ցուցանիշից:
Մինասյանի խոսքերով` առաջին կիսամյակում մասնավոր ներդրողների աճը կազմել է 86,9 տոկոս, իսկ ամբողջ ընթացքում՝ 52 տոկոս, այստեղ ևս էական նվազում կա:
Զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը, նախ՝ անդրադառնալով տնտեսական աճի կանխատեսումներին, նշեց, որ առնվազն երկու գործոն պիտի հաշվի առնեն, դրանցից առաջինը սեզոնայնությունն է, նա հայտնեց, որ անցյալ, նախանցյալ տարի էլ առաջին կիսամյակում համեմատաբար բարձր տնտեսական ակտիվության ցուցանիշ ենք ունեցել, քան տարեվերջին:
«Որևէ իրադարձություն, եթե տնտեսության վրա ազդեցության տեսակետից փորձենք դատողություն անել, եթե ենթադրում ենք, որ պիտի միանգամից անջատիչով փոխեր իրավիճակը, և դրանք հենց այս ինն ամսվա մեջ արտացոլումը գտնեին, մեր սպասումները խիստ գերագնահատված են: Իրավիճակի փոփոխությունը ոչ միայն դրա կամ դրա մտադրության վերաբերյալ արտահայտություն է, այլ կոնկրետ գործողություն: Սա միայն մեր երկրին բնորոշ չէ, միայն ապրիլ-մայիսի հետ կապված չէ, դա օրինաչափ երևույթ է»,- ասաց նա:
Ջանջուղազյանը նշեց, որ նույնիսկ, եթե մի կարգավորում է լինում օրենսդրության մեջ, դրա ազդեցությունը միանգամից չեն տեսնում, այսինքն` եթե մի բան են հայտարարել, ու հիմա տեսնում են, որ այսպես է, դա չի նշանակում, որ այդ հայտարարությունն արդարացված չէ կամ տեղի չի ունեցել:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...