Նոյեմբերի 1-ն աշխարհում նշում են որպես բուսակերության օր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC

Նոյեմբերի 1-ն աշխարհում նշում են որպես բուսակերության օր

23:50 01.11.2018

Նոյեմբերի 1-ն ամբողջ աշխարհում նշում են բուսակերության ու բուսակերների օրը: Այս մարդիկ իրենց սննդակարգից և ոչ միայն սննդակարգից, բացառել են կենդանական ծագման ցանկացած արտադրանք. միս, կաթ, ձուկ, ձու, մեղր: Առանձնապես կարևոր է հիշել, որ կենդանական ծագման արտադրանք ասելով նկատի ունենք նաև կենդանու մորթուց, կաշվից պատրաստված հագուստ:

Այս հիշարժան օրվա առիթով BBC-ն 5 հետաքրքիր փաստ է առանձնացրել, որոնք կօգնեն ավելի լավ պատկերացում կազմել վեգանների փիլիսոփայությյան մասին:

Եվ այսպես.

  1. «Վեգան» տերմինն առաջին անգամ սկսել է շրջանառվել 20-րդ դարի կեսերին՝ 1944 թվականին, երբ բրիտանացի Դոնալդ Ուոթսոնն այդ գաղափարն առաջ բերեց՝ բարձրաձայնելով ու առանձնացնելով կաթից ու ձվից հրաժարված մարդկանց մասին: Հաղորդվում է, որ նման գաղափարի առաջքաշման պատճառներից մեկն էլ եղել է կաթի մատակարարմամբ զբաղվող գործարաններում կենդանիների հանդեպ վատ վերաբերմունքը: Աղբյուրը հատուկ ուշադրություն է դարձնում այն փաստի վրա, որ կենդանական մթերքից հրաժարվելու գաղափարը սկիզբ է առել դեռևս մի քանի հարյուր դար առաջ՝ Հնդկաստանի տարածքում: Նշվում է, որ այստեղ կենդանական սննդից սկսել էին հրաժարվել մեզնից դեռևս 2500 տարի առաջ: Սա, բնականաբար, կապված էր այդ երկրում ընդունված կրոնի գաղափարախոսության՝ կովերի սրբացման ու հոգիների փոխակերպման գաղափարախոսության հետ: Իսկ Եվրոպայի ներկայիս տարածքում հայտնի բուսակերներից է եղել ազգությամբ հույն մաթեմատիկոս ու փիլիսոփա Պյութագորասը:
  1. «Մինթալ» ընկերության կողմից կատարված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ բուսակերների շուրջ կեսն այդպիսի կենսակերպ է սկսում որդեգրել, երբ տեղեկանում է առողջական խնդիրների առաջացման վտանգի մասին: Մասնավորապես, պարզվել է, որ տևական ժամանակ կարմիր մսի, օրինակ, տավարի մսի, վերամշակված մսամթերքի՝ երշիկի, նրբերշիկի օգտագործման դեպքում քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը մեծանում է: Իսկ արդյո՞ք ճիշտ է այն տեսակետը, որ բուսակերները մսակերներից ավելի առողջ են լինում: Այո, բայց, այդուհանդերձ, շատերն են այն կարծիքին, որ դրանից նրանց կյանքը չի երկարում:
  2. Որքան էլ զարմանալի է՝ պարզվում է, որ որքան աշխարհի տարբեր երկրներում մեծանում է բուսակերության գաղափարախոսության քարոզչության մասշտաբն, այնքան աստիճանաբար զարգացող երկրներում, ինչպիսիք են Հնդկաստանն ու Չինաստանը, մեծանում է մսային սննդամթերք օգտագործողների թիվը: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ եթե սննդամթերքի տեսակի ընտրությունը շարունակվի այս տարբերակով, և եթե մինչև 2050թ․ մոտ 70 տոկոսով սննդի արտադրության ծավալները չմեծանան, ապա աշխարհում սննդամթերքը գրեթե կսպառվի:
  3. Global Data Report-ի տվյալներով՝ ԱՄՆ-ում, միայն անցած 3 տարիների ընթացքում, բուսակերների թիվը 600 տոկոս աճ է գրանցել: Մեծ Բրիտանիայում անցած 10 տարիների ընթացքում բուսակերների թիվը 400 տոկոսով աճել է:

Բուսակերության խթանման գործընթացը նաև բիզնեսի յուրօրինակ տեսակ է դարձել: Հաղորդվում է, որ անցած մի քանի տարիների ընթացքում, ոչ մսային սննդատեսակների պահանջարկը մի քանի անգամ ավելացել է, իսկ նշանակվող դիետաների զգալի մասը կազմում է հենց բուսական ծագմամբ սննդատեսակների ընդունումը:

  1. Վերջում աղբյուրն անդրադառնում է նաև բուսակերության բացասական կողմերին՝ նշելով, որ այն երբեմն քաոսային իրավիճակի պատճառ կարող է դառնալ: Եթե նախկինում բուսակերությունն ընկալվում էր որպես մսային սննդամթերք չընդունելու ցանկություն, ապա այժմ այն ինչ-որ առումով փոխել է իր իմաստը, ու մոլեռանդ բուսակերների մի մասը սկսում է հանդես գալ որպես կենդանապաշտպան: Մասնավորապես՝ բարձրացվում է հատկապես այդ պատճառով ֆերմերների կրած վնասների մասին: Որպես պատճառ նշվում է այն, որ մոլեռանդ կենդանապաշտպանները շատ ճահախ մուտք են գործում մսի վաճառակետեր ու մեծ վնաս հասցնում դրա տիրոջը՝ վնասելով ամբողջ մթերքը կամ խոչընդոտելով այդ կառույցի աշխատանքը:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP