23:31 02.11.2018
«Հիմա հասարակական կազմակերպություններ չկան, նրանք բոլորն իշխանությանն են ծառայում, ընդդիմադիր կուսակցություններն են փլուզվել և պետք է նորից կառուցվեն: ՀՀԿ-ն կարող է լինել արդյունավետ ընդդիմություն: Նրանց մեջ բավականին գրագետ, քաղաքական փորձ ունեցող մարդիկ կան»,- նշել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում:
Վազգեն Մանուկյանի խոսքերով՝ Հանրային խորհուրդն այժմ նորից է ձևավորվելու.
«Նոր Հանրային խորհուրդն, ի տարբերություն նախորդի, սահմանադրական մարմին է, այսինքն՝ մեծանալու է դրա դերակատարությունը: Նաև ԱԺ-ն ընդունել է Հանրային խորհրդի մասին օրենք: Կառավարությունը նշանակել է արդեն Հանրային խորհրդի առաջին 15 հոգուն, և մենք այս 15 հոգով ձևավորելու ենք 15 հանձնաժողովներ, որտեղ գաղտնի քվեարկությամբ նախագահներ կընտրվեն: Բավական բարդ է ԱԺ ընտրություններին զուգահեռ զբաղվել այս խնդրով: Ես ուզում եմ դիմել մեր հասարակությանը և հորդորում եմ իրենց ներկայացուցիչներին ուղարկել Հանրային խորհդրի հանձնաժողովներ: Հանրային խորհրդի բարձրացրած հարցերը նախկինում, եթե համեմատենք ԱԺ ընդդիմության բարձրացրած հարցերի հետ, տոկոսային հարաբերությամբ ավելի շատ էին լուծվում, բայց ոչ ոք դրան ուշադրություն չէր դարձնում»:
Նրա խոսքերով՝ Հանրային խորհրդի գործունեության հրապարակայնությունը մի փոքր պակաս էր, սակայն աշխատանքային ծավալը մեծ էր:
«Ժողովուրդը պետության տերն է, իշխանության աղբյուրն է, բայց դա չի նշանակում, որ հանրահավաքով է լուծում հարցերը: Ուղիղ ժողովրդավարությունը ենթադրում է, որ բազմաթիվ հարցեր լուծվեն հանրաքվեով: Հանրահավաքով իրականացնել ուղիղ ժողովրդավարություն, նշանակում է ձեռ առնել ժողովրդավարությունը»,- ասել է նա:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...