Եթե նույնիսկ բացահայտվի, որ իմ ընտանիքի մեջ կան այդպիսի մարդիկ, որևէ բան չի փոխվի դրանից. Ն. Փաշինյանը` ԱԱԾ բացահայտումների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+14.09 oC

Եթե նույնիսկ բացահայտվի, որ իմ ընտանիքի մեջ կան այդպիսի մարդիկ, որևէ բան չի փոխվի դրանից. Ն. Փաշինյանը` ԱԱԾ բացահայտումների մասին

19:26 21.05.2018

Կառավարության անդամների երդմնակալության արարողությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է, որ առաջին անգամ է նման բան կատարվում, և կարևորն այն է, որ արարողությունն ունի հանդիսավոր բնույթ:  Վարչապետի բնորոշմամբ` արտահերթ ընտրություններն առաջնահերթություն են մնում, սակայն դա չի նշանակում, որ միակ խնդիրն այդ ընտրություններն են: Նիկոլ Փաշինյանն ավելացրել է, որ կառավարությունը մշակելու է երկարաժամկետ ծրագիր, ու դա ընտրությունների նախապատրաստմանը չի խանգարելու: 

Վարչապետին հարց է ուղղվել ԱԱԾ տնօրենի արած հայտարարության վերաբերյալ: Հիշեցնենք, որ ԱԱԾ տնօրենը խոստացել էր կոռուպցիոն բացահայտումների մասին տեղեկություններ հրապարակել: Լրագրողի հարցին, թե Ձեր «դաբրոն» կ՞ա` վարչապետը պատասխանել է, թե  պետք է հրաժարվել հին բառապաշարից և չօգտագործել «դաբրո» ու այդ կարգի բառեր:   Ինչ վերաբերում է ԱԱԾ-ի տնօրենի խոստումներին, ապա Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երբ կլինեն կոնկրետ գործողություններ, այդ ժամանակ էլ կլինեն մանրամասն տեղեկություններ այդ ամենի մասին:  Հարց է հնչել նաև այն մասին, թե ի՞նչ կանի վարչապետը, եթե պարզվի, որ այդ անունների մեջ կան  կառավարություն կազմած գործընկեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ՝ պատգամավորներ, պաշտոնյաներ: 

«Եթե նույնիսկ բացահայտվի, որ իմ ընտանիքի մեջ կան այդպիսի մարդիկ, որևէ բան չի փոխվի դրանից»,- պատասխանել է Նիկոլ Փաշինյանը, ապա անդրադարձել նաև Հայաստանից ֆինանսական արտահոսքի մասին  տեղ գտած լուրերին, մասնավորապես նաև այդ համատեքստում Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի անվան շուրջ պտտվող խոսակցություններին:  

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դավիթ Խուդաթյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի Հարավային Կովկասի տարածաշրջանային ղեկավարին

10:47 07.05.2025

Դավիթ Խուդաթյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի Հարավային Կովկասի տարածաշրջանային ղեկավարին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) Հարավային Կովկասի տարածաշրջանային ղեկավար Իվանա Ֆերնանդես Դուարտեին։ Նախարարը ողջունել է հյուրերին և բարձր գնահատել IFC -ի աջակցությամբ Հայաստանում, հատկապես՝ էներգետիկ և տրանսպորտի ոլորտում իրականացվող ծրագրերը։ Իվանա Ֆերնանդես Դուարտեն իր հերթին պատրաստակամություն է հայտնել ներդրումներ իրականացնել նշված ենթակառուցվածքներում։ Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ ...

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՍԱՏՄ երկու պաշտոնյաների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

10:38 07.05.2025

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՍԱՏՄ երկու պաշտոնյաների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) Վայոց ձորի մարզային կենտրոնի երկու գլխավոր տեսուչները, իրենց լիազորություններն օգտագործելով կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին անգործություն կատարելու համար, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ տարբեր տնտեսվարողներից  կաշառք են ստացել, ինչպես նաև կատարել պաշտոնեական կեղծիք: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, […] ...

Տարադրամի փոխարժեքները մայիսի 7-ին

10:32 07.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 7-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 388 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 437 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 444 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․72 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․83 դրամ։ ...

Հնդկաստանը բացատրել է Պակիստանի ուղղությամբ հարվածները

10:25 07.05.2025

Հնդկաստանը բացատրել է Պակիստանի ուղղությամբ հարվածները

Հնդկաստանը հետախուզական տվյալներ ուներ Պակիստանից ահաբեկչական հարձակումների պլանավորման մասին և օգտվել է դրանք կանխելու իր իրավունքից՝ իրականացնելով «Սինդուր» գործողությունը։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի առաջին փոխնախարար Վիկրամ Միսրին։ «Պակիստանում գործող ահաբեկչական խմբավորումների վերաբերյալ մեր հետախուզական տվյալները ցույց են տվել, որ Հնդկաստանի վրա նոր հարձակումներն անխուսափելի են։ Հետևաբար, անհրաժեշտ է դրանք կանխել։ Այսօր առավոտյան […] ...

Ճամբարակի ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:20 07.05.2025

Ճամբարակի ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մայիսի 8-ին՝ ժամը 12:00-ին, Գեղարքունիքի մարզի «Ճամբարակի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով գործնական վարժանք, որի ընթացքում՝ ժամը 13:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 6-7-ը

10:16 07.05.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 6-7-ը

Բացահայտվել է 158 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 57 դեպք՝ վարժական հավաքից խուսափելու, 24 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 13 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և ֆիզիկական ներգործության, 6-ական դեպք՝անձնական ունեցվածքի գողության և խարդախության, 5-ական դեպք՝ գույքը […] ...

BACK_TO_TOP