17:27 05.11.2018
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն այսօր ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտնօրենի տեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության և հետ կապերի վարչությունից:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են արդարադատության նախարարության և ԱՄՆ ՄԶԳ-ի միջև երկարաժամկետ և ամուր գործընկերությանը: Այդ համատեքստում Արթուր Հովհաննիսյանը բարձր է գնահատել Գործակալության աջակցությունը Հայաստանի մի շարք ոլորտներում իրականացվող բարեփոխումներին և համատեղ իրականացված ծրագրերը որակել է հաջողված:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նախարարության առաջնահերթություններն ու ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից դրանց աջակցելու հնարավորությունները: Մասնավորապես՝ գործընկերներն անդրադարձել են կոռուպցիայի դեմ պայքարին, դատական համակարգի բարելավմանը, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության աշխատանքների բարեփոխումներին, ինչպես նաև էլեկտրոնային արդարադատության ներդրմանը վերաբերող մի շարք հարցերի:
Նախարարի առաջին տեղակալը, խոսելով ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ արդարադատության նախարարության կազմում գործող «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի գործունեությունից, նշել է, որ այն համագործակցության լավագույն օրինակներից է, որը 2015 թվականի Սահմանադրության փոփոխություններից հետո ոչ միայն մշակել է օրենսդրական ամենակարևոր նախագծերը, այլև հարթակ է եղել դրանց վերաբերյալ հանրային բազմաթիվ քննարկումներ իրականացնելու համար:
Սոկոլովսկին նշել է, որ ԱՄՆ ՄԶԳ-ն հավատարիմ է իր հանձնառությանը աջակցելու Հայաստանի կառավարությանը` հասնելու կարճաժամկետ և երկարաժամկետ արդյունքների` կոռուպցիոն ռիսկերը մեղմելու, թափանցիկության և հաշվետվողականության ամրապնդման և բիզնես միջավայրի բարելավման նպատակով:
Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են համատեղ նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները:
17:00 14.06.2025
Հենրիխ Մխիթարյանը հայտացուցակում է․ ակումբային ԱԱ«Ինտերի» նորանշանակ գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուն ներկայացրել է միլանյան ակումբի հայտացուցակն ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի ակումբային առաջնության համար: Հենրիխ Մխիթարյանն Իտալիայի փոխչեմպիոնի հայտացուցակում է: Նորեկներ Պետար Սուչիչն ու Լուիս Էնրիկեն ևս հայտացուցակում են: «Ինտերի» հայտացուցակը՝ Դարպասապահներ. Յան Զոմեր, Խոսեպ Մարտինես, Ռաֆայելե Դի Ջենարո, Ալեսանդրո Կալիգարիս։ Պաշտպաններ. Դենզել Դյումֆրիս, Ստեֆան դե Վրեյ, Ֆրանչեսկո Աչերբի, Բենժամեն Պավար, Կառլոս […] ...
16:50 14.06.2025
Իրանի բանակը հայտարարել է, որ գերի է վերցրել ևս մեկ իսրայելցի օդաչուիԻրանական Nour News գործակալությունը հայտնում է, որ իրանցի զինվորականները գերի են վերցրել իսրայելցի ևս մեկ օդաչուի։ «Իսրայելական կործանիչի օդաչուն մի քանի րոպե առաջ գերի է վերցվել Իրանի ցամաքային ուժերի կողմից», – ասվում է հայտարարության մեջ։ Ավելի վաղ իրանական Ֆարս լրատվական գործակալությունը հայտարարել էր, որ Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են մի քանի իսրայելական ռազմական ինքնաթիռ: […] ...
16:41 14.06.2025
ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի հակաիրանական բանաձևը Իսրայելին հարձակման առիթ է տալիս. Իրանի ԱԳՆԱտոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհրդի հակաիրանական բանաձևը, որը հեղինակել են Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ն, դարձել է Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածների արդարացում, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ հեռախոսազրույցում։ Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարության համաձայն՝ «Արաղչին […] ...
16:32 14.06.2025
Ռուսաստանն Ուկրաինային է փոխանցել զոհված զինծառայողների 1200 մարմինՌուսաստանը և Ուկրաինան սկսել են վիրավորների փոխանակումը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ռուսական բանակցային խմբի աղբյուրը։ «Ստամբուլի համաձայնագրերի շրջանակներում սկսվել է վիրավորների փոխանակումը», – ասել է նա։ Բացի այդ, այսօր Ստամբուլի համաձայնագրերի շրջանակներում Ռուսաստանն Ուկրաինային է փոխանցել զոհված զինծառայողների 1200 մարմին։ Ուկրաինան ոչ մի մարմին չի փոխանցել: ...
16:21 14.06.2025
«Յուվենտուսը» երկարաձգել է պայմանագիրը գլխավոր մարզչի հետԹուրինի «Յուվենտուսը» երկարաձգել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Իգոր Տուդորի հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Խորվաթ մասնագետի հետ համաձայնագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը, բայց ևս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ: Իգոր Տուդորը ակումբը գլխավորել էր մարտին: Ա սերիայի ավարտված մրցաշրջանում «Յուվենտուսը» գրավել էր 4-րդ տեղը: ...
16:11 14.06.2025
Իրանը քննարկում է Հորմուզի նեղուցի փակման հնարավորությունըԻսրայելի կողմից Իրանի վրա հարձակումներից հետո Թեհրանը քննարկում է Հորմուզի նեղուցի փակման հարցը, որը կարևոր է համաշխարհային շուկաներ նավթի մատակարարման համար, հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Իսմայիլ Կոուսարին։ «Հորմուզի նեղուցի փակման հարցը ներկայումս քննարկվում է, և Իրանը չի տատանվի համապատասխան որոշում կայացնել»,-ըստ իրանական Rokna լրատվական գործակալության՝ ասել է Կոուսարին: ...