Ո՞ր դեպքերում իրավախախտ վարորդները կազատվեն վարչական պատասխանատվությունից. նոր կարգը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+29.09 oC

Ո՞ր դեպքերում իրավախախտ վարորդները կազատվեն վարչական պատասխանատվությունից. նոր կարգը

10:33 23.05.2018

Այսօրվանից ոստիկանությունը փոփոխություն է իրականացնում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ: Վարչական մի շարք զանցանքների տեխնիկական միջոցներով հայտնաբերման դեպքում,  հիմք ընդունելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 21-րդ հոդվածը, իրավախախտ վարորդները կազատվեն վարչական պատասխանատվությունից: Վարչական պատասխանատվությունից ազատելու մասին իրազեկումը, ինչպես տուգանքների որոշումների պարագայում, տեղադրվելու է ՀՀ ոստիկանության www.police.am պաշտոնական կայքի համապատասխան բաժնում: Այդ զանցանքներն են. 

1. Տրանսպորտային միջոցը կանգնեցվել է այն վայրում, որտեղ կանգնած տրանսպորտային միջոցի և հոծ գծի կամ բաժանարար գոտու կամ երթևեկելի մասի հակառակ կողմի եզրի կամ որևէ արգելքի միջև տարածությունը 3 մ պակաս է:  

2. Տրանսպորտային միջոցը կանգնեցվել է երթևեկելի մասի հետ հետիոտնային անցումների շփման եզրերից 5 մետրից պակաս վայրում: 

3. Տրանսպորտային միջոցը կանգնեցվել է այն վայրերում, որտեղ կանգնած տրանսպորտային միջոցի և հատվող երթևեկելի մասի եզրից տարածությունը 5 մետրից պակաս է: 

4. Տրանսպորտային միջոցը կանգնեցվել է այն վայրերում, որտեղ կանգնած տրանսպորտային միջոցի և ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերի կամ այդ կետեի կամ տաքսիների կայանման տեղերի ցուցիչներից տարածությունը 15 մետրից պակաս է: 

5. Տրանսպորտային միջոցը կանգնեցվել է երթևեկելի մասի տեղային լայնացումում՝ եզրին ոչ զուգահեռ, որտեղ նման կերպ կանգառ կատարելը գծանշմամբ կամ ճանապարհային նշանով թույլատրված չէ: 

6. Գիշերային ժամերին (23:00-ից հետո) տրանսպորտային միջոցը կանգնեցվել է ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետում: 

7. Տրանսպորտային միջոցը համընթաց հոսքերը բաժանող հոծ գծանշումը հատել է ոչ բոլոր   անիվներով:   

8. Տրանսպորտային միջոցը խաչմերուկներն անցնելիս և խաչմերուկում շրջադարձ կատարելիս հատել է գծանշումները /կղզյակներ, հոծ գծեր, կոյուղակ-ներ և այլն /:

9. Տրանսպորտային միջոցի վարորդը այն վարել է ուժի մեջ գտնվող տեխնիկական զննության կտրոնը   օրենսդրությամբ սահմանված տեղում չփակցված վիճակով: 

10. Տրանսպորտային միջոցի վարորդը երթևեկության գոտիները փոփոխելիս կամ մանևր կատարելիս չի օգտվել լուսային թարթիչներից: 

Բացի դրանից, ՀՀ տարածքի բնակավայրերի՝  60կմ/ժ-ից ցածր արագությամբ ռեժիմի վայրերում լուսանկարահանող-արագաչափ սարքերի գործադրումը դադարեցվելու է, իսկ չկառավարվող հետիոտնային անցումների պարագայում՝ երթևեկությունը դրանցում կազմակերպվելու է արհեստական խոչընդոտներով՝ թմբերի միջոցով:  

 

Միաժամանակ, ոստիկանությունը արդարադատության նախարարությանն առաջարկել է միջնորդել կառավարությանը՝ Ազգային ժողովում հանդես գալ համաներման ակտ ընդունելու նախաձեռնությամբ, որի արդյունքում կդադարեցվի 01.01.2012թ. առ 31.12.2017թ. կայացված վարչական ակտերի կատարումը և կչեղարկվեն 13,7 մլրդ. դրամի չափով տուգանքները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնի են Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի եզրափակչի մասնակիցները

11:40 21.08.2025

Հայտնի են Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի եզրափակչի մասնակիցները

Ասիայի Չեմպիոնների լիգայի հաղթող «Ալ Ահլին» Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակչի երկրորդ մասնակիցն է։ Հոնգկոնգում անցկացվող մրցաշարի երկրորդ կիսաեզրափակչում Մաթիաս Յասլեի թիմը 5-1 հաշվով հաղթել է «Ալ Քադիսիային»։ «Բարսելոնայի» ու «Միլանի» նախկին կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն դուբլ է գրանցել։ «Ալ Ահլին» եզրափակչում օգոստոսի 23-ին կմրցի «Ալ Նասրի» հետ։ ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 21-ի 08։00 դրությամբ

11:33 21.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 21-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 21-ի 08։00 դրությամբ կազմել է 20.3 աստիճան: Այս մասին հայտնում է  «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...

China Daily. Հնդկաստանի և Չինաստանի հարաբերությունների բարելավումը պայմանավորված չէ ԱՄՆ ճնշման հետ

11:00 21.08.2025

China Daily. Հնդկաստանի և Չինաստանի հարաբերությունների բարելավումը պայմանավորված չէ ԱՄՆ ճնշման հետ

Չինաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունների բարելավման սկիզբը կապված չէ Նյու Դելիի նկատմամբ Վաշինգտոնի կողմից կիրառվող մաքսատուրքային ճնշման հետ, այլ երկու երկրների գիտակցված ընտրություն է, ասվում է հինգշաբթի օրը «Չայնա Դեյլի» թերթում հրապարակված խմբագրական հոդվածում։ «Չին-հնդկական հարաբերությունների բարելավումը չպետք է դիտարկել միայն որպես ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի ճնշման արդյունք, այլ որպես երկու երկրների ընդհանուր բարօրության համար նրանց […] ...

NYT. Ռուբիոն բանակցություններ կվարի Ուկրաինայի և Եվրոպայի ազգային անվտանգության խորհրդականների հետ

10:55 21.08.2025

NYT. Ռուբիոն բանակցություններ կվարի Ուկրաինայի և Եվրոպայի ազգային անվտանգության խորհրդականների հետ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որը զբաղեցնում է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով ժամանակավոր խորհրդականի պաշտոնը, օգոստոսի 21-ին «դիվանագիտական ​​բանակցություններ» կանցկացնի Ուկրաինայի և մի քանի եվրոպական երկրների ազգային անվտանգության խորհրդականների հետ։ Այս մասին չորեքշաբթի երեկոյան հայտնել է «Նյու Յորք Թայմս»-ը՝ հղում անելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի։ Հրատարակության տվյալներով՝ Ռուբիոյի հանդիպումը Ուկրաինայի իր գործընկերների […] ...

Մադուրոն կոչ է արել Վենեսուելայի ժողովրդին պաշտպանել ինքնորոշման իրավունքը

10:50 21.08.2025

Մադուրոն կոչ է արել Վենեսուելայի ժողովրդին պաշտպանել ինքնորոշման իրավունքը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կոչ է արել ժողովրդին պաշտպանել Բոլիվարյան Հանրապետության ինքնիշխանության, խաղաղության և ինքնորոշման իրավունքը։ «Ես կոչ եմ անում Լատինական Ամերիկայի, Կարիբյան ավազանի, Միացյալ Նահանգների, Աֆրիկայի և այլ տարածաշրջանների բոլոր ժողովուրդներին, բոլոր սոցիալական շարժումներին պաշտպանել վենեսուելացի ժողովրդի ինքնիշխանության, խաղաղության, ինքնորոշման և իրենց ապագայի իրավունքը», – ասել է Մադուրոն Ամերիկայի ժողովուրդների Բոլիվարյան դաշինքի (ALBA) գագաթնաժողովում, […] ...

Դիլիջանի թունելը ժամանակավորապես կփակվի երթևեկության համար

10:45 21.08.2025

Դիլիջանի թունելը ժամանակավորապես կփակվի երթևեկության համար

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ Դիլիջանի թունելի երթևեկելի հատվածում իրականացվող միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 21-ի ժամը 20.00-ից մինչև օգոստոսի 23-ի ժամը 8.00-ն Դիլիջանի թունելը կփակվի երթևեկության համար։ «Մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով։ 7 տոննայից ավելի և կցորդով տրանսպորտային միջոցների համար տվյալ ճանապարհը փակ […] ...

BACK_TO_TOP