15:28 09.11.2018
Հոկտեմբերի 16-ից՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի օրվանից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածը, երբ պաշտոնապես նշանակվեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը, Երևանի մամուլի ակումբը մշտադիտարկման է ենթարկել 6 հեռուստաալիքի՝ «Առաջին» ալիք, «Շանթ», «Երկիր Մեդիա», «Արմենիա», Հայկական երկրորդ հեռուստաալիք, «Կենտրոն» լրատվական և քաղաքական ուղղվածության հիմնական հաղորդումները: Մշտադիտարկման է ենթարկվել նաև 2 առցանց լրատվամիջոց՝ news.am, 1in.am:
«Այս տարի դժվար է խնդիրը, որովհետև վերցնում ենք ոչ միայն պաշտոնական քարոզարշավի ժամանակահատվածը, այլև ավելի վաղ ժամանակահատված, քանի որ ընտրողների տրամադրությունները պարզ են լինում քարոզարշավից շատ առաջ: Բարդ է խնդիրը նաև մեթոդաբանության առումով, քանի որ քաղաքական ուժերի դասավարությունը երկար ժամանակ անորոշ էր և դժվար էր որոշել, թե որ կուսակցությունների և դաշինքների լուսաբանմանը պետք է ուշադրություն դարձնել»,- այսօր տեղեկացրել է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Նրա խոսքերով՝ այս անգամ նորույթներից մեկը հետընտրական զարգացման մշտադիտարկումն է: Բորիս Նավասարդյանի դիտարկմամբ՝ ընդհանուր առմամբ վերոնշյալ ԶԼՄ-ները հավասարակշռված են լուսաբանել քաղաքական կյանքը՝ ի տարբերություն նախորդ տարիների, երբ հստակ քաղաքական ուղղվածություն կար:
Բացի դրանից՝ նկատելի է եղել, որ Արցախն ու միջազգային հանրությունն առանձնապես հետաքրքրված չեն ներհայաստանյան իրադարձություններով:
19:09 05.07.2025
Վարչապետը հետևել է բանակային խաղերի մարտական փոխանցումավազքի մրցումներինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում ներկա է գտնվել բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ, որոնք մեկնարկել են հունիսի 29-ից և կավարտվեն հուլիսի 6-ին: Մրցումներին մասնակցում են ՀՀ պաշտպանության, Ներքին գործերի, Արդարադատության նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության, Պետական եկամուտների, Քննչական, Հակակոռուպցիոն կոմիտեների, Դատախազության և Պետական պահպանության ծառայության հավաքական թիմերը, […] ...
19:05 05.07.2025
Թուրքիայի ընդդիմության առաջնորդը կոչ է արել իշխանություններին անցկացնել արտահերթ ընտրություններԹուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Օզգյուր Օզելը կոչ է արել գործող կառավարությանը նոյեմբերին անցկացնել արտահերթ նախագահական ընտրություններ։ Իրավապահ մարմինները շաբաթ վաղ առավոտյան ձերբակալել են Թուրքիայի երեք խոշոր քաղաքների՝ Ադանայի, Անթալիայի և Ադըյամանի քաղաքապետերին՝ CHP-ի անդամների կողմից ղեկավարվող վարչակազմերում կոռուպցիայի վերաբերյալ հետաքննության շրջանակներում։ Այնուհետև կուսակցության առաջնորդը հրավիրել է CHP-ի գործադիր կոմիտեի արտակարգ նիստ: […] ...
18:55 05.07.2025
Առաջիկայում արաբական միացյալ ուժեր կարող են տեղակայվել Գազայի հատվածում․ Al Masry Al YoumԱպագայում Գազայի հատված կարող են մտցվել արաբական միացյալ ուժեր՝ պաղեստինյան անվտանգության և հետախուզության ուժերին մարզելու համար, հաղորդում է եգիպտական Al Masry Al Youm թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ավելի վաղ պաղեստինյան «Համաս» շարժումը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել: Ynet պորտալը, հղում անելով անանուն իսրայելցի պաշտոնյայի, հայտնել […] ...
18:45 05.07.2025
Ֆիդանը կներկայացնի Թուրքիան Բրազիլիայում կայանալիք BRICS գագաթնաժողովումԱրտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կներկայացնի Թուրքիան հուլիսի 6-7-ը Բրազիլիայում կայանալիք BRICS գագաթնաժողովում: Այս մասին TASS-ին հայտնել են Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրները: «Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մեր նախագահի անունից կմասնակցի ԲՐԻԿՍ-ի 17-րդ գագաթնաժողովին Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը», – հայտնել են աղբյուրները։ Նրանց խոսքով՝ արտաքին գործերի նախարարության ղեկավարը կմասնակցի «Բազմակողմանիության ամրապնդում, տնտեսական և […] ...
18:33 05.07.2025
Իսրայելի պաշտպանության բանակի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով քաղաքացիական անձ է զոհվել Լիբանանի հարավումԻսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) մի շարք հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող Բինտ Ջբեյլ քաղաքի ծայրամասին, որի հետևանքով զոհվել է առնվազն մեկ քաղաքացիական անձ, վիրավորվել՝ հինգը, ասվում է երկրի առողջապահության նախարարության կողմից հրապարակված հաղորդագրության մեջ։ «Սաֆա ալ-Հավա շրջանում իսրայելական անօդաչու սարքերի կողմից մեքենայի վրա հարձակման ժամանակ մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել։ […] ...
18:22 05.07.2025
Փրկարարներն օգնության են հասել քամուց տուժած քաղաքացունՀունիսի 30-ին, ժամը 16:42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խանջյան փողոցում ծառը կոտրվել և ընկել է քաղաքացու վրա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ծառի ճյուղերը և նստարանը ընկել են քաղաքացու վրա: Փրկարարներն օպերատիվորեն օգնության են հասել քաղաքացուն, դուրս բերել […] ...