18:56 10.11.2018
SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ մահացել է սիրված դերասան Լևոն Մուրադյանը: Նա երկար տարիներ աշխատել է Երևանի դրամատիկական թատրոնում, խաղացել «Շանթ» հեռուստաընկերության տարբեր նախագծերում, ինչպիսիք են «Քաղաքում», «Անուղղելիները» հեռուստասերիալները:
SHANTNEWS.am-ը զրուցել է Լևոն Մուրադյանի գործընկերուհու՝ դերասանուհի Լուսինե Կիրակոսյանի հետ: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ երեկ միասին նկարահանումների են մասնակցել, դերասանն ունեցել է բարձր տրամադրություն:
«Ես հիմա ահավոր վիճակում եմ, երեկ ես ու ինքն էինք ամբողջ օրը միասին նկարահանվում: Մեկուկես տարի ամբողջ օրը նկարահանման հրապարակում միասին էինք: Երեկ շատ լավ, ուրախ տրամադրությամբ էր, մեզ խնդրել էր, որ գալիք շաբաթ օրը գնանք իր տղայի զորամաս՝ Արցախ և այնտեղ համերգ տանք: Ինձ ասում էր՝ պիտի համերգ տանք, որ Նոր տարվան տղայիս թողնեն տուն գա: Մենք միասին նաև աշխատել ենք դրամատիկական թատրոնում: Ինքը ընտանիքի լավ հայր և հոյակապ ամուսին էր, շատ նվիրված էր կնոջը»,- պատմեց դերասանուհին:
Դերասանուհին տեղեկացրեց նաև, որ Լևոն Մուրադյանը այսօր առավոտյան է մահացել.
«Երեկ շատ ծխեց, անգամ իր ծխախոտը վերջացավ, տղերքից խնդրեց: Ես էլ ասացի, թե սիրտդ նոր են ստենդավորել, 3 ամիս է, մի՛ ծխիր: Զարմանում եմ, նա այնքան էր հոգ տանում իր առողջության մասին՝ շաքարային դիաբետ ուներ, անգամ նկարահանման ժամանակ, եթե պետք էր, որ քաղցր ուտեր, ասում էր՝ չեմ ուտի, շաքար ունեմ: Երեկ նստած ծխում էր, մոտեցա, ասացի՝ գնում եմ, ասաց՝ հաջողություն Լուսս: Սա նրա՝ ինձ ուղղված վերջին բառերն էին»,- հուզված ասաց Լուսինե Կիրակոսյանը:
19:30 03.07.2025
Մեսսիի գլխավոր նպատակը աշխարհի 2026 թվականի առաջնությանը մասնակցելն է․ MarcaԻսպանական Marca-ն անդրադարձել է «Ինտեր Մայամիի» աստղ Լիոնել Մեսսիի առաջիկա ծրագրերին: Արգենտինացին պատրաստվում է առաջիկա օրերին երկարաձգել պայմանագրի ժամկետն ակումբի հետ, բանակցություններն արդեն ընթացքի մեջ են: Պայմանագիրը նախատեսված կլինի նվազագույնը 1 տարի ժամկետով: Մեսսիի գլխավոր նպատակներից մեկը «Ինտեր Մայամիին» MLS-ի չեմպիոն դարձնելն է: Թիմն առաջիկա կիրակի հերթական խաղը կանցկացնի «Մոնրեալի» դեմ: Այժմ «Ինտեր Մայամին» աղյուսակում […] ...
19:21 03.07.2025
Շարունակվում է արցախցիների բնակարանային ապահովման ծրագիրը. գործադիրի որոշումներըՀուլիսի 1-ի դրությամբ բնակարանային ապահովման հավաստագիր է ստացել Արցախից տեղահանված ավելի քան 1600 ընտանիք, ծրագիրը կշարունակվի։ Այս և մի շարք այլ որոշումներ են ընդունվել Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
19:10 03.07.2025
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու ԹըրներինՀայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներին: Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին ազգային տոնի կապակցությամբ և խնդրել է իր ջերմ բարեմաղթանքները փոխանցել Կանադայի ղեկավարությանը և բարեկամ ժողովրդին: «Վերջին տարիներին մեր հարաբերությունների զարգացումը տպավորիչ էր: Շնորհակալություն եմ հայտնում այն աջակցության համար, որ ցուցաբերում է Կանադայի իշխանությունը Հայաստանին, որը միտված է […] ...
19:00 03.07.2025
Գևորգ Պապոյանը հանդիպել է «Խորհուրդ x» նախաձեռնության անդամ ուսանողների հետՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր հանդիպել է «Խորհուրդ x» նախաձեռնության անդամ ուսանողների հետ, որոնք ներկայացնում են Հայաստանի տարբեր բուհեր և հետաքրքրված են տնտեսական ու քաղաքական գործընթացներով։ Հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է ուսանողների հարցերին, որոնք վերաբերել են պետություն-մասնավոր երկխոսությանը, Հայաստանի տնտեսական հարաբերություններին հարևան երկրների հետ, ՀՀ տնտեսական կառավարման մոդելին, ԵՄ չափանիշներին համապատասխանեցման գործընթացին և մի […] ...
18:51 03.07.2025
53-ամյա տղամարդը որսորդական հրացանը ներկայացրել է Չարենցավանի բաժինՀամայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ Առինջ գյուղում բնակվող 53-ամյա տղամարդը հուլիսի 1-ին բաժին է ներկայացել «ԻԺ-58» տիպի 20 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացանը: Ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […] ...
18:43 03.07.2025
Երևանում անցկացվում է «Նոր եվրոպական ոդիսական» նախագիծը՝ նվիրված Բեթհովենի ժառանգությանըԱ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված «Նոր եվրոպական ոդիսական» նախագծին: Ասուլիսի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, «Շանզ-Էլիզե» նվագախմբի գլխավոր տնօրեն Ժան-Լուի Գավատորտան, դիրիժոր, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախմբի ղեկավար Նարինե Ոսկանյանը, դիրիժոր Ֆիլիպ Հերվեգը, Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի գործադիր տնօրեն, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության […] ...