14:10 12.11.2018
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրում «Լոռի»-«Փյունիկ» հանդիպումից հետո միջադեպ է տեղի ունեցել Վանաձորի թիմի խաղացող Ուդոհ Եթոպի և «Փյունիկի» գլխավոր մարզչի օգնական Յուրի Նագայցևի միջև:
Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրում Երևանի «Փյունիկը» մրցակցի հարկի տակ 0:1 հաշվով առավելության հասավ Վանաձորի «Լոռիի» նկատմամբ: Հանդիպման միակ գոլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ռումիան Հովսեփյանը:
Հանդիպման ավարտից հետո միջադեպ է տեղի ունեցել Վանաձորի թիմի խաղացող Ուդոհ Եթոպի և «Փյունիկի» գլխավոր մարզչի օգնական Յուրի Նագայցևի միջև:
Միջադեպի հետ կապված երկու ակումբներն էլ հանդես են եկել հայտարարությամբ։
«Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը այսօր կայացած հանդիպման ավարտից հետո մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ «Լոռիի» ֆուտբոլիստը խաղի ավարտից հետո հարվածել է «Փյունիկի» մարզիչներից մեկին։
Տեղեկացնում ենք, որ հանդիպման 68-րդ րոպեին, երբ «Լոռին» գոլի հեղինակ դարձավ, բայց մրցավարն արձանագրեց խաղից դուրս վիճակ, մեր ֆուտբոլիստ Ուդոհ Եթոպը, ով այդ պահին պահեստայինների նստարանին էր, մոտեցել է գոլը տոնելու, ինչի ընթացքում «Փյունիկի» մարզիչ Յուրի Նագայցևը ռասիստական և վիրավորական արտահայտություններ է արել Ուդոհ Եթոպի հասցեին, ցույց է տվել վիրավորական ժեստեր, այդպիսով պրովոկացիայի ենթարկելով մեր ֆուտբոլիստին։
Միևնույն ժամանակ, ամբողջ հանդիպման ընթացքում, խաղի կազմակերպման և կարգապահության մասին խոսող Անդրեյ Տալալաևը պարբերաբար վիրավորական արտահայտություններ էր հնչեցնում տեխնիկական գոտուց, հայհոյանքներ ուղղում ոչ միայն խաղը սպասարկող մրցավարների, այլ ամբողջ մրցավարական կորպուսի հասցեին:
«Լոռի» ՖԱ-ն հորդորում է Անդրեյ Տալալաևին այսուհետ հետևել սեփական անձնակազմի աշխատակիցների վարքին, պահվածքին հանդիպման ժամանակ և դրա ավարտից հետո, հետևել նաև սեփական վարքին տեխնիկական գոտում՝ ուրիշներին մատնանշելու և անպատասխանատու հայտարարություններ հնչեցնելու փոխարեն»,- գրված է Լոռի» ՖԱ-ի պաշտոնական հայտարարության մեջ:
«Խնդրում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային և համապատասխան բոլոր կառույցներին ուշադրություն դարձնել սույն թվականի նոյեմբերի 11-ին Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրի շրջանակներում կայացած «Լոռի» – «Փյունիկ» խաղի ընթացքում և խաղից հետո տեղի ունեցած միջադեպերին։
Խաղի ընթացքում և հետո արձանագրվեցին մի շարք ոչ մարզական գործողություններ։ Մասնավորապես խաղի ավարտից հետո տանտերերի ֆուտբոլիստ Ուդոհ Եթոպը հարձակվեց մեր թիմի գլխավոր մարզչի օգնական Յուրի Նագայցևի վրա, ինչից հետո հրմշտոց սկսվեց։ «Լոռիի» պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ պարոն Նագայցևը ռասիստական արտահայտություններ է հնչեցրել Եթոպի հասցեին, չունենալով ոչ մի փաստեր։ Մեր մարզիչը միայն ցույց էր տալիս, որ այնտեղ խաղից դուրս իրավիճակ էր։
Խաղի ավարտից հետո ևս 1 միջադեպ տեղի ունեցավ։ Այս անգամ արդեն տանտերերի երկրպագուների մասնակցությամբ։ Մասնավորապես «Լոռիի» ֆան-ակումբի ղեկավար հանդիսացող անձը «Փյունիկի» հանդերձարանի մոտ սպասում էր մեր թիմի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ալիկ Առաքելյանին, որպեսզի վերջինիս հետ առանձնազրույց ունենա։ Հնչեց նաև արտահայտություն, որ եթե Առաքելյանի հետ առանձին զրույց տեղի չունենա, ապա հավաքականի ֆուտբոլիստը անվնաս չի հասնի մինչև ավտոբուս։
Դրսում հենց այդպիսի տրամադրություն էր տիրում։ Բավական երկար տևեց մինչ մեր ֆուտբոլիստները կարողացան լքել շենքը։ Դրսում կրքերը չհանդարտվեցին։ Երկրպագուները մոտենում էին մեր ֆուտբոլիստին և փորձում հաշիվներ պարզել։Ընդունող թիմը և ոստիկանությունը ոչ մի գործողություն չձեռնարկեցին, որպեսզի հավաքված մարդիկ չկարողանան մոտենալ և սպառնալ մեր ֆուտբոլիստներին։ Նշենք, որ երկրպագուները իրավունք չունեն գալ մրցակից թիմի հանդերձարան։
Այս ամենը մեզ թույլ են տալիս ասել, որ ոստիկանները կոմպետենտ չէին ու չգիտեին, որ հյուր թիմի ֆուտբոլիստների անվտանգությունը պետք է ապահովել։
Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայից մինչև թիմի ավտոբուս ընկած կարճ ճանապարհը մեր ֆուտբոլիստներն անցան շատ երկար, քանի որ «առանձնազրույցի» ցանկություն ունեին նաև «Լոռիի» այլ երկրպագուներ, որոնք, ի դեպ, հանդիպման ընթացքում բազմաթիվ հայհոյանքներ էին հնչեցնում «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևի հասցեին։
«Լոռիի» երկրպագուները նաև ամբողջ խաղի ընթացքում վիրավորական, նացիոնալիստական արտահայտություններ էին հնչեցնում «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևի հասցեին։
Բացի դրանից՝ «Լոռիի» երկրպագուները ամբողջ խաղի ընթացքում ամենավատ հայհոյանքներն էին ուղղում հանդիպման գլխավոր մրցավարի ու «Փյունիկի» ֆուտբոլիստների հասցեին՝ հաշվի չառնելով անգամ, որ «Փյունիկի» ներկայացուցիչների թվում կային նաև կանայք։ Խաղի վերջում երկրպագուները սկսեցին շշեր նետել դաշտի ուղղությամբ։«Լոռիի» ղեկավարությունը ոչ մի կերպ չէր հանդարտեցնում երկրպագուներին։ Թիմի գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանը մի քանի անգամ շատ կոպիտ հայհոյանքներ հնչեցրեց խաղի չորրորդ մրցավարի հասցեին և անգամ սպառնալիքով հրամայեց հեռանալ իր կողքից, ինչի ականատեսը եղան տրիբունայում նստած շատ հանդիսականներ։
Կոչ ենք անում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային և համապատասխան մյուս մարմիններին ավելի մեծ ուշադրություն դարձնել Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի տրիբունաներում և մարզադաշտում տիրող իրավիճակին, պահպանել «Փյունիկ» ՖԱ-ի ֆուտբոլիստների, մարզչական շտաբի և աշխատակազմի անվտանգությունն արտագնա խաղերում։ Սա առաջին անգամը չէ, որ «Լոռիի» երկրպագուները մրցավարի սուլիչից հետո պահում են իրենց ոչ պատշաճ կերպով, բայց չգիտես՝ ինչու խուսափում են խիստ պատժից, իսկ ինչպես գիտեք՝ անպատժելիությունը բերում է ավելի մեծ ամենաթողության։
Իսկ «Լոռի» ՖԱ-ին կոչ ենք անում պարտությունն ընդունել գլուխը բարձր։
Հարգանքներով՝ «Փյունիկ» ՖԱ
Հ.Գ.. «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պատրաստ է տրամադրել նաև տեսանյութեր»,- գրված է Փյունիկ» ՖԱ-ի պաշտոնական հայտարարությունում:
Միջադեպը կարող եք դիտել տեսանյութի 2:03:48 րոպեից սկսած:
17:37 26.06.2025
«Բարսելոնան» 3-րդ անգամ է խախտում Կրույֆի «օրենքը»․ Marca«Բարսելոնան» մոտ է «Աթլետիկի» եզրային հարձակվող Նիկո Վիլյամսի տրանսֆերը գնելուն, հայտնում է Marca-ն: Իսպանական պարբերականը ֆուտբոլասերների ուշադրությունն է հրավիրել մի շատ հետաքրքիր հանգամանքի և հիշել է Կրույֆի «օրենքը»։ «Նա, ով նույնիսկ մեկ վայրկյան կասկածում է «Բարսելոնայում» խաղալու ցանկության հարցում, մեզ պետք չէ», – ասում էր կատալոնական ակումբի լեգենդը, որը, ըստ էության, չգրված օրենք դարձավ ակումբի […] ...
17:30 26.06.2025
Սահմանվել են 2025 թ. ընթացքում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետներըԿառավարությունը սահմանել է 2025 թ. ընթացքում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները: Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի իրականացրած հետազոտությունների համաձայն՝ Սևանա լճում 2024 թ. նոյեմբերին սիգի ընդհանուր պաշարը գնահատվել է 1293,7 տոննա, իսկ արդյունագործական պաշարը՝ 944,4 տոննա։ Հաշվի առնելով, որ սիգի արդյունագործական պաշարը 2023 թ. […] ...
17:22 26.06.2025
ՏԿԵ նախարարն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս ՄարագոսինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ և Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի կատարման ընթացքին։ Քննարկվել են Էներգետիկ, տրանսպորտային, ջրային ոլորտին վերաբերող մի շարք հարցեր։ Առանձին անդրադարձ է կատարվել ավիացիոն ոլորտին, այս պահին այդ ուղղությամբ ընթացող […] ...
17:14 26.06.2025
Օգոստոսի 12-ից մինչև հոկտեմբերի 3-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներԳործադիրի որոշմամբ օգոստոսի 12-ից մինչև հոկտեմբերի 3-ը ներառյալ՝ կհայտարարվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ: Որոշմամբ սահմանվել է, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով: Հայտարարված վարժական […] ...
17:08 26.06.2025
Հուլիսի 1-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջանՀայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 1-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ...
17:05 26.06.2025
Հնարավոր է` կարիերաս ավարտեմ «Ռեալում»․ ԿուրտուաԲելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան չի բացառել, որ մինչև կարիերայի ավարտը կարող է հանդես գալ Մադրիդի «Ռեալում», հաղորդում է AS-ը: «Հուսով եմ, որ կկարողանամ երկարաձգել պայմանագիրս։ Ես շատ երջանիկ եմ «Ռեալում», այստեղ խաղալը երազանք է: Ես լիովին ակումբի տրամադրության տակ եմ, նրանք գիտեն իմ մնալու ցանկության մասին: Հնարավոր է` կարիերաս ավարտեմ «Ռեալում»»,- ասել է Կուրտուան։ 33-ամյա […] ...