Հանրահայտ ջազմեն Սերգեյ Մանուկյանը ելույթ է ունեցել Գյումրիում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+28.09 oC

Հանրահայտ ջազմեն Սերգեյ Մանուկյանը ելույթ է ունեցել Գյումրիում

21:58 16.11.2018

Հայաստանում անցկացվում է «Երևան ջազ-ֆեստ» ամենամյա միջազգային փառատոնը, որն այս տարի նվիրված է Հայաստանի պետական ջազ նվագախմբի հիմնադրման 80-ամյակին և հիմնադիր դիրիժոր Արտեմի Այվազյանին։ Մայրաքաղաքում ու Շուշիում անցկացված փառատոնային երեկոներից հետո երեկ ջազային համերգ է տեղի ունեցել նաև Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դահլիճում, որին մասնակցել են երիտասարդ ու հայտնի ջազմեններ։

«Երևան ջազ-ֆեստ» ամենամյա ավանդական ջազային երեկոն Գյումրիում բացեցին երիտասարդ ջազմենները: Բեմահարթակ դուրս եկան դաշնակահարներ Ռաֆայել Պետրոսյանի և Կարեն Գրիգորյանի ղեկավարած քառյակները: Հանրահայտ ու սիրված ջազային հիթերը հնչեցին շեփորի, դաշնամուրի, կոնտրաբասի ու հարվածային գործիքների ուղեկցությամբ։ Ջազի հնչյունները կլանում էին դահլիճը և տրամադրությունը փոխանցում երիտասարդ  երաժիշտներին:

Երիտասարդ ջազմեններին աջակցելուց բացի՝ «Երևան ջազ-ֆեստ» փառատոնը նպաստում  է  հայկական ջազի տարածմանն ու հանրահայտ ջազմենների  հետ շփումներին: Երիտասարդ երաժիշտներից հետո բեմահարթակը տրամադրվեց երեկոյի հատուկ հյուր, հանրահռչակ ջազմեն Սերգեյ Մանուկյանին: Գյումրեցի հանդիսատեսը նրան ընդունեց առանձնակի ոգևորությամբ։ Ջազի լեզվով ու ջազի միջոցով ինքնարտահայտվող հայ ջազմենը հանդիսատեսին  ներկայացավ նախ հայտնի բլյուզային կատարումներով։

Սերգեյ Մանուկյանին նվագակցում էր երիտասարդ թմբկահար Արման Մնացականյանը։ Սա իմպրովիզ էր, առաջին անգամ միասին նվագում էին բեմահարթակում: Ռեյ Չարլզի, Ֆրենկ Սինատրայի ստեղծագործությունները ներկայացնելուց հետո երաժիշտներն անցան բոլոր ժամանակների հայտնի ու սիրված Բիթլզի կատարումների յուրովի մեկնաբանությանը:

Մոսկվայում բնակվող և ստեղծագործող Սերգեյ Մանուկյանի համերգները Հայաստանում հաճախակի են, ջազի սիրահարների համար նրա իմպրովիզներն ամենասիրվածն են: Այս երաժշտության հետ պետք է միշտ անկեղծ լինել, հենց  այդ անկեղծությունն էլ երաժշտության միջոցով փոխանցվում է հանդիսատեսին։ Ջազմենի երգացանկում առանձնահատուկ տեղ են գրավում հայկական ժողովրդական մոտիվներով կատարումները, որոնք միշտ ներկայացնում էտարբեր երկրներում ունեցած համերգային շրջագայություններում:

«Ժամանակին Օրբելյանը ստեղծել է հայկական մոտիվներով այնպիսի երաժշտություն, որը հպարտությամբ  կարող ես ներկայացնել ամերիկյան ջազային ստեղծագործությունների կողքին։ Հայկական ջազում մեր ազգային երաժշտության էլեմենտները կան, որոնք գեղեցկացնում են իմ կատարումները»,- ասել է հայտնի ջազմեն Սերգեյ Մանուկյանը։

Ջազային երեկոն էլ Սերգեյ Մանուկյանը եզրափակեց իմպրովիզով ու հայկական մոտիվներով  երգերի կատարմամբ, իսկ  դահլիճը հոտնկայս ծափահարեց հանրահայտ ջազմենին: «Երևան ջազ-ֆեստ» միջազգային փառատոնը կեզրափակվի նոյեմբերի 20-ին կայանալիք գալա համերգով, որին կմասնակցի նաև հանրահայտ Օլեգ Լունդստրեմի անվան ջազ նվագախումբը՝ Բորիս Ֆրումկինի գլխավորությամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մանվել Վարդանյանը՝ Եվրոպայի մինչև 8 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր

00:30 08.08.2025

Մանվել Վարդանյանը՝ Եվրոպայի մինչև 8 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր

Մանվել Վարդանյանը դարձել է Եվրոպայի մինչև 8 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր:Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Մանվելը 18 հնարավորից վաստակել է 12.5 միավոր և կիսել է 3-5-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը։ Եզրափակիչ աղյուսակին կարող եք ծանոթանալ այստեղ:   ...

OpenAI-ը ներկայացրել է GPT-5 նոր մոդելը

00:23 08.08.2025

OpenAI-ը ներկայացրել է GPT-5 նոր մոդելը

Ամերիկյան OpenAI ընկերության ChatGPT չաթբոտի համար նախատեսված GPT-5 արհեստական բանականության նոր մոդելը հասանելի է դարձել բոլոր օգտատերերի համար։ «GPT-5-ն արդեն այստեղ է։ Այսօրվանից սկսած այն հասանելի կլինի բոլորի համար», – նշվում է ընկերության X-ի միկրոբլոգում: Ինչպես նշում է Open AI-ը, արհեստական բանականության նոր տարբերակը ներառում է նախորդ մոդելների բոլոր «լավագույն հատկությունները»։ Այն հարմար է հետազոտության, […] ...

Ավինյան. Աջափնյակ վարչական շրջանում փուլ առ փուլ ավելացնում ենք բարեկարգված հանգստի գոտիները, խաղահրապարակներն ու ֆուտբոլի դաշտերը

00:18 08.08.2025

Ավինյան. Աջափնյակ վարչական շրջանում փուլ առ փուլ ավելացնում ենք բարեկարգված հանգստի գոտիները, խաղահրապարակներն ու ֆուտբոլի դաշտերը

Երևանցիների համար բարեկարգ, կանաչ և ժամանակակից պայմաններ ստեղծելը մեր առաջնահերթությունն է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Աջափնյակ վարչական շրջանում փուլ առ փուլ ավելացնում ենք բարեկարգված հանգստի գոտիները, խաղահրապարակներն ու ֆուտբոլի դաշտերը»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Մակրոնը քննարկել է Ուկրաինայի կարգավորման հարցը եվրոպացի առաջնորդների և Զելենսկիի հետ

00:09 08.08.2025

Մակրոնը քննարկել է Ուկրաինայի կարգավորման հարցը եվրոպացի առաջնորդների և Զելենսկիի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննարկել է Ուկրաինայի հակամարտության կարգավորումը եվրոպական պետությունների ղեկավարների և Վլադիմիր Զելենսկիի հետ։ X-ում Մակրոնը նշել է, որ Զելենսկիի «և մի քանի եվրոպացի առաջնորդների հետ զրույցը՝ վերջին ժամերի իրադարձությունների ֆոնին, երկար էր»։ Նա նաև կրկին հայտարարել է Ֆրանսիայի հանձնառության մասին՝ «աջակցելու Ուկրաինային հրադադարի հաստատման գործում»։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը […] ...

Մանվել Առաքելյանը՝ Եվրոպայի մինչև 14 տարեկանների կայծակնային շախմատի առաջնության փոխչեմպիոն

23:59 07.08.2025

Մանվել Առաքելյանը՝ Եվրոպայի մինչև 14 տարեկանների կայծակնային շախմատի առաջնության փոխչեմպիոն

Մանվել Առաքելյանը դարձել է Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնության փոխչեմպիոն: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Մանվելը 18 հնարավորից վաստակել է 14 միավոր և կիսել է 1-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը։ Եզրափակիչ աղյուսակին կարող եք ծանոթանալ այստեղ: ...

Արարատ Միրզոյանը վարչապետի պատվիրակության կազմում այցելել է Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարան

23:54 07.08.2025

Արարատ Միրզոյանը վարչապետի պատվիրակության կազմում այցելել է Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարան

Օգոստոսի 7-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում այցելել է Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարան, որտեղ ներկայացված էին նաև հայկական քրիստոնեական ժառանգության ցուցանմուշներ, ինչպես նաև հայկական Աստվածաշունչը: Այս մասին հայտնել են ԱԳ նախարարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP