Քաղցկեղի բուժման համար տրամադրվող գումարը մյուս տարի մոտ 70 տոկոսով կավելանա. Արսեն Թորոսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+31.09 oC

Քաղցկեղի բուժման համար տրամադրվող գումարը մյուս տարի մոտ 70 տոկոսով կավելանա. Արսեն Թորոսյան

00:25 16.11.2018

Պետական պատվերի շրջանակներում քաղցկեղի բուժման համար տրամադրվող միջոցները սահմանափակ են և չեն կարող լինել անսահմանափակ: Այս մասին ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում հայտարարել է ՀՀ ԱՆ պաշտոնակատար Արսեն Թորոսյանը:

«Բայց նաև կարող եմ հավելել, որ մյուս տարվա համար մենք այդ առումով 70 տոկոս աճ ենք ունենալու՝ էլի կառավարության առաջահերթությունները հաշվի առնելով: Այսինքն՝ քաղցկեղի բուժման համար տրամադրվող գումարները 70 տոկոսով աճելու են»,- ասել է նա:

Հարցին, թե արդյո՞ք ուռուցքաբանական կենտրոնում գրանցված լինելու դեպքում քաղաքացին պետք է յուրաքանչյուր հետազոտության համար վճարում կատարի և արդյո՞ք կգա մի օր, երբ քաղցկեղով հիվանդն աջակցություն ստանա պետությունից, Արսեն Թորոսյանը պատասխանել է․

«Կգա մի օր, երբ քաղցկեղով հիվանդ մարդը կզգա պետության աջակցությունը: Իրականում հիմա էլ է զգում, բայց շատ քիչ ծավալով, որովհետև ասացի, որ միջոցները սուղ են և բոլոր հիվանդներին չեն հերիքում, այսպես ասած, ինչը, իհարկե, շատ վատ է, բայց անհերքելի իրողություն է: Ես չեմ կարող հերքել և ասել, որ նման բան չկա: Սկսած նրանից, որ մարդկանց ցուցաբերվող աջակցությունն իրականում համավճար է, այսինքն՝ մի մասը պետությունն է վճարում, որոշ մասը՝ հիվանդն է վճարում, վերջացրած, որ այդ գումարներն ինչ-որ մի պահ սպառվում են, և հերթագրում է առաջանում, իսկ հերթագրումը մենք կարող ենք պատկերացնել՝ քաղցկեղի դեպքում ինչքան ծանր հետևանքների կարող է բերել: Այսինքն՝ քաղցկեղն ավելի կզարգանա և միգուցե բերի ավելի ծանր հետևանքների»,- ասել է Արսեն Թորոսյանը:

Ինչ վերաբերում էր գրանցված լինելու դեպքում գումար վճարելուն՝ Թորոսյանն ասել է, որ պետք է ուսումնասիրել բուժօգնության տրամադրման չափորոշիչը, քանի որ գոյություն ունեն ամբուլատոր հետազոտություններ, որոնց համար պետք է վճարում կատարել, և հակառակը՝ եթե լինի ստացիոնար բուժման անհրաժեշտություն՝ վիրահատություն, քիմիա կամ ճառագայթ, դրանք ամբողջությամբ կամ մասամբ պետք է փոխհատուցվեն»,- ասել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Միավորվելով հանուն սոցիալական արդարության» միջազգային համաժողովին

17:20 20.06.2025

Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Միավորվելով հանուն սոցիալական արդարության» միջազգային համաժողովին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Միավորվելով հանուն սոցիալական արդարության» միջազգային համաժողովին և հանդես է եկել ողջույնի խոսքով: «Սրտանց ողջունում եմ ձեզ Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ «Միավորվելով հանուն սոցիալական արդարության» խորագիրը կրող միջազգային համաժողովի շրջանակում։ Ուրախ եմ նշել, որ արդեն երրորդ անգամ կայացող այս համաժողովը վերածվել է կարևոր հարթակի՝ համախմբելու երկրների, կառույցների և անհատների ջանքերը սոցիալական […] ...

Ծանրաքաշ, չմասնատվող և մեծ եզրաչափերով բեռների փոխադրումների թույլտվությունների տրամադրումը կտրամադրվի բացառապես թվային եղանակով

17:15 20.06.2025

Ծանրաքաշ, չմասնատվող և մեծ եզրաչափերով բեռների փոխադրումների թույլտվությունների տրամադրումը կտրամադրվի բացառապես թվային եղանակով

Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից ծանրաքաշ, չմասնատվող և (կամ) մեծ եզրաչափերով բեռների փոխադրումների թույլտվությունների տրամադրման գործընթացը թվային միջավայրում կազմակերպելու, տրամադրման ժամկետները կրճատելու, ինչպես նաև օրենսդրական կարգավորումները կատարելագործելու ու հստակեցնելու համար: Ըստ այդմ՝ առաջարկվում է ծանրաքաշ, չմասնատվող և (կամ) մեծ եզրաչափերով բեռների փոխադրումների թույլտվությունների տրամադրումը քննարկել […] ...

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը 3-րդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

17:07 20.06.2025

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը 3-րդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը 3-րդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու 3-րդ ենթախմբում հունիսի Ալինա Սողոմոնյանի և Անի Ամիրաղյանի հաղթանակների շնորհիվ թիմն առավելության է հասել Մալթայի ընտրանու դեմ մրցախաղում։ Անկախ զուգախաղի արդյունքից մեր թիմն արդեն ապահովել է ընդհանուր հաղթանակը։ Հայաստանի հավաքականն իր խմբում գրավել է առաջին տեղը և կմասնակցի հատուկ փլեյ-օֆֆի […] ...

ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի անդամները հանդիպել են լեհ գործընկերների հետ

17:03 20.06.2025

ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի անդամները հանդիպել են լեհ գործընկերների հետ

ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանը, խմբի անդամներ Ծովինար Վարդանյանը, Հասմիկ Հակոբյանը, Կարեն Համբարձումյանը եւ Ալեքսանդր Ավետիսյանը հունիսի 20-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լուցիան Պիետժչիկի գլխավորած պատվիրակության անդամների հետ: Ողջունելով գործընկերների այցը Հայաստան՝ Արուսյակ Ջուլհակյանը բարձր է գնահատել հայ եւ լեհ ժողովուրդների բազմադարյա բարեկամական հարաբերություններն ու համագործակցությունը: «Լեհաստանը Հայաստանի […] ...

Սահմանվել է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք

17:00 20.06.2025

Սահմանվել է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք

Կառավարությունը սահմանել է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք: Նման որոշման ընդունումը պայմանավորված է հանրապետության պարենային անվտանգության, Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման և կենսաբազմազանության պահպանության պահանջով: Ըստ հիմնավորման՝ Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի արդյունքում վերջին տարիներին Սևանա լճում նկատվում է սիգի կենսազանգվածի աճ (2019 թ.՝ 2668 տոննա, 2020 թ.՝ 2345 տոննա, 2021 […] ...

Լեհաստանի Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

16:57 20.06.2025

Լեհաստանի Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Լեհաստանի Հանրապետության Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լուցիան Պիետժչիկի գլխավորած պատվիրակությունը հունիսի 20-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ, լռությամբ ու խոհարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը: ...

BACK_TO_TOP