ԱՄՆ-ը տարբերակ է փնտրում Գյուլենին Թուրքիա արտահանձնելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+31.09 oC

ԱՄՆ-ը տարբերակ է փնտրում Գյուլենին Թուրքիա արտահանձնելու համար

12:04 16.11.2018

Միացյալ Նահանգների նախագահն իրավական ուղիներ է փնտրում ԱՄՆ-ում բնակվող ու Թուրքիայի նախագահի գլխավոր հակառակորդը համարվող Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիային արտահանձնելու համար։ Դոնալդ Թրամփը ենթակա կառույցներին հրահանգել է գտնել այդպիսի տարբերակ։ Այս մասին հայտնել է ամերիկյան մամուլը՝ հղում անելով անանուն աղբյուրների։

Գյուլենը, որ կրոնական գործիչ է ու հիմնականում Թուրքիայի սահմաններից դուրս գործող ամբողջ շարժման առաջնորդ, նախկինում աջակցել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այն ժամանակ իշխանությունը վերցնելիս Էրդողանը հենվել է գյուլենական համայնքի վրա, իսկ երբ որոշել է դառնալ Թուրքիայի միանձնյա տիրակալը, ազգի թշնամի է հայտարարել Գյուլենին ու նրա վրա բարդել նաև 2016 թվականին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեղքը։ Տասնյակ հազարավոր ուժայիններ, զինծառայողներ հետապնդվել, աշխատանքից ազատվել ու դատապարտվել են գյուլենական շարժման անդամ լինելու մեղադրանքով։

Այդ ժամանակից Թուրքիայի իշխանությունները ԱՄՆ-ից պահանջում են իրենց հանձնել Գյուլենին, որը որպես քաղհալածյալ բնակվում է Նահանգներում։ Բայց պաշտոնական Վաշինգտոնը մինչ այս խուսափում էր Գյուլենին արտահանձնելուց, ու նաև այդ էր պատճառը, որ սրվում էին երկու երկրների հարաբերությունները։

Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում արաբ լրագրող Ջեմալ Խաշըգջիի սպանությունից հետո թուրքական կողմը սկսեց մեծ միջազգային ճնշում գործադրել արաբական միապետության վրա, սակայն Նահանգները որոշել էին ավելի մեղմ վարվել արաբների հետ, քանի որ զենք վաճառելու հսկայական գործարք ունեն նրանց հետ։ Հավանական է, որ հիմա ԱՄՆ-ը գործարքի գնա Թուրքիայի հետ ու արտահանձնի Գյուլենին, որպեսզի Անկարան մոռացության տա Սաուդյան Արաբիայի հետ միջադեպը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 6-ին

10:32 06.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 6-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446․5 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.86 դրամ: ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 6-ի 08։00 դրությամբ

10:17 06.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 6-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 6-ի 08։00 դրությամբ կազմել է 21.2 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...

Թրամփը պնդել է, որ փորձում է ԱՄՆ-ն դուրս բերել Ուկրաինայի հակամարտությունից

10:00 06.08.2025

Թրամփը պնդել է, որ փորձում է ԱՄՆ-ն դուրս բերել Ուկրաինայի հակամարտությունից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ փորձում է իր երկիրը դուրս բերել Ուկրաինայի ռազմական հակամարտությունից։ «Սա իմ պատերազմը չէ։ Ես այստեղ եմ, որպեսզի մեզ դուրս բերեմ դրանից», – ասել է նա լրագրողներին։ Մամուլի ներկայացուցիչը խնդրել է ԱՄՆ նախագահին մեկնաբանել Վլադիմիր Զելենսկիի կողմից ուկրաինական բանակում ծառայության առավելագույն տարիքը բարձրացնելու մասին օրենքի ստորագրումը, որը թույլ կտա […] ...

Կդադարեցվի ք. Գորիս Մ. Խորենացի փողոցի ջրամատակարարումը

09:57 06.08.2025

Կդադարեցվի ք. Գորիս Մ. Խորենացի փողոցի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 6-ին ժամը 10:00-19:00-ն կդադարեցվի ք.Գորիս Մ.Խորենացի փողոցի ջրամատակարարումը: ...

Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհը հասել է 10,000 հեկտարի

09:48 06.08.2025

Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհը հասել է 10,000 հեկտարի

Ֆրանսիայի Օդ դեպարտամենտի անտառային հրդեհի տարածքը երկրի հարավում շարունակում է աճել և արդեն հասել է 10 հազար հեկտարի, հայտարարել է դեպարտամենտի Նարբոն կոմունայի ներկայացուցիչ Ռեմի Ռեսիեն։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ հրդեհը տարածվել է 5 հազար հեկտարի վրա։ Դրա դեմ պայքարի համար գործի են դրվել ավելի քան 1,2 հազար հրշեջներ և 16 միավոր օդային տեխնիկա։ […] ...

Իսահակ Հերցոգ․ 10 օրում Գազա է հասցվել 23,000 տոննա մարդասիրական օգնություն

09:40 06.08.2025

Իսահակ Հերցոգ․ 10 օրում Գազա է հասցվել 23,000 տոննա մարդասիրական օգնություն

Իսրայելը ջանքեր է գործադրում Գազայի հատվածում մարդասիրական իրավիճակը բարելավելու համար, վերջին 10 օրվա ընթացքում այնտեղ մատակարարվել է 23,000 տոննա օգնություն, ըստ հրեական պետության նախագահ Իսահակ Հերցոգի տրամադրած տվյալների։ «Վերջին 10 օրվա ընթացքում Իսրայելը զգալիորեն բարելավել է Գազայում մարդասիրական իրավիճակը, այնտեղ առաքվել է առնվազն 23,000 տոննա օգնություն, իսկ միայն վերջին 24 ժամվա ընթացքում առաքվել է ևս […] ...

BACK_TO_TOP