18:00 16.11.2018
ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել ռուսական ՏԱՍՍ գործակալությանը և բացահայտել, թե ինչ իրավիճակ է ստեղծվել ՀԱՊԿ քարտուղարի ընտրության շուրջ։ Հարցազրուցավարը թվարկել է այն իրադարձությունները, որ եղել են նախորդ գագաթնաժողովին ու հարցրել՝ այս ամենը նշանակում է, որ Հայաստանը զրկվե՞լ է ՀԱՊԿ քարտուղարի թեկնածու առաջադրելու հնարավորությունից։
«Ո՛չ։ Չի նշանակում»,- պատասխանել է Մնացականյանն ու բացատրել, որ կազմակերպության իրավական բազան այսպիսի իրավիճակ չի նախատեսել, և այդ է պատճառը, որ երկրները հիմա պետք է գան լիարժեք համաձայնության՝ նոր քարտուղար նշանակելու համար։
Հիշեցնենք՝ ՀԱՊԿ որոշումների համաձայն՝ 2016 թվականին այբբենական կարգով Հայաստանին էր վերապահվել կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի թեկնածության առաջադրումը։ Այդ թեկնածուն պետք է պաշտոնավարեր 3 տարի։ Սակայն այդ պաշտոնին նշանակված Յուրի Խաչատուրովի հետկանչից հետո իրավական բաց կա՝ մի կողմից Հայաստանին մեկ անգամ էր վերապահված թեկնածու առաջադրելը, մյուս կողմից՝ Հայաստանի ներկայացուցիչը պետք է պաշտոնավարեր 3 տարի։
Որպես այբբենական կարգով հաջորդ պետություն՝ հաջորդ թեկնածուին հիմա փորձում է առաջադրել Բելառուսը, իսկ Հայաստանը փորձում է պահել իր թեկնածուին առաջադրելու հնարավորությունը։ ՀԱՊԿ պետությունների ղեկավարների՝ վերջերս Աստանայում կայացած հանդիպման ընթացքում այդպես էլ միասնական որոշման գալ չէր հաջողվել, ինչի հետևանքով գլխավոր քարտուղարի նշանակումը հետաձգվել է մինչև դեկտեմբերի 6-ը, երբ Սանկտ Պետերբուրգում հերթական անգամ կանցկացվի ՀԱՊԿ գագաթնաժողով։
13:49 15.05.2025
Պեսկովը պատասխանել է Պուտինի՝ Թուրքիայում բանակցություններին ներկա լինելու մասին հարցինՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը CNN-ի հետ զրույցում բացառել է Վլադիմիր Պուտինի ներկայությունը Ուկրաինայի հետ Թուրքիայում կայանալիք բանակցություններին։ «Ոչ», – պատասխանել է նա, երբ հարցրին, թե հնարավո՞ր է, որ Պուտինը ժամանի Ստամբուլ։ Այսօր Ստամբուլում սպասվում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև վերջին երեք տարվա ընթացքում առաջին բանակցությունները: ...
13:40 15.05.2025
Զելենսկին ժամանել է ԱնկարաԹուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա։ Զելենսկիին դիմավորել են ուկրաինացի և թուրք պաշտոնյաներ, այդ թվում՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրադադարի կոչ կանի Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ, ավելի վաղ հայտնել էր Թուրքիայի նախագահի վարչակազմը։ ...
13:32 15.05.2025
Կարծում եմ՝ ամեն ինչ հաջող կանցնի․ Թրամփը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է մայիսի 16-ին ժամանել Ստամբուլ, որտեղ մայիսի 15-ին նախատեսված են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև 2022 թվականից ի վեր առաջին ուղիղ շփումները։ «Կարծում եմ՝ ամեն ինչ հաջող կանցնի։ Մտածեք այդ մասին. ամեն շաբաթ միջինում 5000 զինվոր է զոհվում», – ասել է Թրամփը Դոհայում ԱՄՆ-ի և Կատարի […] ...
13:25 15.05.2025
Արթիկցի տղամարդը տանը թմրանյութ էր պահում. նա ձերբակալվել էՀամայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները տեղեկություն էին ստացել, որ Արթիկ քաղաքի 47-ամյա բնակիչը տանը թմրանյութ է պահում: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Արթիկցի տղամարդու տան զննությամբ հայտնաբերվել է շուրջ 37 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված: Տղամարդը ձերբակալվել ու տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ ...
13:17 15.05.2025
Խորհրդարանը քննարկել է ««Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծըՄայիսի 15-ին խորհրդարանը պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նիստ է գումարել: Օրակարգում պատգամավորներ Տրդատ Սարգսյանի եւ Արմեն Խաչատրյանի հեղինակած ««Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն էր: Այն ԱԺ որոշմամբ կքնննարկվի նաեւ երկրորդ ընթերցմամբ: «Օրենքի նախագիծը միտված է բարելավելու մեր ռազմարդյունաբերության ոլորտում պետական ռեսուրսների առավել արդյունավետ ու նպատակային կառավարումը: Այն իր բնույթով տեխնիկապես պարզ, սակայն […] ...
13:10 15.05.2025
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով․ՌուբիոԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարծում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով։ «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Այս պատերազմը կավարտվի ոչ թե ռազմական, այլ դիվանագիտական ճանապարհով», – ասել է Պետդեպարտամենտի ղեկավարը՝ Անթալիա ժամանելով ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու համար։ Ռուբիոն նաև նշել է, որ […] ...