Սովորելն ամենաարժեքավոր գործողությունն է և երիտասարդության չափանիշը. ՀՀ նախագահ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 06 2025
  • $
    383.48
  • RUBLE
    4.79
  • 444.68
WEATHER
+31.09 oC

Սովորելն ամենաարժեքավոր գործողությունն է և երիտասարդության չափանիշը. ՀՀ նախագահ

18:17 21.11.2018

Նոյեմբերի 20-ին նշվում է Երեխաների համաշխարհային օրը: Այդ առիթով Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում երեխաները խոսել են իրենց հուզող խնդիրների մասին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Նա անդրադարձել է երեխաների բարձրացրած հարցերին՝ շեշտելով, որ իր համար երեխաները Հայաստանի Հանրապետության ամենաարժեքավոր քաղաքացիներն են:

«Երեխաները ոչ միայն մեր ամենաարժեքավոր քաղաքացիներն են, ոչ միայն այն անձինք են, ովքեր ապագայում հաջողության հասնելու հսկայական հնարավորություն ունեն, այլև նրանք սովորում են շատ արագ: Սովորելն ամենաարժեքավոր գործողությունն է և, իմ սահմանմամբ, երիտասարդության չափանիշը»,– ասել է նա:

Անդրադառնալով օրվա բանախոս երեխաների կողմից բարձրացված՝ կրթական համակարգին վերաբերող խնդիրներին՝ նախագահ Սարգսյանը նկատել է, որ բոլոր ժամանակներում, անգամ իր ուսանողության տարիներին, կրթական համակարգի փոփոխության հարցեր բարձրացվում էին:

«Ուսուցչի դերը ոչ միայն կրթելն է, այլև կրթվելն ու երեխայի մեջ այն տաղանդը, շնորհքը գտնելը, որը երեխան ունի, ինչպես նաև աջակցել, որ այդ տաղանդը զարգանա: Սա է ուսուցչի դերը՝ մանկապարտեզում, դպրոցում, թե համալսարանում: Ձեզնից յուրաքանչյուրը ոչ միայն փայլուն ժողովրդի զավակ է, այլև ունի տաղանդ, որը մի օր կբացվի: Ուսուցչի և աշակերտի միջև երկխոսություն պետք է լինի: Այդ երկխոսությունը պետք է սկսվի վաղ տարիքից ու շարունակվի մինչև համալսարան, և այդ դեպքում կունենանք իդեալական դպրոց, ուսուցիչ և աշակերտ: Մի կասկածեք, գիտելիքը կարևոր է»,- ասել է նախագահը:

Նախագահ Սարգսյանը նաև ցանկացել է անձամբ ծանոթանալ միջոցառման մասնակիցներից 12-ամյա Գոռ Համբարձումյանի հետ, ով թեև տեսողական խնդիր ունի, բայց, դասերից բացի, զբաղվում է նաև երաժշտությամբ, սպորտով: Դիմելով Գոռին՝ նախագահն ասել է, որ ֆիզիկական խնդիր կամ հաշմանդամություն ունենալը երբեք թերություն չէ:

«Գոռը ոչնչով չի տարբերվում, գուցե շատ ավելի մեծ առավելություններ ունի, քան մեզնից շատերը: Որևէ ֆիզիկական թերություն ունենալը թերություն չէ: Գոռ, դու վստահ եղիր, որ 21-րդ դարում կգտնվի ձև, որ դու կարողանաս տեսնել, և ես շատ ուրախ կլինեմ, որ այդ օրը ինձ նամակ գրես և ասես. «Պարոն Սարգսյան, ես տեսնում եմ»: Միայն մի հիասթափվիր, մի վախեցիր, դու լիարժեք մարդ ես, ուժեղ մարդ ես, հաջողություն քեզ»,- ասել է Սարգսյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 12.06.2025

SHANTNEWS

Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» հետ մեկնել է ԱՄՆ մասնակցելու Աշխարհի ակումբային առաջնությանը

17:55 12.06.2025

Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» հետ մեկնել է ԱՄՆ մասնակցելու Աշխարհի ակումբային առաջնությանը

Հունիսի 15-ին կմեկնարկի ՖԻՖԱ-ի նոր մեգամրցաշարը՝ Աշխարհի ակումբային առաջնությունը: 32 ակումբ կմասնակցի, 63 խաղ կկայանա, ռեկորդային մրցանակներ կլինեն: Միլանի «Ինտերը» մասնակցելու է տարվա կարևորագույն այս մրցաշարին: Միլանյան ակումբի ֆուտբոլիստներն արդեն մեկնել են ԱՄՆ: Թիմի հետ ԱՄՆ է մեկնել նաև Հենրիխ Մխիթարյանը: «Ինտերը» իր առաջին հանդիպումն անցկացնելու է հունիսի 18-ին, իսկ մրցակիցը կլինի մեքսիկական «Մոնտերեյը»: ...

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

17:48 12.06.2025

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

Հունիսի 12-ին՝ ժամը 12:57-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ սարալանջից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն […] ...

Հրազդանցի 44-ամյա տղամարդը հայտնաբերվել է գողոնով հանդերձ

17:43 12.06.2025

Հրազդանցի 44-ամյա տղամարդը հայտնաբերվել է գողոնով հանդերձ

Հունիսի 9-ին Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, պարզել են, որ 44-ամյա տղամարդը, օգտվելով վաճառողի բացակայությունից, խանութի մոտից գողացել է հեծանիվ: Համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նա Միկրոշրջան թաղամասում, գողացած հեծանիվով հանդերձ, հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Հրազդանի բնակիչ 44-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...

Խորը ցավով տեղեկացա Ահմեդաբադում տեղի ունեցած մարդատար ինքնաթիռի ողբերգական վթարի մասին. Նիկոլ Փաշինյան

17:37 12.06.2025

Խորը ցավով տեղեկացա Ահմեդաբադում տեղի ունեցած մարդատար ինքնաթիռի ողբերգական վթարի մասին. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Հնդկաստանի վարչապետին ու բարեկամ ժողովրդին՝ ինքնաթիռի ողբերգական ավիավթարի կապակցությամբ: «Խորը ցավով տեղեկացա Ահմեդաբադում տեղի ունեցած մարդատար ինքնաթիռի ողբերգական վթարի մասին։ Մեր անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին։ Մեր աղոթքները բոլոր զոհերի, տուժածների և նրանց ընտանիքների հետ են»,-X-ի իր միկրոբլոգում գրել է Փաշինյանը: Deeply saddened […] ...

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանության ազգային քոլեջի պատվիրակությանը

17:33 12.06.2025

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանության ազգային քոլեջի պատվիրակությանը

Հունիսի 11-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանության ազգային քոլեջի պատվիրակությանը՝ գեներալ-մայոր Սամարթ Նագարի գլխավորությամբ: Հնդկաստանի, Իրանի, Բանգլադեշի, Մյանմայի և Ռուանդայի բարձրաստիճան զինվորական և քաղաքացիական պաշտոնյաներից բաղկացած պատվիրակությունը Հայաստան է ժամանել քոլեջի «Ազգային անվտանգության և ռազմավարական ուսումնասիրությունների» դասընթացի շրջանակներում: Ողջունելով արդեն իսկ երկրորդ անգամ Հայաստան այցելող Հնդկաստանի պաշտպանության ազգային քոլեջի պատվիրակությանը՝ […] ...

BACK_TO_TOP