Դերասան Ալեք Բոլդուինը Թրամփին անվանել է «նացիոնալ-սոցիալիստական» ուռուցք – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+33.09 oC

Դերասան Ալեք Բոլդուինը Թրամփին անվանել է «նացիոնալ-սոցիալիստական» ուռուցք

12:32 22.11.2018

Ամերիկացի դերասան Ալեք Բոլդուինը թվիթերյան իր էջում գրառում է կատարել այն մասին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրենց երկրի համար «նացիոնալ-սոցիալիստական» ուռուցք է: Ընդ որում, դերասանի կարծիքով՝ այդ ուռուցքն անընդհատ աճում է:

«Գոնե սա պետք է Ձեզ ստիպի անել ամեն հնարավոր բան՝ Թրամփից ազատվելու համար»,- գրել է դերասանը:

Հոկտեմբերի 23-ին Թրամփն ինքն իրեն նացիոնալիստ էր անվանել և նշել, որ անկախ «նացիոնալիստ» բառի հակասականությունից՝ ինքն իսկապես հանդիսանում է նացիոնալիստ և ընդգծել էր, որ իր ողջ աշխատակազմն առաջնային տեղում է դասում ԱՄՆ-ի շահերը, գրում է Газета.ru-ն:

Դրանից մի քանի օր հետո Թրամփը պարզաբանել էր, որ նացիոնալիստ ասելով՝ նկատի է ունեցել միայն իր հայրենիքի հանդեպ տածած հպարտությունը, և որ լրացուցիչ իմաստ այդ հասկացության մեջ ինքը չի դնում:

Դերասան Ալեք Բոլդուինը հաճախ է ծաղրում ԱՄՆ նախագահին Saturday Night Live ժամանցային հեռուստանախագծի եթերում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

The Times. Իսրայելը սկսել է Իրանի դեմ գործողության նախապատրաստվել 2010 թվականին

18:12 28.06.2025

The Times. Իսրայելը սկսել է Իրանի դեմ գործողության նախապատրաստվել 2010 թվականին

Իսրայելը Իրանի դեմ գործողության նախապատրաստությունը սկսել է 2010 թվականին։ Այս մասին հայտնել է բրիտանական The Times թերթը՝ հղում անելով իսրայելական հետախուզական ծառայությունների փաստաթղթերին։ Հոդվածում նշվում է, որ մի քանի տարի շարունակ Իսրայելի հետախուզության գործակալները, Իրանում գտնվող իրենց գործակալների միջոցով, հետևել են Իրանի միջուկային ծրագրի զարգացմանը։ Այսպիսով, նրանք որոշել են ուրանի հարստացման ցենտրիֆուգների արտադրության ճշգրիտ վայրը […] ...

SHANTNEWS

18:00 28.06.2025

SHANTNEWS

Կյանքից հեռացել է գրոսմայստեր, օլիմպիական հավաքականի մարզիչ Տիգրան Նալբանդյանը

17:50 28.06.2025

Կյանքից հեռացել է գրոսմայստեր, օլիմպիական հավաքականի մարզիչ Տիգրան Նալբանդյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 50 տարեկանում կյանքից հեռացել է գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ, 2006 և 2008 թվականներին Շախմատի համաշխարհային օլիմպիադաների՝ Հայաստանի չեմպիոնական թիմի մարզիչ Տիգրան Նալբանդյանը, այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 29-ին՝ ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում: ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն […] ...

Իրանը բացել է օդային տարածքը երկրի ևս երկու հատվածների նկատմամբ

17:41 28.06.2025

Իրանը բացել է օդային տարածքը երկրի ևս երկու հատվածների նկատմամբ

Իրանը բացել է իր օդային տարածքը միջազգային թռիչքների համար՝ երկրի կենտրոնական շրջանի և մասամբ՝ արևմտյան շրջանի վրայով, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարության մամուլի խոսնակ Մաջիդ Ախվանը։ Նրա խոսքով՝ Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության համակարգող կոմիտեի որոշմանը համապատասխան և ներկայիս պայմաններում անվտանգության նկատառումներից ելնելով, երկրի արևելյան մասի օդային տարածքից բացի, որն օգտագործվում է ներքին, միջազգային […] ...

Հաշտարարությունը հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար

17:30 28.06.2025

Հաշտարարությունը հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար

Հաշտարարությունը հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար. թեմայի մասին հարցազրույց ԱՆ Օրենսդրության զարգացման կենտրոն հիմնադրամի տնօրեն Դավիթ Ղարիբյանի հետ: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում։   ...

Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել ռումինական թիմի կազմում

17:17 28.06.2025

Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել ռումինական թիմի կազմում

Ռումինական «Ֆարուլի» հայ կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել ընկերական խաղում: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը ռումինական «Օտելուլի» դեմ ընկերական խաղի 12-րդ րոպեին բացել է հաշիվը: «Ֆարուլը» հաղթել է 2-1 հաշվով: ...

BACK_TO_TOP