00:10 23.11.2018
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի ընթացքում կոչ արեց բոլորին համախմբվել հայրենիքի ու հայության վեհ գաղափարի շուրջ և կարևոր ներդրումը բերել հայրենիքի շենացմանը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախագահի ուղերձը հնչեց հեռուստամարաթոնի ուղիղ հեռարձակման ժամանակ։
Կարևորելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի բազմամյա գործունեությունը՝ նախագահը հիշեցրեց, որ այս տարիների ընթացքում հանգանակվել է շուրջ 350 մլն ԱՄՆ դոլար, որի միջոցով շատ ծրագրեր են իրականացվել թե ՛ Հայաստանում, թե ՛ Արցախում։
«Մեր հարյուր հազարավոր հայրենակիցներ այս բոլոր տարիների ընթացքում իրենց աջակցությունը, ներդրումն ու լուման են բերել հիմնադրամի աշխատանքներին։ Ժամանակն է վերանայել, վերագնահատել այն, ինչ արվել է մինչ օրս և մտածել ապագայի մասին»,- ասաց նախագահ Արմեն Սարգսյանը։
Նա ընդգծեց, որ 20-րդ դարի վերջում ստեղծված հիմնադրամը կարիք ունի վերագնահատել իր անցած ճանապարհն ու նոր մոտեցումներ որդեգրել։
«Ժամանակն է, որ «Հայաստան» հիմնադրամը գործի ոչ միայն որպես կառույց, որն աջակցում է Հայաստանին ու Արցախին, օգնում է այս կամ այն ծրագրի իրականացմանը, այլև դառնա ազգային գործակալություն, որի նպատակն է զարգացնել Հայաստանը, Արցախն ու, ինչու ոչ, նաև Սփյուռքը։ Այսինքն, ես ակնկալում եմ, որ հիմնադրամը վերսկսի գործունեությունը ոչ միայն Արցախում ու Հայաստանում, այլև կամաց-կամաց գործունեություն ծավալի նաև Սփյուռքում»,- ասաց նախագահը։
Նա նշեց, որ եկել է ժամանակը, որ ողջ հայ ժողովուրդը միավորվի իր գործունեության բոլոր ոլորտներում՝ կրթական, մշակութային, գործարար կամ քաղաքական։
«Ժամանակն է, որ հանդես գանք աշխարհի առջև որպես միասնական և հզոր պետություն։ Փոքր պետություն, բայց հզոր պետություն։ Մենք փորք պետություն ենք, բայց համաշխարհային ազգ և մեր ողջ ազգի ներուժը ներդնելով կարող ենք հաղթահարել ցանկացած խնդիր։ Կոչ եմ անում միավորվել, համախմբվել հայրենիքի, Արցախի, հայության վեհ գաղափարի շուրջը և ձեր կարևոր ներդրումը բերել մեր հայրենիքի շենացմանը»,- հայտարարեց Արմեն Սարգսյանը։
17:00 27.06.2025
Նիկոլ Փաշինյանը հեռավար մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին: Նախ տեղի է ունեցել նեղ կազմով, այնուհետև ընդլայնված կազմով նիստը: Քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության օրակարգային տարբեր հարցեր: Ստորագրվել են երրորդ երկրների հետ հետագա փոխգործակցությանը վերաբերող փաստաթղթեր: ...
16:52 27.06.2025
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ոտքով շարժվում է Երևան՝ Քննչական կոմիտեՇիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ոտքով Էջմիածնից շարժվում է Երևան՝ ներկայանալու Քննչական կոմիտե: Նրա աջակիցները փակել էին ճանապարհը և թույլ չտվեցին նրան ՔԿ ներկայանալ ավտոմեքենայով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մինչև շարժվելը Աջապահյանը ելույթ էր ունեցել իր աջակիցների առջև՝ հայտնելով, որ պատրաստ է գնալ ՔԿ՝ փաստաբանի ուղեկցությամբ։ «Ես որևիցե բանից չեմ վախենում, այս մեղադրանքը բացարձակ շինծու և […] ...
16:45 27.06.2025
«Մանչեսթեր Սիթին» խոշոր հաշվով հաղթել է «Յուվենտուսին», երկու ակումբներն էլ փլեյ-օֆֆում են․ ԱԱԱ«Մանչեսթեր Սիթին» երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնությունում և G խմբում 9 միավորով գրավել առաջին տեղը: Գվարդիոլայի թիմը խմբային փուլի վերջին տուրում 5-2 հաշվով հաղթել է Թուրինի «Յուվենտուսին», որը 6 միավորով երկրորդն է ու ևս փլեյ-օֆֆում է: Անգլիական թիմից գոլ են խփել Ժերեմի Դոկուն, Էռլինգ Հոլանդը, Ֆիլ Ֆոդենը և Սավինյոն: Թուրինյան […] ...
16:37 27.06.2025
Այնթապում կասեցվել է մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Երեմ Մովսիսյանին պատկանող մսամթերքի (մոժոժ) արտադրամասի (Արարատի մարզ, գ. Այնթապ) արտադրական գործունեությունը: Արգելանքի համար հիմք են ծառայել Տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կողմից այս արտադրամասում արձանագրված սանիտարահիգիենիկ կոպիտ խախտումները, այն է՝ արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը և չափսերը չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, […] ...
16:30 27.06.2025
Քրեական ոստիկանները բացահայտել են Մուշավան թաղամասում կատարված ավազակության դեպքըՀունիսի 24-ին՝ ժամը 4․20-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ավազակության վերաբերյալ հաղորդում էր ստացվել։ Մուշավան թաղամասի 4-րդ փողոցի տներից մեկը Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից մեկնած օպերատիվ խմբին 86-ամյա տղամարդը հաղորդում է տվել, որ դիմակավորված 4 անձ ապօրինի մուտք են գործել իր տուն, նրանցից մեկը դանակով հարձակվել է վրան, ապա ձեռքերով և ոտքերով հարվածներ […] ...
16:22 27.06.2025
Հոլանդը գերազանցել է Մեսսիին, Ռոնալդուին ու Մբապեին«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էռլինգ Հոլանդը աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին տուրի «Յուվենտուսի» հետ խաղում հերթական անգամ աչքի ընկնելով գոլով նոր ցուցանիշ է գրանցել: ESPN-ի տվյալներով 24-ամյա ֆուտբոլիստը խփել է իր պրոֆեսիոնալ կարիերայի 300-րդ գոլը՝ հասնելով այդ ցուցանիշին շատ ավելի արագ, քան Լիոնել Մեսսին, Կրիշտիանու Ռոնալդուն և Կիլիան Մբապեն: Նորվեգացին 300 գոլ է խփել անցկացնելով […] ...