Քաղաքական դրամահավաքը նորամուծություն հայաստանյան ընտրական գործընթացներում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+21.09 oC

Քաղաքական դրամահավաքը նորամուծություն հայաստանյան ընտրական գործընթացներում

23:16 24.11.2018

Կուսակցություններն ու դաշինքները քարոզարշավի վերջին նախապատրաստական աշխատանքներ են կատարում:  Կուսակցության անունից, բայց առանձին սեփական անձի համար… այսպիսին է ռեյտինգային թեկնածուների քարոզարշավային ծրագիրը: Այս նպատակով որոշ կուսակցություններ ու վարկանիշային թեկնածուներ անգամ քարոզարշավի աջակցության դրամահավաք են հայտարարել: Սա հայաստանյան քաղաքականության մեջ նորույթ է: Թեկնածուներն ընտրողներին խնդրում են ոչ միայն քվեարկել իրենց օգտին, այլև աջակցել քարոզարշավ անցկացնելու հարցում: Դրամահավաքի աջակցությամբ կամ էլ առանց դրա՝ Գյումրիում արդեն բազմաթիվ շտաբներ են բացվել: Նախընտրական ակտիվությունն ընդգծում է հիմնական քաղաքական մրցակիցներին:

«Օրինաց երկրի» Շիրակի մարզի ռեյտինգային թեկնածուները 13-ն են: Տարածքային ցուցակը նախորդ ընտրություններից տարբերվում է: Բայց ընտրողները ծանոթ անուններ կգտնեն:

«Տարածքային մեր խումբը 13 հոգուց է բաղկացած: Կան, իհարկե, «Օրինաց երկիր» կուսակցության հնաբնակներ, բայց մենք թարմացրել ենք մեր թիմը, ունենք երիտասարդներ»,- SHANTNEWS.am-ին ասել է ՕԵԿ պատգամավորի թեկնածու Հասմիկ Եղիազարյանը:

Երիտասարդ կազմով Շիրակի մարզում նաև «Իմ քայլը» դաշինքն է ներկայանում: Երիտասարդ թեկնածուներն էլ քարոզարշավի ,   նոր մոտեցումներ են ներկայացնում:  Քարոզարշավ անցկացնելու համար դրամահավաք են սկսել:  Սա համարում են ավելի քաղաքակիրթ տարբերակ՝ քարոզարշավն այնքան ճոխ կլինի, որքան ընտրողը կցանկանա:

«Բոլոր քաղաքակիրթ երկրներում ընդունված է, որ ընտրություններին մասնակցելուց առաջ, թեկնածուները կազմակերպում են դրամահավաք, որ այն մարդիկ, ովքեր ցանկություն ունեն սատարելու կամ ուզում են, որ նախընտրական շրջանում թեկնածուն հավուր պատշաճի ներկայանա, իրենք իրենց լուման են ունենում »,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Արա Մելիքջանյանը:

Լուսավոր Հայաստան կուսակցությունը ևս քաղաքական դրամահավաք է հայտարարել: Այդ միջոցներով կուսակցությունն օգնելու է նաև Շիրակի մարզի 11 ռեյտինգային թեկնածուներին պաստառներ, շտաբներ ու հանդիպումներ ունենալ: Իսկ տարածքային ցուցակում կուսակցության անդամներ են նաև անկուսակցականներ:

««Լուսավոր Հայաստան կուսակցության ցուցակի մեջ ընդգրկված են թե՛ կուսակցականներ, թե՛ անկուսակցականներ: Կարևորը արժանիքներն են ու գիտելիքները, որոնք մեր համար ավելի կարևոր են: Հետևաբար ունենք 11, ըստ իս, իդեալական թեկնածուներ»,- SHANTNEWS.am-ին ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Սևակ Հովհաննիսյանը:

«Մենք» դաշինքի Շիրակի մարզի ցուցակներում ավելի շատ «Հանրապետություն» կուսակցության անդամներ են, «Ազատ դեմոկտրատներ»-ի ներկայացվածությունը մարզում փոքր է: Խորհրդարանական արտահերթ ընտրությունները,  ըստ «Մենք»-ի թեկնածուի, տարբերվելու են նաև քարոզարշավի անցկացմամբ: «Մենք» դաշինքի թեկնածու Արթուր Սարուխանյանը SHANTNEWS.am–ին ասել է.

«Մենք նպատակ ունենք, անցկացնել գաղափարական պայքար, ոչ թե ծանոթ-բարեկամի կամ այլ տարբերակներով»:

Կուսակցություններն ու դաշինքներն իրենց թեկնածուների միջև բաժանում են նաև քարոզչական պաստառի համար հատկացված տեղերը: Իսկ երկուշաբթի օրվանից արդեն նախընտրական մրցավազքը սկսվում  է:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վերջին տարիներին գլոբալ երաշտների աճ է նկատվում

23:59 25.07.2025

Վերջին տարիներին գլոբալ երաշտների աճ է նկատվում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել վերջին տարիներին նկատվող գլոբալ երաշտների աճի տեմպերի մասին: ՄԱԿ-ի կողմից աջակցվող նոր զեկույցի համաձայն՝ մարդկության պատմության ընթացքում ամենամասշտաբային և ավերիչ երաշտներից մի քանիսը տեղի են ունեցել 2023 թվականից ի վեր, որոնք պայմանավորված են կլիմայի փոփոխությամբ և ցամաքային ու ջրային ռեսուրսների վրա անդադար ճնշմամբ: «Երաշտի թեժ կետերը աշխարհում […] ...

«Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն է

23:51 25.07.2025

«Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն է

Շրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն է: Դեղին կոկոռը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: ՀՀ-ում դեղին կոկոռը աճում է Շիրակի (Ախուրյան) և Լոռու (Ստեփանավան) մարզերի միջին լեռնային գոտիների դանդաղահոս գետերում և կանգուն ջրերում ու լճակներում: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հորդորում են՝ չվնասել այս եզակի բուսատեսակը, չքաղել ու չվնասել […] ...

Արարատ Միրզոյանն արձակուրդ է մեկնում

23:48 25.07.2025

Արարատ Միրզոյանն արձակուրդ է մեկնում

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը որոշում է ստորագրել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ամենամյա արձակուրդի մի մասը տրամադրելու մասին։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝ 1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար […] ...

Lուսացույցների գործարկում՝ Բագրևանդ փողոցի և Ձորաղբյուր (Տ-6-29) ավտոճանապարհի խաչմերուկում

23:46 25.07.2025

Lուսացույցների գործարկում՝ Բագրևանդ փողոցի և Ձորաղբյուր (Տ-6-29) ավտոճանապարհի խաչմերուկում

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 28-ից Բագրևանդի փողոցի և Ձորաղբյուր (Տ-6-29) ավտոճանապարհի խաչմերուկում՝ «Ռոյալ Երևան» ռեստորանի մոտ, երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով: ...

«Խոսրովի անտառ» արգելոցն այս կիրակի փակ կլինի այցելուների համար

23:44 25.07.2025

«Խոսրովի անտառ» արգելոցն այս կիրակի փակ կլինի այցելուների համար

Հաշվի առնելով հանրապետության տարածքում հրդեհավտանգ ժամանակահատվածը և արգելոցի տարածքում առկա խիտ խոտածածկույթը՝ տեղեկացնում ենք, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 27-ին փակ կլինի ցանկացած տեսակի այցելությունների համար: Այս մասին հայտնել են շրջակա միջավայրի նախարարությունից: «Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք՝ պետական արգելոցի հարակից տարածքներում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները՝ չնետել այրվող լուցկի, […] ...

Բանակցություններ՝ ՀՀ և ՌԴ ֆինանսների նախարարությունների միջև աջակցության տրամադրման համաձայնագրի շրջանակում 2026-2028 թթ. ծրագրի շուրջ

23:42 25.07.2025

Բանակցություններ՝ ՀՀ և ՌԴ ֆինանսների նախարարությունների միջև աջակցության տրամադրման համաձայնագրի շրջանակում 2026-2028 թթ. ծրագրի շուրջ

ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական Արմեն Գևորգյանը և միջազգային համագործակցության վարչության պետ Միլենա Հովհաննիսյանը Մոսկվայում հանդիպել են ՌԴ ֆինանսների նախարարության գիտահետազոտական ֆինանսական ինստիտուտի տնօրեն Գլեբ Պոկատովիչի և հաստատության այլ ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնել են ՀՀ ֆինանսների նախարարությունից: Հանդիպման ընթացքում բանակցություններ են ծավալվել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության միջև Ռուսասատանի Դաշնության կողմից […] ...

BACK_TO_TOP