19:00 25.11.2018
«Կանանց հանդեպ բռնությունների վերացման միջազգային օրվա» առթիվ ուղերձ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, որը ներկայացնում ենք ստորև․
«Կանանց և աղջիկների հանդեպ բռնությունը գլոբալ համավարակ է։ Այն բարոյական ոտնձգություն է կանանց և աղջիկների նկատմամբ, ամոթի դրոշմ՝ բոլոր հասարակությունների վրա և լուրջ խոչընդոտ ներառական, հավասարական և կայուն զարգացման համար։ Իր հիմքում, կանանց և աղջիկների հանդեպ բռնությունը հարգանքի խորը բացակայության դրսևորում է, տղամարդկանց չգիտակցումը կանանց ներհատուկ հավասարության և արժանապատվության մասին։ Սա մարդու հիմնարար իրավունքների հարց է։
Բռնությունը կարող է ունենալ տարբեր դրսևորումներ՝ ընտանեկան բռնությունից մինչև թրաֆիքինգ, կոնֆլիկտի ժամանակ սեռական բնույթի բռնությունից մինչև երեխաների ամուսնություն, սեռական օրգանների խեղում ու կնասպանություն։ Այն վնասում է անհատներին և հեռահաս հետևանքներ է թողնում ընտանիքների և հասարակության վրա։ Սա նաև խորը քաղաքական խնդիր է։ Կանանց հանդեպ բռնությունը կապված է մեր հասարակություններում իշխանության և կառավարման ավելի լայն խնդիրների հետ։ Մենք ապրում ենք տղամարդկային գերակշիռ հասարակության մեջ։ Կանայք զոհ են դառնում բռնությանը նրանց բազմաթիվ անհավասար պայմանների մեջ պահելու հետևանքով։
Անցյալ տարի բռնության դրսևորումներից մեկի հանդեպ աճել է ուշադրությունը։ Կանանց մեծամասնությունը սեռական ոտնձգության է ենթարկվում իրենց կյանքի որևիցե պահին։ Տարբեր տարածաշրջաններից և տարբեր զբաղմունքի տեր կանանց կողմից հանրայնացված բացահայտումների աճող թիվն ի հայտ է բերում խնդրի լրջությունը՝ ցույց տալով կանանց շարժումների ապշեցուցիչ ուժը՝ ուղղված ամենուր ոտնձգությունների ու բռնություների վերացման համար գործողություններին և իրազեկության բարձրացմանը։
Այս տարի Կանանց և աղջիկների հանդեպ բռնության դեմ ուղղված ՄԱԿ-ի «ՄԻԱՆԱՆՔ» գլոբալ քարոզարշավը նշանավորում է մեր աջակցությունը բռնությունից տուժածներին ու ջատագովներին և կրում է«Ներկիր աշխարհը նարնջագույն. #ԻնձԷլԼսիր» խորագիրը։ Նարնջագույնը՝ միասնականություն խորհրդանշող գույնն է, իսկ «ԻնձԷլԼսիր» հեշթեգը՝ հստակ ուղերձ. կանանց և աղջիկների հանդեպ բռնությունը պետք է վերանա հիմա, և մենք բոլորս պետք է մեր դերն ունենանք այդ հարցում։
Նույն ուղերձն ընկած է ԵՄ-ՄԱԿ «Spotlight Initiative»-ի հիմքում։ 500 մլն եվրո արժողությամբ ծրագրով նախատեսված է զարգացնել բռնությունից տուժած անձանց կարողությունները և խրախուսել նրանց՝ դառնալու փոփոխության կրողն իրենց տանը, հասարակության մեջ և երկրում։ Մինչդեռ այս նախնական ներդրումը վճռորոշ է, այն քիչ է՝ եղած կարիքի հետ համեմատ։ Այս ներդրումը պետք է համարել որպես սկզբնային ֆինանսավորում գլոբալ շարժման համար։ Քանի դեռ մեր հասարակության կեսը կազմող կանայք և աղջիկները չեն ապրում առանց վախի, բռնության և ամենօրյա վտանգի, չենք կարող իրապես ասել, որ ապրում ենք արդար և հավասար աշխարհում»։
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...
21:08 04.07.2025
Աշխարհի ակումբային առաջնությունը նույնքան լուրջ մրցաշար է, որքան Չեմպիոնների լիգան․ ՊերեսՄադրիդի «Ռեալը» 1 միլիոն եվրո պարգևավճար կտա ֆուտբոլիստներին, եթե թիմը նվաճի աշխարհի ակումբային առաջնության չեմպիոնական տիտղոսը, հայտնում է As-ը: «Ռեալի» ղեկավարությունը մրցաշարը ռազմավարական է համարում և այն հաղթելու առաջադրանք է իջեցրել: Մեկ միլիոն եվրո պարգևավճարն ամենախոշորը կլինի նման կարճ մրցաշարի համար: Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ աշխարհի ակումբային առաջնությունը պետք չէ դիտարկել որպես […] ...
21:00 04.07.2025
Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Վարդանանց փ. 5ա շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝ 10:00-16:00 Շահումյան 9-րդ փող․ 1, 3 շենքեր, Սեբաստիա փ․ 70, 80, 82, 86, 141, 147/1, 147/2, 147/3, […] ...