12:48 27.11.2018
«Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Սպիտակում ընտրողների հետ հանդիպմանը շեշտեց, որ քարոզարշավի մեկնարկից ի վեր անցնում են նույն ճանապարհով, որով անցել են մարտի 31-ին սկսված քայլարշավի ընթացքում: Փաշինյանն ասաց, որ Սպիտակում ընտրողների հետ հանդիպումը նախատեսված ժամից ուշ սկսվեց, քանի որ ճանապարհին կանգնել է, զրուցել մարդկանց հետ, ու նրանք անկեղծացել են, որ վախենում են:
«Մարդիկ վախենում են… ումի՞ց, ինչի՞ց, պատկերացնո՞ւմ եք` Հանրապետականից: Եթե նկատի ունեն Հանրապետականի պաստառները, որ գիշերվա սատանայի նման ճանապարհին երևում են սևով, ես դա կհասկանամ, բայց, ժողովո՛ւրդ ջան, ի՞նչ է տեղի ունեցել, ապրիլին տեղի է ունեցել հեղափոխություն, դեկտեմբերի 9-ին արտահերթ ընտրություններ են տեղի ունենալու, մենք այս ողջ պրոցեսի ընթացքում իրար հետ կատարած գործողություններով իշխանությունը վերադարձրել ենք ձեզ: Դուք որևէ քաղաքական ուժից վախենալու բան չունեք, իրենք պիտի ձեզնից վախենան, ձեր ցավը տանեմ, էս ինչի՞ մասին եք խոսում»,- ասաց նա:
Փաշինյանը շեշտեց՝ այսօր Հայաստանում իշխանությունը հարյուր տոկոսով վերադարձված է ժողովրդին, և հենց ժողովուրդն է որոշում` ով լինի ապագա խորհրդարանում: Նա նշեց, որ սիրո և համերաշխության մասին իրենց խոսքերից ոմանք «առիթավորվում են»: Նրա խոսքերով` այս ընտրություններում կա պատմական կոնկրետ առաքելություն, այն է` «թալանող բրիգադը պետք է ուղարկվի պատմության աղբանոցը»:
«Ասում են` եթե մտահոգված ես, ձայն տուր Հանրապետականին, ես էլ ասում եմ` եթե ազատ, արժանապատիվ քաղաքացի ես, ձայն չտաս Հանրապետականին, ձայն չտաք էն ուժերին, որոնք թեկուզ մի անգամ փորձել են ընտրակաշառքով հաղթել, ովքեր սպառնալիք են կիրառել սեփական ժողովրդի նկատմամբ, այն ուժերին, որ որոշում և մտածում են, թե Հայաստանում զենքով ու բռնությամբ կարելի է հարց լուծել: Սա այսօրվա իմ ամենամեծ շոկն է, որ այսօր Հայաստանում կա քաղաքացի, որը կարող է ասել, որ ինքը վախենում է կոռումպացված Հանրապետական իշխանությունից»,- նշեց Փաշինյանը:
Նա ասաց, որ իրենք աղքատության հաղթահարումը բրինձ, մուրաբա կամ փող բաժանելով չեն պատկերացնում, այլ աշխատանքի, ներդրումների, նոր աշխատատեղերի, գործարանների միջոցով: Փաշինյանը հայտնեց, որ քարոզարշավի այս օրերին իրեն մոտենում էին գործարարներ, որ ասում էին` պատրաստ են ներդրումներ անել, գործարաններ ստեղծել: Նա նաև տեղեկացրեց, որ իրենք 500 մլն դոլարի և ավելի ներդրումային ծրագրեր են քննարկում կառավարության հետ, ու դրանց թիվը մեծանալու է: Փաշինյանը դիմեց նաև բոլոր այն Հանրապետական համայնքապետերին, որոնք կփորձեն վախեցնել իրենց քաղաքացիներին:
«Այս երկրում մարդ կա՞, որը համարձակվում է քաղաքացուն վախեցնել: Բոլորիդ կպառկեցնենք ասֆալտներին, էս ովքե՞ր են սրանք, ի՞նչ Հանրապետական, ի՞նչ օլիգարխ, ի՞նչ հաստավիզ… Վախեցնել քաղաքացուն, գլուխներդ պատովն եք տվել, ովքե՞ր եք դուք… »,- ասաց նա:
Փաշինյանը, դիմելով այդ համայնքապետերին, նախազգուշացրեց` չփորձեն որևէ քաղաքացու ասել, թե նա ում պիտի ընտրի, քանի որ քաղաքացին գիտի` ում պիտի ընտրի:
Սպիտակում ընտրողների հետ հանդիպումը Փաշինյանը եզրափակեց Սիլվա Կապուտիկյանի «Ապստամբություն» բանաստեղծության ասմունքով, ապա նշեց` Կապուտիկյանի ասած «դատաստան»-ը եկել է, և դա դեկտեմբերի 9-ի քվեարկությունն է:
23:59 12.08.2025
Ավինյան. Երևանցիների համար ստեղծելու ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայրԵրևանի յուրաքանչյուր բակ պետք է լինի հարմարավետ, կանաչ ու հասանելի մարդկանց համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում շարունակում ենք համայնքային հողերի վերադարձման և ապօրինի ավտոտնակների ապամոնտաժման աշխատանքները, որոնց փոխարեն երևանցիների համար ստեղծելու ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ խաղահրապարակներով, կանաչապատ ու խնամված տարածքներով»,- գրել է նա: […] ...
23:50 12.08.2025
Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ Ադամյան դպրոցի դիմաց «Volkswagen»-ը բախվել է ծառին և գլխիվայր շրջվել․ կա վիրավորՕգոստոսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ Ադամյան դպրոցի դիմաց Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Ռաֆայել Թ․-ն իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառի և գլխիվայր շրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ հետազոտվելուց հետո դուրս է […] ...
23:46 12.08.2025
Կամչատկայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայում տեղի է ունեցել 5.5 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Սեյսմոլոգների տվյալներով՝ օջախը գտնվել է 65.3 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 275 կմ հեռավորության վրա։ Զոհերի և վիրավորների մասին չկան տեղեկություններ: ...
23:40 12.08.2025
Արարատի մարզի Տափերական գյուղում բախվել են «Nissan Rogue»-ը, «Mitsubishi»-ն, «Ford Transit»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա վիրավորՕգոստոսի 12-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Տափերական գյուղում բախվել են Երևանի բնակիչ 28-ամյա Հրանտ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի, Սյունիքի մարզի բնակիչ 30-ամյա Մարզպետունի Ս․-ի վարած «Mitsubishi» մակնիշի, Արարատի մարզի բնակիչներ 35-ամյա Գալուստ Ա․-ի վարած «Nissan Rogue» մակնիշի և 52-ամյա Մայիս Է․-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում […] ...
23:32 12.08.2025
Բալոտելին հայտարարել է, որ երազում է խաղալ «Ռեալում»«Ինտերի», «Միլանի» և «Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Մարիո Բալոտելին հայտարարել է, որ երազում է խաղալ Մադրիդի «Ռեալում»։ 34-ամյա իտալացին La Gazzetta dello Sport-ի հետ հարցազրույցում, պատասխանելով չիրականացված նպատակների մասին հարցին, ասել է. «Խաղալ Մադրիդի «Ռեալում»»։ Բալոտելիի վերջին ակումբը եղել է «Ջենովան», որի հետ նրա պայմանագիրը լուծարվել է 2025 թվականի հուլիսի 1-ին։ 2024/25 մրցաշրջանում նա մասնակցել […] ...
23:23 12.08.2025
ՌԴ-ից ժամանած մասնագետները փորձի փոխանակում կանցկացնեն ծննդօգնության ոլորտի հայ մասնագետների հետՄանկաբարձ-գինեկոլոգների, նեոնատոլոգների և ծննդօգնության հաստատությունների ղեկավար անձնակազմի շրջանակում գիտագործնական սեմինարներ անցկացնելու նպատակով Հայաստանում են ՌԴ «Կուլակովի անվան մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի ազգային բժշկական հետազոտական կենտրոնի» ներկայացուցիչները: Այս մասին հայտնել են Առողջապահության նախարարությունից։ Դասընթացների շարքը, որը տարիների փորձ ունի, կրում է «Մայրական և մինչև 1 տարեկան երեխաների մահացության նվազեցման ուղիներ» անվանումը, իրականացվում է երկու երկրների առողջապահության […] ...