ԵԱՏՄ մաքսային եկամուտների ամենափոքր բաժինը Հայաստանինն է, իսկ ամենամեծ դժգոհությունը՝ Բելառուսինը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+23.09 oC

ԵԱՏՄ մաքսային եկամուտների ամենափոքր բաժինը Հայաստանինն է, իսկ ամենամեծ դժգոհությունը՝ Բելառուսինը

14:15 27.11.2018

ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իրենք համաձայն չեն, որ նույն դրույքաչափերով երկարաձգվի այն պայմանավորվածությունը, որով անդամ պետությունների միջև բաժանվում են ԵԱՏՄ ներմուծումների արդյունքում ձևավորված մաքսատուրքերը։

Ներկա դրույքաչափերը սահմանվել են «ամենաթարմ» անդամի՝ Ղրղըզստանի անդամակցությունից հետո։ Քանի որ այդ երկրի ներմուծումների վերաբերյալ պատշաճ տվյալներ չեն եղել, որոշվել է պայմանական բաշխման մեխանիզմ, մինչև որ վերջնականապես պարզ լինեն բաժանման հստակ չափանիշները։ Հետո այդ պայմանական չափաբաժինների գործողության ժամկետը հետաձգվել է մինչև 2019 թվականի վերջ, քանի որ չափանիշներ այդպես էլ հնարավոր չի եղել գտնել։

Հիմա ուժի մեջ գտնվող համաձայնությամբ ԵԱՏՄ ներմուծումներից գանձվող մաքսատուրքերից գոյացող գումարը բաշխվում է հետևյալ համամասնությամբ.

  • Հայաստան – 1,22 տոկոս,
  • Ղրղըզստան – 1,9 տոկոս,
  • Բելառուս – 4,56 տոկոս,
  • Ղազախստան – 7,055 տոկոս,
  • Ռուսաստան – 85,265 տոկոս։

Բելառուսի նախագահը հանդիպման ժամանակ ասել է, որ այս բաժանումն արդար չէ, և Բելառուսը տուժում է դրանից։ Լուկաշենկոն գործընկերներին խնդրել է ավելի ինտենսիվ աշխատել պատշաճ բաժանման մեխանիզմ գտնելու համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 27.06.2025

SHANTNEWS

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:55 27.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

21:50 27.06.2025

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

Վահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

21:43 27.06.2025

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

21:37 27.06.2025

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

ՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

21:30 27.06.2025

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...

BACK_TO_TOP