17:24 27.11.2018
Փաստաբանների պալատում այսօր ներկայացվել է Մինաս Ավետիսյանի «Ամառը Ջաջուռում» կտավի իսկության հետ կապված խնդիրը։ Դա, սեփականատիրոջ հավաստմամբ, իր ընտանիքը ձեռք է բերել 1970-ականներին անձամբ հեղինակից: Կտավի իսկական լինելու խնդիրը ծագել է այն ժամանակ, երբ կանադահայ Արտո Թավուկչյանը ցանկություն է հայտնել գնել այն, անգամ փոխանցել այդ ու ևս մեկ այլ կտավի նախավճարը՝ խոստանալով 2018թ. ամռանը վճարել մնացած գումարը, սակայն որոշ ժամանակ անց կասկած է հայտնել, թե նկարը կեղծ է՝ չի պատկանում Մինասի վրձնին:
Կտավի սեփականատերն առաջարկել է փորձաքննություններով ապացուցել կտավի իսկությունը:
Փաստաբանները ևս վստահեցնում են, որ մի քանի պետական և անկախ փորձաքննական կենտրոններ տվել են դրական եզրակացություն, սակայն դրանք չեն բավարարել գնորդին: Արտո Թավուկչյանի պահանջով սեփականատերը դիմել է Մինաս Ավետիսյանի որդուն՝ Նարեկ Ավետիսյանին, որը ևս գրավոր հաստատել է նկարի իսկությունը:
Չընդունելով նաև Նարեկ Ավետիսյանի կարծիքը՝ Արտո Թավուկչյանը պահանջել է արվեստագետ Շահեն Խաչատրյանի, նաև միջազգային փորձագիտական կենտրոնների եզրակացությունները: Կտավի սեփականատիրոջ շահերի պաշտպանները նշում են՝ կանադահայ արվեստասերը չի ընդունել նաև վերջիններիս դրական պատասխանը՝ այս անգամ պահանջելով ՀՀ մշակույթի նախարարության մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնի եզրակացությունը:
ՀՀ մշակույթի նախարարության մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնի տնօրեն Լիլիթ Սարգսյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց, որ ինքն է Արտո Թավուկչյանին խորհուրդ տվել զգույշ լինել և նախապես ստուգել կտավի իսկությունը, քանի որ անզեն աչքով ինքը նկատել է՝ նկարը Մինասի վրձնին չի պատկանում:
Կտավի սեփականատիրոջ շահերի պաշտպաններն ասում են՝ մշակույթի նախարարության փորձագիտական կենտրոնը պնդել է, թե «Ամառը Ջաջուռում» անվանումով կտավ Մինասը երբևէ չի վրձնել, մինչդեռ Մինասի որդին հաստատում է, թե իրենց տանը տեսել է այդ նկարը: Մշակույթի նախարարության փորձագիտական եզրակացության վրա հիմնվելով՝ կանադահայ Արտո Թավուկչյանը դիմել է դատարան՝ պահանջելով վերադարձնել իր վճարած 14.000 դոլարը:
Մյուս կողմը պատրաստվում է հակընդդեմ հայցով դիմել դատարան՝ երկու մեղադրանքով՝ Արտո Թավուկչյանի դեմ՝ զրպարտության, և մշակույթի նախարարության պաշտոնյայի դեմ՝ պաշտոնական դիրքի չարաշահման, լիազորություններից դուրս հայտարարություններ անելու համար:
18:12 16.07.2025
Օգոստոսի 1-ից ապրանքի գնի ներկայացման նոր կանոններ կգործեն18:07 16.07.2025
«Զվարթնոց» օդանավակայանի համայնքային ոստիկանները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերելՀամայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 11-ին օդանավակայանում ձերբակալել և բաժին են տեղափոխել 45-ամյա մի տղամարդու։ Նա 2024 թվականի հուլիսի 18-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր վայրի բնության դեմ ուղղված հանցագործություններ կատարելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...
17:54 16.07.2025
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը չնախատեսված այց է կատարել դպրոցների մարզադահլիճներՔաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը չնախատեսված այց է կատարել կոմիտեի համակարգմամբ կառուցված կամ վերակառուցված դպրոցների մարզադահլիճներ՝ դիտարկելու շենքերի տեխնիկական վիճակը, ինչպես նաև հետևել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շենքի վերակառուցման ծրագրի ընթացքին։ Կոմիտեի ղեկավարն արձանագրել է, որ Երևանի Միքայել Նալբանդյանի անվան N33 և Մ. Սարյանի անվան N86 հիմնական դպրոցների մարզադահլիճներում նախորդ այցի ժամանակ վերհանված […] ...
17:46 16.07.2025
Չինաստանի դեսպանի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարային ուղղություններըՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան դեսպան Լի Սինվեյին։ Նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ նրա գործունեության շնորհիվ երկու երկրների առևտրատնտեսական համագործակցությունը նոր թափ կստանա։ «Մենք ունենք բոլոր անհրաժեշտ նախադրյալները՝ տնտեսական կապերի հետագա ընդլայնման և խորացման համար։ Հայաստանը բաց […] ...
17:40 16.07.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 15-16-ըԲացահայտվել է 127 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 39 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 14 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 10 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 9-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության և գույքը ոչնչացնելու կամ վնասելու, 6 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 3-ական դեպք՝ […] ...
17:33 16.07.2025
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի դեսպանինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Դաղերին կատարված աշխատանքի համար՝ ընդգծելով, որ Լիբանանի հանդեպ հայ ժողովրդի վերաբերմունքը պատմականորեն ձևավորված է ջերմ բարեկամական կապերի և ընդհանուր արժեքների վրա: «Վստահ եմ, որ Դուք լավ գիտեք մեր վերաբերմունքը Լիբանանի […] ...