18:35 27.11.2018
Նոյեմբերի 27-ին Երևանի «Հրազդան» հյուրանոցի «Պարույր Սևակ» սրահում աշխատանքն է սկսել ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի 52-րդ լիագումար նիստը` ՍԾՏՀ ԽՎ նախագահ, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի նախագահությամբ:
Նիստին մասնակցել են Ալբանիայի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Վրաստանի, Հունաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի, Սերբիայի խորհրդարանական պատվիրակությունները, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, տարբեր երկրներից ժամանած դիտորդներ:
Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ, ՍԾՏՀ ԽՎ նախագահ Արա Բաբոլյանը:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի ուղերձը, որում ասվում է, որ Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ կազմակերպության հռչակած նպատակներին:
«Իր արտաքին քաղաքականությունում մեր երկիրը վերահաստատել է բարիդրացիական հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության սկզբունքները: Այս տեսանկյունից Հայաստանը պատրաստ է լիովին օգտագործել ՍԾՏՀ և նրա կառույցների ներուժը՝ տարածաշրջանում առևտրատնտեսական համագործակցությունը խթանելու և կազմակերպության կանոնակարգային նպատակների արդյունավետ իրականացումն առաջ մղելու ուղղությամբ»,- նշված է ուղերձում:
Վեհաժողովի գլխավոր քարտուղար Ասաֆ Հաջիևի խոսքերով՝ քառորդ դար բազմակողմ համագործակցությունը տարածաշրջանում կուտակել է տարբեր ոլորտներում փոխգործակցության արդյունավետ փորձ: Բանախոսի համոզմամբ՝ կազմակերպությունը պետք է լինի ժամանակակից, բարեփոխված, տարածաշրջանային գլոբալ մարտահրավերների համատեքստում՝ առավել ճկուն:
Նիստում Արա Բաբլոյանը ՍԾՏՀ ԽՎ պատվո մեդալով է պարգևատրել մի շարք պատվիրակությունների ղեկավարների:
Վեհաժողովում Ալբանիայի նախագահության ժամանակ կայացված որոշման հիման վրա ՍԾՏՀ ԽՎ պատվո մեդալով պարգևատրվել է նաև ՍԾՏՀ ԽՎ նախագահ, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
Վեհաժողովի առաջին նիստում քննարկվել են կանոնակարգային հարցեր: Նոր պատվիրակների մանդատների, 2018թ. հունիսի 20-21-ը Տիրանայում կայացած ՍԾՏՀ ԽՎ 51-րդ լիագումար նիստի արձանագրության և խորհրդարանական վեհաժողովի գործունեության հաստատումից հետո քննարկվել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գործունեության մասին հարցը, որը ներկայացրել է ՍԾՏՀ գլխավոր քարտուղարի տեղակալ Սերգեյ Գոնչարենկոն: Նա անդրադարձել է վերջին կիսամյակում տեղի ունեցած աշխատանքային խմբերի նիստերին և իրականացված աշխատանքներին:
Սևծովյան Առևտրի և զարգացման բանկի գործունեությունը ներկայացրել է բանկի նախագահ Դմիտրի Պանկինը, խոսել առաջիկա ծրագրերից:
Նիստում ՍԾՏՀ ֆինանսական հարցերով փոխնախագահ է ընտրվել կառույցում Թուրքիայի պատվիրակության ղեկավար Ջեմալ Օզտուրկը, ՍԾՏՀ ԽՎ վարչական և ֆինանսական հարցերով գլխավոր քարտուղար՝ ռումինացի Դանիել Դուլկան, ՍԾՏՀ ԽՎ միջխորհրդարանական հարցերի ու արարողակարգի հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ՝ Ֆուատ Քուշուկայդին:
Խորհրդարանական վեհաժողովների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի և մարտահրավերների շուրջ:
Նիստի օրակարգում է եղել «Խորհրդարանների դերը տարածաշրջանային տնտեսական համագործակցության զարգացման գործում» հարցը, որի վերաբերյալ ելույթում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանն անդրադարձել է Հայաստանի՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շրջափակմանը՝ շեշտելով, որ դա հակասում է կառույցի սկզբունքներին, որոնք կոչված են նպաստելու տնտեսական զարգացմանը: Գագիկ Մինասյանը նշել է, որ շրջափակումը վերացնում է համագործակցության որևէ հնարավորություն: Ըստ նրա՝ տնտեսական փոխգործակցությունն ուղղված է ոչ միայն ժողովուրդների բարեկեցությանը, այլև, ինչպես միջազգային փորձն է ցույց տալիս, դա քաղաքական «կնճռոտ» հարցերի լուծման արդյունավետ ճանապարհ է:
Նիստում քննարկվել ւ ընդունվել է կառույցի 2019 թվականի ֆինանսական տարվա բյուջեն, հաստատվել ֆինանսա-աուդիտորական հանձնաժողովի հաշվետվությունը:
Տնտեսական, առևտրային, տեխնոլոգիական և բնապահպանական ոլորտներին վերաբերող հարցերի շրջանակում անդրադարձ է կատարվել ՍԾՏՀ անդամ երկրներում փոքր ձեռնարկությունների զարգացման և պաշտպանության խնդիրներին: Ադրբեջանի, Թուրքիայի և Ուկրաինայի ներկայացուցիչները փոխանցել են այս ոլորտներում իրենց երկրներում տիրող իրավիճակը, առաջարկել անդամ երկրներում ոլորտի լայնամասշտաբ ուսումնասիրություն իրականացնել: Նրանք կարևորել են փորձի փոխանակումը, ինչը նոր խթան կհաղորդի հետագա փոխգործակցությանը: Պատվիրակների խոսքերով՝ ՓՄՁ-ների զարգացումն իր հերթին լուրջ նպաստ կբերի տնտեսության առողջացմանը:
Իրավական և քաղաքական հարցերի շրջանակում քննարկվել է տնտեսական համագործակցության ամրապնդման գործում տարածաշրջանում արհմիությունների դերին վերաբերող թեման: Աշխատանքային հարաբերություններում արհմիությունների ունեցած դերակատարությանն են անդրադարձել Ադրբեջանը, Թուրքիան, Ուկրաինան, Սերբիան և Հայաստանը ներկայացնող պատվիրակները:
ՍԾՏՀ տարածաշրջանում զբոսաշրջության զարգացման հեռանկարներից են խոսել Ռումինիայի, Ադրբեջանի, Թուրքիայի և Ուկրաինայի ներկայացուցիչները՝ ընդգծելով ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությունը:
Նիստի աշխատանքը կշարունակվի նոյեմբերի 28-ին:
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...
21:50 27.06.2025
Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչՎահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...
21:43 27.06.2025
Պուտինը ավարտել է իր այցը ԲելառուսՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...
21:37 27.06.2025
Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...
21:30 27.06.2025
Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...