21:12 27.11.2018
Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահի նստավայրում՝ Բելվյու ամրոցում, այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և տիկին Նունե Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը։
Նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը և տիկին Էլկե Բյուդենբենդերը նախագահ Արմեն Սարգսյանին ու տիկին Նունե Սարգսյանին դիմավորել են ամրոցի մուտքի մոտ և ուղեկցել նախասրահ՝ գրառում կատարելու պատվո հյուրերի գրքում։
Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Գերմանիայի պետական օրհներգերը, նախագահներն ընդունել են պատվո պահակային վաշտի ողջույնը։
Այնուհետև տեղի է ունեցել Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և Արմեն Սարգսյանի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը՝ պատվիրակությունների մասնակցությամբ:
Գերմանիայի նախագահը բարի գալուստ է մաղթել նախագահ Արմեն Սարգսյանին և ողջունել նրա առաջին պաշտոնական այցը Գերմանիա։ Նա նաև անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած վերջին փոփոխություններին և ողջունել դրանց խաղաղ բնույթը։
Նախագահ Սարգսյանն իր խոսքում նշել է, որ ուրախ է պաշտոնական այցով գտնվել Գերմանիայում․
«Ուրախ եմ հյուրընկալվել բարեկամ Գերմանիայում` իմ առաջին պաշտոնական այցի շրջանակներում։ Գերմանիան Հայաստանի բարեկամն է, առաջնային տնտեսական գործընկերը, Հայաստան-Եվրամիություն օրակարգի գործուն աջակիցը։ Գերմանիան մեզ համար հետաքրքիր է նաև որպես խորհրդարանական կառավարման մոդել ունեցող պետություն, և մեզ համար խորհրդարանական ժողովրդավարության գերմանական փորձը չափազանց կարևոր և ուսանելի կարող է լինել»,-նշել է նախագահ Արմեն Սարգսյանը:
Բարձր գնահատելով Գերմանիայի կողմից մեր երկրին ցուցաբերվող ֆինանսատեխնիկական, տնտեսական օժանդակությունը, ինչպես նաև աջակցությունը ժողովրդավարական և իրավական բարեփոխումներին՝ նախագահ Սարգսյանը կարևորել է գիտակրթական և մշակութային ոլորտներում համագործակցության ընդլայնումը։ Մասնավորապես հեռանկարային է համարվել բարձր և տեղեկատավական տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցությունը, ուսանողների և գիտաշխատողների փորձի փոխանակման ծրագրերի իրականացումը։
Նախագահ Սարգսյանը Գերմանիայի իր գործընկերոջը հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստան, ինչն ընդունվել է Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի կողմից։
17:45 27.06.2025
Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Չինաստան եզրափակվել է Պեկինում ՀՀ դեսպանությունում աշխատանքային քննարկմամբՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Չինաստան եզրափակվել է Պեկինում ՀՀ դեսպանությունում աշխատանքային քննարկմամբ: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, այցը նշանավորվել է արդյունավետ քննարկումներով և համաձայնություններով, որոնք նոր կարևոր հեռանկարներ են բացում Հայաստանի և Չինաստանի միջև գործընկերության խորացման ուղղությամբ: ...
17:38 27.06.2025
Բախումներ չեն լինելու. վարչապետՎարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին։ «Ակնհայտ դարձավ, թե ովքեր են բախումներ հրահրում Մայր Աթոռում։ Տեսնելով, որ իրավապահները սադրանքների չեն տրվում իրենք իրենց մեջ անցան բռունցքների։ Բախումներ չեն լինելու։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հոտը իր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռը, քրիստոնեաբար ազատելու է և Վեհարանը հանձնելու է Վեհի»-,-ֆեյսբուքյան […] ...
17:30 27.06.2025
Մայք Գևորգյանը տեղափոխվել է «Ունտերհախինգ»Հայաստանի երիտասարդական հավաքականում նորամուտը նշած, 20-ամյա կիսապաշտպան Մայք Գևորգյանը «Մյունխեն 1860»-ի երկրորդ թիմից տեղափոխվել է «Ունտերհախինգ», հաղորդում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը: «Ես շատ ուրախ եմ, որ այժմ «Ունտերհախինգի» մաս եմ կազմում: Սա հետաքրքիր մարտահրավեր է, և ես հիմա լիովին կենտրոնացած եմ թիմի հաջողության մեջ իմ ներդրումն ունենալու վրա»,- ասել է Գևորգյանը: 2024/25 մրցաշրջանում նա […] ...
17:22 27.06.2025
Ձերբակալվածի մեքենայում 10 փաթեթ մարիխուանա կար․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անօրինական թմրաշրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հունիսի 23-ին Նալբանդյան փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և վարչություն են տեղափոխել մայրաքաղաքի բնակիչ 33-ամյա մի երիտասարդի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող շուրջ 14 գրամ զանգվածով փաթեթ: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում […] ...
17:15 27.06.2025
Հայտնի են «Փայտփորիկ» սոլֆեջոյի օլիմպիադայի հաղթողների անուններըԵրևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում տեղի է ունեցել «Փայտփորիկ» սոլֆեջոյի առաջին հանրապետական օլիմպիադայի արդյունքների ամփոփման և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: «Փայտփորիկ» սոլֆեջոյի առաջին հանրապետական օլիմպիադիան իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ: Միջոցառումը […] ...
17:07 27.06.2025
2-րդ տեղը թիմային պայքարում․ ըմբշամարտի Մ15 ԵԱԻտալիայի Կաորլե քաղաքում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում երկրորդ տեղն է գրավել։ Մեր ըմբիշները 6 մեդալ են նվաճել: Ոսկե մեդալ է նվաճել գյումրեցի Էրիկ Պապիկյանը (57 կգ), որը հայկական եզրափակչում 6-2 հաշվով հաղթել է Տիգրան Կոլոտյանին: Արծաթե մեդալակիր է դարձել նաև Արթուր Մկրտչյանը (75 կգ), որն էլ […] ...