Այսօր Վրաստանում նախագահ են ընտրում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+17.09 oC

Այսօր Վրաստանում նախագահ են ընտրում

08:34 28.11.2018

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, Վրաստանում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։

ԿԸՀ տվյալներով՝ ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 3 մլն 528 հազար 658: Բացվել է 3703 ընտրատեղամաս, որոնցից 55-ը՝ արտասահմանում: Ընտրական գործընթացը մեկնարկել է առավոտյան 08:00-ին, կավարտվի՝ 20:00-ին:

Քաղաքացիները ընտրություն կկատարեն №48 Սալոմե Զուրաբիշվիլիի և №5 Գրիգոլ Վաշաձեի միջև:

Քրեակատարողական հիմնարկներում, որտեղ բացվել է 10 ընտրատեղամաս, ընտրությունների օրն ընտրելու իրավունք ունեցող կալանավորները կընտրեն շրջիկ քվեատուփի միջոցով: Այս մասին հայտնում է aliq.ge-ն։

Աֆղանստանում վրացի զինվորականներն արդեն մասնակցել են ընտրություններին, դրանց արդյունքները ևս հայտնի կդառնան նոյեմբերի 28-ին՝ ընտրությունների երկրորդ փուլի ավարտին:

Ընտրությունների ընթացքին հետևելու համար գրանցվել են ընտրական սուբյեկտների մինչև 17 հազար ներկայացուցիչներ, ավելի քան 48 հազար տեղական և 1300 միջազգային դիտորդ: Ընտրությունների ընթացքը կլուսաբանի 2300 լրագրող:

Նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի էր ունեցել հոկտեմբերի 28-ին, որի արդյունքներով՝ նախագահի 25 թեկնածուներից ոչ մեկը չէր հաղթահարել 50 տոկոսանոց շեմը: Իշխող կուսակցության աջակցությունը վայելող Սալոմե Զուրաբիշվիլին հավաքել էր 38․64, իսկ «Միավորված ընդդիմություն» քաղաքական դաշինքի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն՝ 37․74 տոկոս:

Հատկանշական է, որ սա երկրում 6-րդ նախագահական ընտրություններն են և վերջինը, երբ նախագահին ընտրելու են քաղաքացիները: Այսուհետ Վրաստանի նախագահին ընտրելու է 300 անձից բաղկացած ընտրական կոլեգիան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 05.07.2025

SHANTNEWS

Իլյա Տոպուրիան երբեք չի մենամարտել մրցակիցների դեմ` նրանց լավագույն մարզավիճակում գտնվելու ժամանակ․ Արման Ծառուկյան

17:53 05.07.2025

Իլյա Տոպուրիան երբեք չի մենամարտել մրցակիցների դեմ` նրանց լավագույն մարզավիճակում գտնվելու ժամանակ․ Արման Ծառուկյան

UFC-ի առաջատար հայ մարտիկ Արման Ծառուկյանը կրկին հեգնել է թեթև քաշային կարգի նորընծա չեմպիոն, անկախ քաշային կարգից (P4P) դասակարգման աղյուսակի նոր առաջատար, վրացի Իլյա Տոպուրիային: «Օրվա զվարճալի փաստը. Իլյա Տոպուրիան երբեք չի մենամարտել մրցակիցների դեմ` նրանց լավագույն մարզավիճակում գտնվելու ժամանակ», – գրել է 28-ամյա հայ մարտիկը։ Ավելի վաղ Ծառուկյանը հայտարարել էր, որ Տոպուրիան խուսափում է […] ...

ԶՈՒ նվագախմբի տոնական քայլերթը մայրաքաղաքում

17:50 05.07.2025

ԶՈՒ նվագախմբի տոնական քայլերթը մայրաքաղաքում

ԶՈՒ նվագախումբը տոնական քայլերթ է կատարել մայրաքաղաքում: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...

Հրդեհ՝ ավտոտնակում

17:44 05.07.2025

Հրդեհ՝ ավտոտնակում

Հուլիսի 5-ին՝ ժամը 13:30-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղի 81-րդ փողոցում այրվում է ավտոտնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նորամարգ գյուղի Ազատության փողոցում գտնվող երկու ավտոտնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։58-ին, մարվել՝ […] ...

Քննարկվել են հայ-ղրղզական միջպետական փոխգործակցության հարցեր

17:38 05.07.2025

Քննարկվել են հայ-ղրղզական միջպետական փոխգործակցության հարցեր

2025 թ․ հուլիսի 4-ին տեղի է ունեցել Ղրղզական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Ղևոնդյանի (նստավայրը՝ Աստանա) հանդիպումը ՂՀ էկոնոմիկայի և առևտրի նախարարի տեղակալ Սանժառբեկ Բոլոտովի հետ։ Ինչպես տեղեկացնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից, հանդիպմանը, երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների շեշտադրմամբ, դիտարկվել է Հայաստանի՝ Ղրղզստանի հետ միջպետական փոխգործակցության հարցերի լայն շրջանակ։ Հայ-ղրղզական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում […] ...

45-րդ հանդիպումը. «Կրթվելը նորաձև է» Գյումրիում

17:30 05.07.2025

45-րդ հանդիպումը. «Կրթվելը նորաձև է» Գյումրիում

«Կրթվելը նորաձև է» շարժման 45-րդ հանդիպումը տեղի է ունենում հայրաքաղաքում: Մինչ միջոցառման մեկնարկը, վարչապետն ու իր տիկինը ծաղիկներ են խոնարհում Գյումրու թատերական հրապարակում գտնվող Մհեր Մկրտչյանի հուշարձանին: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

BACK_TO_TOP