Նոր կառավարությունը չի հերքել, որ եղել է բոլորի եկամուտները հայտարարագրելու գաղափար․ Արփինե Հովհաննիսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+22.28 oC

Նոր կառավարությունը չի հերքել, որ եղել է բոլորի եկամուտները հայտարարագրելու գաղափար․ Արփինե Հովհաննիսյան

14:44 28.11.2018

Հայաստանի նոր կառավարության այն հայտարարությունը, թե եկամտահարկի նվազեցումը բերելու է աշխատավարձերի ավելացման, չի արտացոլում ամբողջ իրականությունը, քանի որ 200 հազար քաղաքացի, որ ստանում է 150 հազար դրամից ցածր աշխատավարձ, այսպես թե այնպես, վճարելու է նույն չափի հարկեր։ Այս մասին այսօրվա ֆեյսբուքյան ուղիղ միացման ընթացքում հայտարարեց ՀՀԿ նախընտրական ցուցակի երկրորդ համարը՝ Արփինե Հովհաննիսյանը։

Նրա խոսքերով՝ կառավարությունը խոստացել է բարձրացնել պետական եկամուտները, դրա պատճառով էլ չի կարողանում հարկերը նվազեցնել իրենց՝ հանրապետականների առաջարկած մակարդակի։

«Դրա համար էլ մտածել էին համատարած հայտարարագրման թեման։ Որքան էլ վարչապետը, որքան էլ կառավարությունը, որքան էլ ՊԵԿ ղեկավարը հերքեն, որ այդպիսի գաղափար ունեցել են, իրականում չեն հերքել մի կարևոր սկզբունք՝ եղել է հայտարարագրման գաղափար»,- ասաց Հովհաննիսյանը։

Նա բացատրեց, թե ինչու է կառավարությունը փորձում իմանալ, թե, օրինակ, որքան եկամուտ է ունենում 62 տարեկան կամ 19 տարեկան մի մարդ․ դա արվում է նրա համար, որ իշխանությունները կարողանան հարկել նրանց իրենց ուզած մեխանիզմով։

«Այսինքն՝ ինձ համար ակնհայտ է, որ քաղաքականությունը ուղղված է ոչ թե սոցիալապես անապահով խավի վիճակը բարելավելուն, այլ պարզապես հարմար տեղերից, էսպես ասենք, եկամուտները կրճատելուն և ցույց տալուն, պատրանք ստեղծելուն, թե իբր ինչ-որ բան փոխվելու է»,- ասաց Հովհաննիսյանը։

https://www.facebook.com/HovhannisyanArpine/videos/512287402614748

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 27.06.2025

SHANTNEWS

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:55 27.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

21:50 27.06.2025

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

Վահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

21:43 27.06.2025

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

21:37 27.06.2025

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

ՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

21:30 27.06.2025

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...

BACK_TO_TOP