Ժամեր անց հայտնի կդառնա Վրաստանի նոր նախագահի անունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+32.09 oC

Ժամեր անց հայտնի կդառնա Վրաստանի նոր նախագահի անունը

20:02 28.11.2018

Վրաստանում այսօր անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Վրաստանի ԿԸՀ-ի տեղեկություններով՝ ժամը 17:00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 47.31 տոկոսը կամ 1 363 493 ընտրող:

Քվեարկությունն անցնում է բավական լարված մթնոլորտում: Ընտրակեղծիքների մասին ահազանգում են թե՛ իշխանությունների, թե՛ ընդդիմության ներկայացուցիչները: Միացյալ ընդդիմության վստահված անձինք ընտրատեղամասերի մոտ արձանագրել են խմբված մարդկանց, որոնք փորձում են վերահսկել ընտրողներին, երբեմն նաև կաշառք առաջարկել: Ընտրատեղամասերում արձանագրվել են դիտորդներին խոչընդոտելու, ընտրաթերթիկներ դուրս բերելու դեպքեր, կրկնաքվեարկության փորձեր:

«Ռուսթավի-2» ՀԸ-ի օպերատորները Մառնեուլի քաղաքում՝ ընտրատեղամասերից ոչ հեռու, ֆիքսել էին մարտական մեքենաներ, պարեկային ոստիկանական մեքենաներ: Իշխանությունների մեկնաբանությամբ՝ նմանատիպ շարժական խմբեր են տեղակայված նաև այլ վայրերում՝ հնարավոր լարումները կանխելու համար:

Կեսօրին իրենց քաղաքացիական պարտքն են կատարել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին, վարչապետ Մամուկա Բախտաձեն, խորհրդարանի խոսնակ Կախա Կալաձեն և այլ պաշտոնատար այրեր:

«Դուք հիշում եք այն տարիները, երբ կար մի ուժ, որն այսօր «Վրացական երազանք»-ի աջակցությամբ անկախ թեկնածուի հակառակորդն է»,- հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին:

«Իմ ընտրությունը հանգիստ, խաղաղ Վրաստանն է, իմ ընտրությունը միացյալ Վրաստանն է, իմ ընտրությունը հանգիստ Վրաստանն է»,- հայտարարել է Վրաստանի նախագահի կին թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին ընտրատեղամասում քվեարկություն կատարելուց հետո:

д

«Հուսով եմ՝ մեր քաղաքացիները, որ 1990 թվականից ի վեր այս երկրում իրենց ատամներով պաշտպանել են ժողովրդավարությունը, մարդիկ, որոնք ամեն ինչ անում են պետականությունը պահպանելու համար, ամեն ինչ անում են, որպեսզի մեր երկրում պետությունը հիմնված լինի երեք սյուների՝ հավասարության, արդարության, զարգացման վրա, բոլոր այդ մարդիկ կգան քվեարկության և ճիշտ ընտրություն կկատարեն»,- ասել է նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն:

Վրաստանի նախագահական ընտրություններին արտերկրից «Սկայպ»-ի միջոցով արձագանքել է նաև նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին.

«Ցանկանում եմ երկու բառով խոսել ընտրությունների մասին: Կարծում եմ, որ Իվանիշվիլին և նրա ավազակախումբը փորձում են անել ամեն բան այդ դավաճան կնոջ հաղթանակի համար: Նրանք կազմակերպված ձևով հրավիրում են մարդկանց քվեարկության: Դե ինչ, մենք՝ բոլորս միասին, պետք է խաղաղ, հանգիստ գնանք ընտրությունների: Հիշե՛ք, որ ընտրություն կատարելիս մենակ եք և ոչ մեկին չպետք է լսեք»:

Ընտրությունների ընթացքի վերաբերյալ կեսօրին խոսել էին նաև միջազգային դիտորդները:

«Ես և իմ գործընկերները Վրաստանում հետևել ենք նախընտրական քարոզարշավին, իսկ Մառնեուլում՝ ընտրութույունների ընթացքին: Արձանագրել ենք խաղաղ, ազատ, առանց ընտրակեղծիքների ընտրություններ: Վրաստանի համար կարևոր է, որ ընտրություններից հետո ժողովուրդը միավորվի ազգային գաղափարի շուրջ»,- ասել  է Մեծ Բրիտանիայից միջազգային դիտորդ Ջասթին Մաքինթոշը:

Ընտրությունները գնահատել են նաև վրացի վերլուծաբանները: Քաղաքագետ Նիկա Չիտաձեի գնահատմամբ՝ Վրաստանի նախագահի երկրորդ փուլի ընտրությունները տեղի են ունենում խախտումներով:

«Ցավոք, ընտրությունների անցկացման գործընթացը բացասաբար եմ գնահատում, քանի որ արձանագրվում են տարբեր խախտումներ: Ցավոք, այս ընտրությունները չեն համապատասխանում ժողովրդավարական չափանիշներին»,- ասել է նա:

 

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Հերացու փողոցում տեղի ունեցած վթարից

18:28 13.08.2025

Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Հերացու փողոցում տեղի ունեցած վթարից

Օգոստոսի 13-ին՝ ժամը 16։31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հերացու փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Հերացու փողոցում բախվել են «Volkswagen» և «Lexus» մակնիշների ավտոմեքենաները։ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է․ տուժածներ […] ...

ԱՊԼ-ի նախկին ֆուտբոլիստը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

18:22 13.08.2025

ԱՊԼ-ի նախկին ֆուտբոլիստը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

«Ուիգանի» նիդերլանդցի նախկին ֆուտբոլիստ Ռոնի Ստամը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման, հաղորդում է The Sun-ը: 41-ամյա Ստամը մեղավոր է ճանաչվել մաքսանենգ ճանապարհով ավելի քան երկու տոննա կոկաին տեղափոխելու գործով: Թմրանյութի շուկայական արժեքը կազմել է 48.6 միլիոն ֆունտ: Նախկին ֆուտբոլիստին սպառնում էր 13 տարվա ազատազրկում, քանի որ դատախազությունը նրան համարում էր նիդերլանդական հանցավոր աշխարհում խոշոր խաղացող: […] ...

2025-2026 ուսումնական տարին հայտարարվելու է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի» տարի

18:14 13.08.2025

2025-2026 ուսումնական տարին հայտարարվելու է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի» տարի

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր տեղեկացրել է՝ 2025-2026 ուսումնական տարին հայտարարվելու է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի» տարի։ Նախաձեռնության նպատակն է դպրոցներում ստեղծել բռնությունից զերծ, առողջ և պաշտպանված կրթական մթնոլորտ։ Սեպտեմբերին դպրոցները կստանան անվտանգության ուղեցույց, որը ներառելու է բռնության կանխարգելման և հայտնաբերման մեխանիզմներ։ Նախատեսվում են նաև մեծածավալ վերապատրաստումներ՝ բռնության, բուլինգի և անվտանգության ապահովման թեմաներով։ […] ...

ՏԿԵ նախարարն ու Շիրակի մարզպետը հետևել են Գյումրիում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

18:06 13.08.2025

ՏԿԵ նախարարն ու Շիրակի մարզպետը հետևել են Գյումրիում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ու Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հետևել են նաև Գյումրիում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։ Պատասխանատուների առաջին կանգառը եղել է Մ-1 Երևան–Գյումրի-Վրաստանի սահման (Բավրա) միջպետական ավտոմոբիլային ճանապարհի դեպի «Շիրակ» օդանավակայան 2կմ երկարությամբ հատվածում, որտեղ ընթանում են միջին նորոգման աշխատանքներ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվիրատվությամբ իրականացվող ծրագրի պայմանագրային արժեքը 276 […] ...

SHANTNEWS

18:00 13.08.2025

SHANTNEWS

ՌԴ-ում մասնակիորեն սահմանափակվել են Telegram-ով և WhatsApp-ով զանգերը

17:55 13.08.2025

ՌԴ-ում մասնակիորեն սահմանափակվել են Telegram-ով և WhatsApp-ով զանգերը

«Ռոսկոմնադզոր»-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ռուսաստանում Telegram-ի և WhatsApp-ի միջոցով զանգերը մասամբ սահմանափակվել են: «Իրավապահ մարմինների նյութերի համաձայն հանցագործներին հակազդելու համար միջոցներ են ձեռնարկվում տվյալ արտասահմանյան մեսենջերներում զանգերը մասամբ սահմանափակելու համար։ Դրանց ֆունկցիոնալության վրա այլ սահմանափակումներ չեն մտցվում», – ասվում է հաղորդագրությունում: Ըստ հիմնավորման՝ խաբեբաներն ավելի հաճախ զանգահարում են Telegram-ով և WhatsApp-ով։ Նրանք այս […] ...

BACK_TO_TOP