18:34 28.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նավթի համաշխարհային գների իջեցումըն«իր ձեռքի գործն է»։ Washington Post-ին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ նավթի էժանացման վերաբերյալ պայմանավորվածությանը եկել է Սաուդյան Արաբիայի ղեկավարի հետ հեռախոսային խիստ խոսակցության արդյունքում։
«Գները հասել էին 82 դոլարի՝ 1 բարելի դիմաց, և դեռ հասնելու էին 100 դոլարի։ Դա նմանվում էր հարկերի համատարած բարձրացման։ Ես դա չէի ուզում»,- նշել է Թրամփը։
Հարցազրույցի ընթացքում նա ասել է, որ սաուդյան կողմի հետ պայմանավորվել է, որ այնտեղ մեծացվի նավթի արդյունահանման ծավալը, որպեսզի համաշխարհային պահանջարկը բավարարվի ու նավթի գինը սկսի նվազել՝ չնայած, որ սաուդյան կողմում հակառակն են ցանկացել։
18:30 27.06.2025
Վան Նիստելրոյը պաշտոնանկ է արվել18:24 27.06.2025
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ մուտք է գործել Քննչական կոմիտեՇիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հունիսի 27-ին Հայաստանի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ մուտք է գործել ՀՀ քննչական կոմիտեի շենք։ Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, մինչ այդ նա որոշ ժամանակ քայլել է ոտքով Էջմիածնից, ապա նստել է մեքենա և ուղևորվել Երևան՝ ներկայանալու Քննչական կոմիտե։ Հայաստանի իրավապահ մարմինների ներկայացուցիչները հունիսի 27-ին մտել էին Մայր Աթոռի տարածք՝ […] ...
18:16 27.06.2025
Սիսիանում Կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնի օրեր ենՍիսիանում տեղի է ունեցել Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողությունը, որին ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի է ունեցել Հ. Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնում։ Փառատոնը բացվել է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնի կարճամետրաժ մրցույթի մրցանակակիր «Մարդ, ով չէր կարող լռել» ֆիլմով (ռեժ. Նեբոյշա Սլիժեպչևիչ, […] ...
18:08 27.06.2025
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հետԹուրքիայի Հանրապետությունում անցկացվող Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորումին մասնակցելու նպատակով Ստամբուլում գտնվող ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հունիսի 27-ին հանդիպել է Թուրքիայի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Թուրքիայի միջև էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունները։ ...
17:54 27.06.2025
Էլինա Ավանեսյանը կմրցի նախկին չեմպիոնի հետ․ ՈւիմբլդոնՈւիմբլդոնի կանանց մրցաշարից առաջ կայացել է վիճակահանությունը, որի արդյունքում հայտնի է դարձել Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանի մրցակիցը: Աշխարհի 48-րդ ռակետը կմրցի Ելենա Ռիբակինայի հետ: Ղազախստանը ներկայացնող թենիսիստուհին 2022 թվականին դարձել է «Ուիմբլդոնի» չեմպիոն: Աշխարհի 11-րդ ռակետի կարիերայում սա միակ տիտղոսն է «Մեծ սաղավարտում»: Ավանեսյանն ու Ռիբակինան հանդիպել են 1 անգամ 2022 թվականին, Ելենան հաղթել է: […] ...
17:45 27.06.2025
Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Չինաստան եզրափակվել է Պեկինում ՀՀ դեսպանությունում աշխատանքային քննարկմամբՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Չինաստան եզրափակվել է Պեկինում ՀՀ դեսպանությունում աշխատանքային քննարկմամբ: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, այցը նշանավորվել է արդյունավետ քննարկումներով և համաձայնություններով, որոնք նոր կարևոր հեռանկարներ են բացում Հայաստանի և Չինաստանի միջև գործընկերության խորացման ուղղությամբ: ...