Փաշինյանի կառավարությունը 7 ամիս է՝ իշխանություն է, ժողովուրդն իր վրա որևէ էական ազդեցություն չի զգացել. «Մենք» դաշինքն Արաբկիրում էր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 06 2025
  • $
    383.54
  • RUBLE
    4.89
  • 438.12
WEATHER
+19.09 oC

Փաշինյանի կառավարությունը 7 ամիս է՝ իշխանություն է, ժողովուրդն իր վրա որևէ էական ազդեցություն չի զգացել. «Մենք» դաշինքն Արաբկիրում էր

16:08 29.11.2018

«Մենք» կուսակցությունների դաշինքը քարոզարշավը միևնույն ժամանակ և՛ մարզերում և՛ Երևանում է անցկացնում: Շրջում են բակ առ բակ, փողոցից փողոց ու քաղաքացիներին իրենց նախընտրական ծրագիրը ներկայացնում, իրազեկում՝ իրենք քվեաթերթիկում 8-րդ համարն են, ցուցակն էլ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն է գլխավորում:

Ասում են՝ քաղաքացիներն իրենց հետ զրույցում ամենաշատը տնտեսական ու սոցիալական խնդիրների մասին են բարձրաձայնում: Իրենք գալիս են, որ այդ խնդիրներին լուծում տան՝ «Առաջինը Հայաստա՛նն» է կարգախոսով:

«Պարոն Փաշինյանի կառավարությունը վերջին 7 ամիսների ընթացքում իշխանություն է, և ժողովուրդն իր վրա որևէ էական ազդեցություն չի զգացել: Եղել են, այո՛, կոռուպցիոն լուրջ բացահայտումներ, որոշ մարդիկ, այո՛, ձերբակալվել են, բայց դա չի նշանակում, որ դրանից բարձրացել է մարդկանց կյանքի որակը: Բյուջե փող է գնացել, բայց որևէ շերտում դա չի արտացոլվել: Այսինքն, ո՛չ աշխատավարձ է բարձրացել, ո՛չ կենսաթոշակ, դրանք դեռևս ընդամենը թղթի վրա են»,- ասաց «Մենք» դաշինքի կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Թեհմինա Վարդանյանը:

Նրա խոսքով՝ իրենք անզիջում պայքար կմղեն ստվերի և մենաշնորհի դեմ, որի արդյունքում բյուջեն ոչ թե տարեկան 600 մլն, այլ, իրենց հաշվարկներով, 1 մլրդ դոլարով կավելանա: Թեհմինա Վարդանյանի պնդմամբ՝ իրենք բարձրացնելու են նվազագույն աշխատավարձը և կենսաթոշակը շուրջ 25%-ով, բժիշկների, մանկավարժների, այսինքն՝ հիմնական սոցիալական թիրախավորված խմբերի աշխատավարձերը:

Ասում է՝ «Մենք»-ը մյուս քաղաքական ուժերից տարբերվում է արտաքին քաղաքականության վերաբերյալ իր մոտեցումներով: Շեշտում է՝ թե՛ «Ազատ դեմոկրատներ» և թե՛ «Հանրապետություն» կուսակցություններն ընդգծված արևմտամետ քաղաքական ուժեր են, կրում են եվրոպական արժեքներ, դրա համար էլ դաշինք են կազմել ու ընտրողին այդպես են ներկայանում:

«Որևէ մեկը չի կարող ասել, որ թե՛ «Հանրապետություն» և թե՛ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները երբևէ շեղվել են այդ գծից: Այն քաղաքականությունը, որ վարում են ներկա իշխանությունները արտաքին քաղաքականության մասով, ըստ էության, նախկին իշխանությունների գիծն են առաջ տանում»,- ասաց պատգամավորի թեկնածուն:

Մեկը թռուցիկներն է բաժանում, մյուսը բարձրախոսով իրենց դաշինքի մասին է պատմում, մեկ ուրիշն էլ կարմիր գծերի նկատմամբ իրենց դաշինքի վերաբերմունքն այսպիսի ակցիայով է արտահայտում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 10.06.2025

SHANTNEWS

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

21:56 10.06.2025

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

Համայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

21:52 10.06.2025

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

21:48 10.06.2025

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

21:46 10.06.2025

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...

Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

21:43 10.06.2025

Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...

BACK_TO_TOP