Պետք է զինկոմիսարիատներն օպտիմալացնենք, որ առաջնագծում կանգնածի աշխատավարձը բարձրացնենք․ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+32.09 oC

Պետք է զինկոմիսարիատներն օպտիմալացնենք, որ առաջնագծում կանգնածի աշխատավարձը բարձրացնենք․ Փաշինյան

14:52 29.11.2018

Հայաստանի իշխանությունները մտադիր են օպտիմալացնել կառավարման համակարգը, քանի որ այն ուռճացված է, և դրա պատճառով դանդաղում է նաև այդ համակարգի գործունեությունը։ Այս մասին Վարդենիսում՝ քարոզչական ճառի ժամանակ, ասաց «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը։ Նա խոսեց աշխատավարձերի ու թոշակների այն բարձրացումների մասին, որ արդեն եղել են կամ դեռ պետք է լինեն։

«Էսօր մեր գրոհային ջոկատների, առաջնագծում ծառայող մեր զինվորների աշխատավարձը բարձրացնելու խնդիր ունենք․ նրա՛նք են ամենակարևորը։ Եվ, այո՛, մենք պետք է ինչ-որ առումով զինկոմիսարիատները օպտիմալացնենք, որպեսզի առաջնագծում կանգնած զինվորի աշխատավարձը և նրա ծառայության պայմանները ավելացնենք։ Ի միջի այլոց, ասում եմ՝ զինկոմիսարիատների աշխատողները ոչ թե կրճատվելու են, ոչ ոք չի կրճատվելու, այլ զինված ուժերում նրանց առաջարկվելու է այլ աշխատանք»,- ասաց Փաշինյանը։

Նա օրինակ բերեց նրանց, ովքեր կաբինետում նստում են ու ոչ մի գործ չեն անում օրվա մեջ, մինչդեռ կարող են կարևոր դեր ունենալ զինված ուժերում կամ քաղաքացիական ծառայությունում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Հերացու փողոցում տեղի ունեցած վթարից

18:28 13.08.2025

Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Հերացու փողոցում տեղի ունեցած վթարից

Օգոստոսի 13-ին՝ ժամը 16։31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հերացու փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Հերացու փողոցում բախվել են «Volkswagen» և «Lexus» մակնիշների ավտոմեքենաները։ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է․ տուժածներ […] ...

ԱՊԼ-ի նախկին ֆուտբոլիստը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

18:22 13.08.2025

ԱՊԼ-ի նախկին ֆուտբոլիստը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

«Ուիգանի» նիդերլանդցի նախկին ֆուտբոլիստ Ռոնի Ստամը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման, հաղորդում է The Sun-ը: 41-ամյա Ստամը մեղավոր է ճանաչվել մաքսանենգ ճանապարհով ավելի քան երկու տոննա կոկաին տեղափոխելու գործով: Թմրանյութի շուկայական արժեքը կազմել է 48.6 միլիոն ֆունտ: Նախկին ֆուտբոլիստին սպառնում էր 13 տարվա ազատազրկում, քանի որ դատախազությունը նրան համարում էր նիդերլանդական հանցավոր աշխարհում խոշոր խաղացող: […] ...

2025-2026 ուսումնական տարին հայտարարվելու է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի» տարի

18:14 13.08.2025

2025-2026 ուսումնական տարին հայտարարվելու է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի» տարի

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր տեղեկացրել է՝ 2025-2026 ուսումնական տարին հայտարարվելու է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի» տարի։ Նախաձեռնության նպատակն է դպրոցներում ստեղծել բռնությունից զերծ, առողջ և պաշտպանված կրթական մթնոլորտ։ Սեպտեմբերին դպրոցները կստանան անվտանգության ուղեցույց, որը ներառելու է բռնության կանխարգելման և հայտնաբերման մեխանիզմներ։ Նախատեսվում են նաև մեծածավալ վերապատրաստումներ՝ բռնության, բուլինգի և անվտանգության ապահովման թեմաներով։ […] ...

ՏԿԵ նախարարն ու Շիրակի մարզպետը հետևել են Գյումրիում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

18:06 13.08.2025

ՏԿԵ նախարարն ու Շիրակի մարզպետը հետևել են Գյումրիում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ու Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հետևել են նաև Գյումրիում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։ Պատասխանատուների առաջին կանգառը եղել է Մ-1 Երևան–Գյումրի-Վրաստանի սահման (Բավրա) միջպետական ավտոմոբիլային ճանապարհի դեպի «Շիրակ» օդանավակայան 2կմ երկարությամբ հատվածում, որտեղ ընթանում են միջին նորոգման աշխատանքներ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվիրատվությամբ իրականացվող ծրագրի պայմանագրային արժեքը 276 […] ...

SHANTNEWS

18:00 13.08.2025

SHANTNEWS

ՌԴ-ում մասնակիորեն սահմանափակվել են Telegram-ով և WhatsApp-ով զանգերը

17:55 13.08.2025

ՌԴ-ում մասնակիորեն սահմանափակվել են Telegram-ով և WhatsApp-ով զանգերը

«Ռոսկոմնադզոր»-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ռուսաստանում Telegram-ի և WhatsApp-ի միջոցով զանգերը մասամբ սահմանափակվել են: «Իրավապահ մարմինների նյութերի համաձայն հանցագործներին հակազդելու համար միջոցներ են ձեռնարկվում տվյալ արտասահմանյան մեսենջերներում զանգերը մասամբ սահմանափակելու համար։ Դրանց ֆունկցիոնալության վրա այլ սահմանափակումներ չեն մտցվում», – ասվում է հաղորդագրությունում: Ըստ հիմնավորման՝ խաբեբաներն ավելի հաճախ զանգահարում են Telegram-ով և WhatsApp-ով։ Նրանք այս […] ...

BACK_TO_TOP