Ողբերգություն չի լինի, եթե վարչապետի ուժը լինի ոչ թե բացարձակ, այլ կայուն մեծամասնություն. Լևոն Շիրինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+23.09 oC

Ողբերգություն չի լինի, եթե վարչապետի ուժը լինի ոչ թե բացարձակ, այլ կայուն մեծամասնություն. Լևոն Շիրինյան

17:34 29.11.2018

Ընդդիմության ու իշխանության կողքին պետք է այլընտրանքային քաղաքական ուժ լինի խորհրդարանում: Այս մասին այսօր Գյումրիում հայտարարել է «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ղեկավար Լևոն Շիրինյանը: Կուսակցությունն այսօր քարոզարշավ է անցկացրել Շիրակի մարզում:

Իրեն այլընտրանքային ուժ համարող «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը բացառում է համագործակցությունը նախկին իշխանության հետ:

«Մեր այլընտրանք լինելն այն այլընտրանքը չէ, ինչին սովոր են ՀՀ-ում, այսինքն՝ իշխանությունը մի ձեռքից ամբողջությամբ փոխանցել իբրև թե իշխանությանը: Մենք ընդդիմություն ենք իրականության մեջ երկրորդ հանրապետության դերակատար կուսակցություններին, ՀՀԿ-ին և մանկլավիկներին և բացառում ենք որևէ համագործակցություն»,- նշել է Լևոն Շիրինյանը:

Նա բնական ու կանխատեսելի է համարում այն, որ ապագա խորհրդարանում մեծամասնություն է կազմելու հեղափոխական ուժը: Լևոն Շիրինյանի խոսքերով՝ վարչապետը, որպես հեղափոխության առաջնորդ, անպայմանորեն պետք է ունենա կայուն մեծամասնություն:

«Անքննելի է այս հարցը, բայց երկրի համար չափազանց վտանգավոր է բացարձակ մեծամասնությունը: Կարծում եմ՝ ողբերգություն չի լինի, եթե վարչապետի ուժը լինի ոչ թե բացարձակ, այլ կայուն մեծամասնություն»,- ասել է բանախոսը:

Գյումրիում ընտրողների հետ հանդիպմանը մասնակցել է նաև «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության պատգամավորի թեկնածու Հայկ Սուքիասյանը: Նա խոսել է այն վտանգներից, որ կարող են ապագա խորհրդարանում ծագել մեկ քաղաքական ուժի բացարձակ մեծամասնության հետևանքով:

«Եթե Հայաստանում շարունակվեց իշխանություն-ընդդիմություն մեխանիկական հակադրությունների սիստեմը, պառլամենտական համակարգը փլուզվելու է: Մենք պետք է իմանանք մի բան, որ պառլամենտական համակարգերը աշխարհում ամենաանկայունն են, դրանք հեշտ են փլուզվում: Որպեսզի չփլուզվի, պետք է քաղաքական կյանքը լինի բալանսավորված»,- ասել է Հայկ Սուքիասյանը:

Կուսակցության թեկնածուները նշել են, որ յուրաքանչյուր ոլորտի զարգացման համար ունեն մշակված ծրագիր: Սոցիալական առավել շատ խնդիրներ ունեցող Գյումրիում բանախոսներն առանձնացրել են սոցիալ-տնտեսական: Կուսակցությունը տնտեսության զարգացումը հնարավոր է համարում սոցիալական շուկայական տնտեսության անցում կատարելով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Բարսելոնայում» կարծում են, որ Տեր Շտեգենը խաբել է ակումբին․

08:51 26.07.2025

«Բարսելոնայում» կարծում են, որ Տեր Շտեգենը խաբել է ակումբին․

«Բարսելոնայի» ղեկավարությունը զարմացած է այն փաստից, որ թիմի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը նոր մրցաշրջանից առաջ հայտարարել է մեջքի վիրահատության անհրաժեշտության մասին, քանի որ գերմանացու որոշման մասին ակումբն ուշ է իմացել, հաղորդում է Mundo Deportivo-ն։ Կատալոնական ակումբը, որը ցանկանում էր Տեր Շտեգենի տրանսֆերային իրավունքի վաճառքով ֆինանսական հավասարակշռություն ապահովել, այժմ կփնտրի խնդիրը լուծելու այլ տարբերակներ։ «Բարսելոնան» խաբված […] ...

Այրվել է վագոն-տնակ

08:30 26.07.2025

Այրվել է վագոն-տնակ

Հուլիսի 25-ին, ժամը 23:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Պետրոսյան փողոցում այրվում է չշահագործվող տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է վագոն-տնակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։47-ին, մարվել՝ 00։37-ին։ Այրվել է վագոն-տնակը՝ գույքով (մոտ […] ...

«Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն է

23:51 25.07.2025

«Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն է

Շրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն է: Դեղին կոկոռը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: ՀՀ-ում դեղին կոկոռը աճում է Շիրակի (Ախուրյան) և Լոռու (Ստեփանավան) մարզերի միջին լեռնային գոտիների դանդաղահոս գետերում և կանգուն ջրերում ու լճակներում: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հորդորում են՝ չվնասել այս եզակի բուսատեսակը, չքաղել ու չվնասել […] ...

Արարատ Միրզոյանն արձակուրդ է մեկնում

23:48 25.07.2025

Արարատ Միրզոյանն արձակուրդ է մեկնում

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը որոշում է ստորագրել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ամենամյա արձակուրդի մի մասը տրամադրելու մասին։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝ 1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար […] ...

Lուսացույցների գործարկում՝ Բագրևանդ փողոցի և Ձորաղբյուր (Տ-6-29) ավտոճանապարհի խաչմերուկում

23:46 25.07.2025

Lուսացույցների գործարկում՝ Բագրևանդ փողոցի և Ձորաղբյուր (Տ-6-29) ավտոճանապարհի խաչմերուկում

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 28-ից Բագրևանդի փողոցի և Ձորաղբյուր (Տ-6-29) ավտոճանապարհի խաչմերուկում՝ «Ռոյալ Երևան» ռեստորանի մոտ, երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով: ...

«Խոսրովի անտառ» արգելոցն այս կիրակի փակ կլինի այցելուների համար

23:44 25.07.2025

«Խոսրովի անտառ» արգելոցն այս կիրակի փակ կլինի այցելուների համար

Հաշվի առնելով հանրապետության տարածքում հրդեհավտանգ ժամանակահատվածը և արգելոցի տարածքում առկա խիտ խոտածածկույթը՝ տեղեկացնում ենք, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 27-ին փակ կլինի ցանկացած տեսակի այցելությունների համար: Այս մասին հայտնել են շրջակա միջավայրի նախարարությունից: «Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք՝ պետական արգելոցի հարակից տարածքներում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները՝ չնետել այրվող լուցկի, […] ...

BACK_TO_TOP