Այս պահին Հայաստանում 589 մլն դոլարի ներդրումային ծրագրեր են քննարկվում. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+32.09 oC

Այս պահին Հայաստանում 589 մլն դոլարի ներդրումային ծրագրեր են քննարկվում. Փաշինյան

18:06 29.11.2018

«Իմ քայլը» դաշինքը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ գտնվում է Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում:

«Ես խնդրել եմ, որպեսզի հանեն, դուրս բերվեն այս ընթացքում մեր քաղաքական մրցակիցների կողմից մեր հասցեին հնչող մեղադրանքները և ես քարոզարշավի ընթացքում հերթով դրանց կանդրադառնամ: Խոսում են իբր ներդրումային ծրագրի բացակայությունից, անորոշությունից: Ես ուզում եմ այդ հարցին պատասխանել մի օրինակով, որը կարծում եմ՝ հետաքրքրիր կլինի»,- նշել է Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ելույթի ընթացքում:

Նիկոլ Փաշինյանը դեպք է պատմել, որը նրա խոսքերով՝ հատկապես հետաքրքիր կլինի Գավառի բնակիչներին.

«Երբ ընտրվելուց հետո մտել եմ վարչապետի սենյակ, առաջին գործերից մեկը, որի հետ առնչվել եմ, հետևյալն էր՝ ինձ տեղեկացրել են, որ մի գործարար Հայաստան է փորձում ներկրել բամբակի սերմեր, որպեսզի էքսպերիմենտալ ցանք իրականացնի Արմավիրի մարզում, և մաքսային մարմիններում խնդիրներ են առաջացնել: Ինչ-որ ֆիտոսանիտարական խնդիր կար, ես հանձնարարեցի, որ ստուգեն և անպայման այդ սերմերը թույլ տան բերել Հայաստան, որից հետո այդ գործարարը Արմավիրի մարզում երկար տարիների ընդմիջումից հետո իրականացրեց բամբակի ցանք: Հիմա պարզվում է, որ բամբակը Արմավիրի մարզում սպասվածից ավելի շատ բերք է տվել»:

Նիկոլ Փաշինյանը ասել է, որ այս պատմությունը առնչություն ունի Գավառի հետ, քանի որ այդ գործարարը ծագումով գավառցի է, Ծովազարդ գյուղից, և նա որոշել է Ծովազարդում ստեղծել տեքստիլ գործարան, որտեղ բամբակից թել կմանեն:

«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Փաշինյանը տեղեկացրել է, որ այդ գործարարի խոստման համաձայն՝ արդեն հունվարից գործարանը կաշխատի, և սկզբնական շրջանում կունենա 400-600, հետագայում՝ 1200 աշխատատեղ:

«Այդ աշխատատեղերը բացվելու են գավառցիների համար, և ես հուսով եմ՝ սրանով Գավառը քայլ առ քայլ կվերագտնի արդյունաբերական կենտրոնի իր երբեմնի ավանդույթները: Հույս ունեմ, որ մյուսները նույնպես կհետևեն այդ գործարարի օրինակին… Մեկ այլ մեր հայրենակից, սփյուռքահայ, որը աշխարհի մի քանի երկրներում ունի խոշոր գործարաններ,  մտադրվել է Երևանի «Հայէլեկտրոմեքենա» գործարանի տարածքում ստեղծել գյուղտեխնիկայի արտադրություն: Այս պահին Հայաստանում 589 միլիոն դոլարի ներդրումային ծրագրեր են քննարկվում: Մենք ամեն ինչ կանենք, որ դրանք բոլորը իրականություն դառնան»,- ասել է Փաշինյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ձեռք բերել Դոնարումային

18:55 13.08.2025

«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ձեռք բերել Դոնարումային

«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ձեռք բերել ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան: Անգլիական ակումբի դարպասապահ Էդերսոնը մոտ է «Գալաթասարայ» տեղափոխվելուն: Կողմերը համաձայնեցրել են 3 տարվա պայմանագիր, ըստ որի բրազիլացին նոր ակումբում կստանա տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ: Այնուամենայնիվ, Էդերսոնի տեղափոխությունը դեռևս կայացած փաստ չէ, քանի որ թուրքական ակումբն […] ...

Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Աշոցք համայնքի շինաշխատանքները

18:43 13.08.2025

Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Աշոցք համայնքի շինաշխատանքները

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի այցը Շիրակի մարզ ավարտվել է Աշոցք համայնքի շինաշխատանքների դիտարկմամբ։ Համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանի հետ Շիրակի մարզպետն ու նախարարը հետևել են Հ-31՝ Մ-1 Վարդաղբյուր–Տաշիր Մ-3 ավտոճանապարհի 0+00կմ 5+00կմ- 5կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման ընթացքին։ 759 մլն 600 հազար դրամ պայմանագրային արժեք ունեցող ծրագրի պատվիրատուն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է։ […] ...

Ջրափրկարարներն ափ են դուրս բերել մոտորանավակը և քաղաքացիներին

18:36 13.08.2025

Ջրափրկարարներն ափ են դուրս բերել մոտորանավակը և քաղաքացիներին

Օգոստոսի 13-ին՝ ժամը 16։27-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում` ափից մոտ 200 մետր հեռավորության վրա մոտորանավակ է խափանվել․ անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը։ Ջրափրկարարներն ափ են դուրս բերել մոտորանավակը և երկու քաղաքացու։ ...

Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Հերացու փողոցում տեղի ունեցած վթարից

18:28 13.08.2025

Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Հերացու փողոցում տեղի ունեցած վթարից

Օգոստոսի 13-ին՝ ժամը 16։31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հերացու փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Հերացու փողոցում բախվել են «Volkswagen» և «Lexus» մակնիշների ավտոմեքենաները։ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է․ տուժածներ […] ...

ԱՊԼ-ի նախկին ֆուտբոլիստը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

18:22 13.08.2025

ԱՊԼ-ի նախկին ֆուտբոլիստը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

«Ուիգանի» նիդերլանդցի նախկին ֆուտբոլիստ Ռոնի Ստամը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման, հաղորդում է The Sun-ը: 41-ամյա Ստամը մեղավոր է ճանաչվել մաքսանենգ ճանապարհով ավելի քան երկու տոննա կոկաին տեղափոխելու գործով: Թմրանյութի շուկայական արժեքը կազմել է 48.6 միլիոն ֆունտ: Նախկին ֆուտբոլիստին սպառնում էր 13 տարվա ազատազրկում, քանի որ դատախազությունը նրան համարում էր նիդերլանդական հանցավոր աշխարհում խոշոր խաղացող: […] ...

2025-2026 ուսումնական տարին հայտարարվելու է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի» տարի

18:14 13.08.2025

2025-2026 ուսումնական տարին հայտարարվելու է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի» տարի

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր տեղեկացրել է՝ 2025-2026 ուսումնական տարին հայտարարվելու է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի» տարի։ Նախաձեռնության նպատակն է դպրոցներում ստեղծել բռնությունից զերծ, առողջ և պաշտպանված կրթական մթնոլորտ։ Սեպտեմբերին դպրոցները կստանան անվտանգության ուղեցույց, որը ներառելու է բռնության կանխարգելման և հայտնաբերման մեխանիզմներ։ Նախատեսվում են նաև մեծածավալ վերապատրաստումներ՝ բռնության, բուլինգի և անվտանգության ապահովման թեմաներով։ […] ...

BACK_TO_TOP