Թատրոնը միանձնյա չի կառավարվելու, ես այդպես եմ տեսնում. Սուրեն Շահվերդյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+32.09 oC

Թատրոնը միանձնյա չի կառավարվելու, ես այդպես եմ տեսնում. Սուրեն Շահվերդյան

19:33 29.11.2018

Բեմադրիչ, ռեժիսոր Սուրեն Շահվերդյանն այսօր նշանակվել է Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար: SHANTNEWS.am-ի հետ զրույցում բեմադրիչը խոսել է ապագա ծրագրերի մասին:

– Ինչպե՞ս եք Դուք՝ իբրև թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար, պատկերացնում հետագա աշխատանքը:

– Շատ պարզ: Ե՛վ նպատակներ ունեմ, և՛ ծրագիր ունեմ, որը մոտ ապագայում կներկայացվի թատրոնի խմբին: Մի քանի շատ կարևոր քայլեր պիտի արվի, նախ` ես այսօր արդեն առաջարկել եմ պարոն Չալդրանյանին ստեղծել գեղարվեստական խորհուրդ, որպեսզի թատրոնը չկառավարվի միանձնյա: Ես առաջարկել եմ ստեղծել գեղարվեստական խորհուրդ ոչ թատրոնի ներսում աշխատող ստեղծագործական կազմից, այլ թատրոնից դուրս. կլինեն հայտնի թատերագետներ, թատրոնի, գրականության, երաժշտության ասպարեզից հայտնի մարդիկ, այդ գեղարվեստական խորհուրդը կընդունի թատրոնի ապագա գործունեության ծրագիրը, կհաստատի, և մենք կաշխատենք այդ ծրագրով: Նույն այդ գեղարվեստական խորհուրդը պահանջատերը կլինի այդ ծրագրի իրականացման և հետևողը, այսինքն` թատրոնը միանձնյա չի կառավարվելու, ես այդպես եմ տեսնում:

– Բարդ շրջանում եք ստանձնում այս պաշտոնը: Ի՞նչ եք պատրաստվում անել, հանդիպելո՞ւ եք դերասանների հետ:

– Այո՛, իհարկե հանդիպելու եմ: Ես պատրաստ եմ աշխատել բոլորի հետ, ովքեր կաշխատեն, կշարունակեն աշխատել թատրոնում: Նրանք, ովքեր չեն ցանկանա աշխատել, ես այսպիսի մի բան ասեմ. Երևանում և ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում բազում տաղանդավոր դերասաններ կան, որոնք անընդհատ դիմում են այս կամ այն թատրոններ: Թատրոնները հաստիքներ չունեն, իսկ առողջ մթնոլորտը թատրոնում կարող է լինել այն ժամանակ, երբ թատրոնը անընդհատ նորացվի, այդ դեպքում թատրոնը տեղում չի դոփի, առաջ կգնա:

– Անսպասելի՞ էր այս նշանակումը Ձեզ համար, նախապես քննարկումներ եղե՞լ են:

– Անսպասելի չէր, մենք ապրում ենք այն ժամանակաշրջանում, այն ժամանակներում, որտեղ շատ բաներ փոխվում են, և հաշվի առնելով իմ վաստակը թատրոնում՝ թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանի Հանրապետությունից դուրս, վաղուց սպասված էր ինձ համար: Վաղուց ակնկալում էի, որ իմ կարողություններով և իմ հնարավորություններով կարող եմ բարձրացնել ՀՀ որևէ թատրոնի որակ:

– Թատրոնում «հեղափոխական» քայլեր լինելո՞ւ են:

– Հեղափոխական քայլեր թատրոնում պետք է լինեն ամեն օր, եթե նկատի ունենք «քայլ դեպի առաջ», ապա, այո՛, քայլ դեպի առաջ թատրոնում և բոլոր բնագավառներում պետք է լինի ամեն օր, հետ պիտի չգնանք: Հեղափոխությունը լայն իմաստ ունի: Ես կարծում եմ, որ ամեն օր, եթե թատրոնը առաջ չգնա, մենք առաջ չենք գնա: Համաշխարհային և հայ թատրոնի պատմության մեջ մերթընդմերթ թատրոնը ճգնաժամի մեջ է լինում, այդ ճգնաժամից ելքեր են գտնվում և, փառք Աստծո, ոչ մի թատրոն Հայաստանում դեռ չի փակվել: Ես կարծում եմ, որ երբևիցե հենց այս թատրոնը չի փակվի, հարևանությամբ նոր շենք է կառուցվում, մոտ մեկ տարի հետո այդ շենքը կլինի, մենք կունենանք արդեն նոր թատրոն, նոր որակ, նոր ներկայացումներ: Այսօր այս պայմաններում ստեղծագործելը, աշխատելը հերոսություն է, ես կարծում եմ, որ Վիգեն Չալդրանյանը, ունենալով այն, ինչ ունի, արել է հնարավորը, որպեսզի թատրոնն աշխատի և որակ ապահովվի:

– Թիմով աշխատե՞լն է հեշտ, թե՞ անկախ բեմադրիչ լինել, ընտրել դերասաններին, ում հետ պիտի աշխատեք:

– Ինձ համար երջանկություն էր անկախ բեմադրիչ լինելը, բայց այն ուներ իր բարդությունները. ես չունեի տարածք, չունեի բեմ, ես վարձակալում էի, հրավիրվում էի արտերկիր՝ ներկայացումներ բեմադրելու. դա շատ ավելի հեշտ է, բայց, երբ ունես արդեն կոնկրետ թիմ և կոլեկտիվ, որոնց հետ և որոնց համար պիտի աշխատես, որպեսզի նրանց բարձրացնես, դա շատ ավելի բարդ է:

Գիտեք ինչ, տարբեր աշխարհայացքներ կան դերասանների մոտ, տարբեր էսթետիկայի մեջ աշխատող դերասաններ, կամաց-կամաց նոր դերասանների հետ միասին պետք է գալ մի որակի, մակարդակի, գեղագիտության, որ ընդունելի լինի: Ի՞նչն է ամենակարևորը, որ այս թատրոնը լայն հանրությանը հետաքրքիր լինի, և մարդիկ արձագանքեն, սիրով գան թատրոն: Դա է նպատակը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ձեռք բերել Դոնարումային

18:55 13.08.2025

«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ձեռք բերել Դոնարումային

«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ձեռք բերել ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան: Անգլիական ակումբի դարպասապահ Էդերսոնը մոտ է «Գալաթասարայ» տեղափոխվելուն: Կողմերը համաձայնեցրել են 3 տարվա պայմանագիր, ըստ որի բրազիլացին նոր ակումբում կստանա տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ: Այնուամենայնիվ, Էդերսոնի տեղափոխությունը դեռևս կայացած փաստ չէ, քանի որ թուրքական ակումբն […] ...

Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Աշոցք համայնքի շինաշխատանքները

18:43 13.08.2025

Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Աշոցք համայնքի շինաշխատանքները

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի այցը Շիրակի մարզ ավարտվել է Աշոցք համայնքի շինաշխատանքների դիտարկմամբ։ Համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանի հետ Շիրակի մարզպետն ու նախարարը հետևել են Հ-31՝ Մ-1 Վարդաղբյուր–Տաշիր Մ-3 ավտոճանապարհի 0+00կմ 5+00կմ- 5կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման ընթացքին։ 759 մլն 600 հազար դրամ պայմանագրային արժեք ունեցող ծրագրի պատվիրատուն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է։ […] ...

Ջրափրկարարներն ափ են դուրս բերել մոտորանավակը և քաղաքացիներին

18:36 13.08.2025

Ջրափրկարարներն ափ են դուրս բերել մոտորանավակը և քաղաքացիներին

Օգոստոսի 13-ին՝ ժամը 16։27-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում` ափից մոտ 200 մետր հեռավորության վրա մոտորանավակ է խափանվել․ անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը։ Ջրափրկարարներն ափ են դուրս բերել մոտորանավակը և երկու քաղաքացու։ ...

Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Հերացու փողոցում տեղի ունեցած վթարից

18:28 13.08.2025

Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Հերացու փողոցում տեղի ունեցած վթարից

Օգոստոսի 13-ին՝ ժամը 16։31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հերացու փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Հերացու փողոցում բախվել են «Volkswagen» և «Lexus» մակնիշների ավտոմեքենաները։ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է․ տուժածներ […] ...

ԱՊԼ-ի նախկին ֆուտբոլիստը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

18:22 13.08.2025

ԱՊԼ-ի նախկին ֆուտբոլիստը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

«Ուիգանի» նիդերլանդցի նախկին ֆուտբոլիստ Ռոնի Ստամը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման, հաղորդում է The Sun-ը: 41-ամյա Ստամը մեղավոր է ճանաչվել մաքսանենգ ճանապարհով ավելի քան երկու տոննա կոկաին տեղափոխելու գործով: Թմրանյութի շուկայական արժեքը կազմել է 48.6 միլիոն ֆունտ: Նախկին ֆուտբոլիստին սպառնում էր 13 տարվա ազատազրկում, քանի որ դատախազությունը նրան համարում էր նիդերլանդական հանցավոր աշխարհում խոշոր խաղացող: […] ...

2025-2026 ուսումնական տարին հայտարարվելու է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի» տարի

18:14 13.08.2025

2025-2026 ուսումնական տարին հայտարարվելու է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի» տարի

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր տեղեկացրել է՝ 2025-2026 ուսումնական տարին հայտարարվելու է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի» տարի։ Նախաձեռնության նպատակն է դպրոցներում ստեղծել բռնությունից զերծ, առողջ և պաշտպանված կրթական մթնոլորտ։ Սեպտեմբերին դպրոցները կստանան անվտանգության ուղեցույց, որը ներառելու է բռնության կանխարգելման և հայտնաբերման մեխանիզմներ։ Նախատեսվում են նաև մեծածավալ վերապատրաստումներ՝ բռնության, բուլինգի և անվտանգության ապահովման թեմաներով։ […] ...

BACK_TO_TOP