Բողոքի ցույցերի պատճառով Փարիզի հյուրանոցները մի քանի միլիոն եվրոյի վնաս են կրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+32.09 oC

Բողոքի ցույցերի պատճառով Փարիզի հյուրանոցները մի քանի միլիոն եվրոյի վնաս են կրել

07:47 30.11.2018

Փարիզի հյուրանոցները մոտ 11 մլն եվրոյի կորուստ են կրել «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաների պատճառով։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Ցույցերի մեկնարկից հետո հյուրանոցային մեծաթիվ ամրագրումներ չեղարկվել են։ Այցերը հիմնականում չեղարկել են զբոսաշրջիկները, որոնք ծրագրել էին հանգստյան օրերը կամ տոնական սեզոնն անցկացնել Փարիզում։

Հյուրանոցայի և ռեստորանային ոլորտները ներկայացնող GNI միավորումը հայտարարել է, որ հաստատությունների եկամուտներն ընկել են 40-50 տոկոսով՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Հիշեցնենք, որ վառելիքի գնի բարձրացման դեմ բողոքի ակցիաներին ողջ Ֆրանսիայում մասնակցել է ավելի քան 300 հազար մարդ։ Ձերբակալվել է ցույցերի 130 մասնակից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Աշոցք համայնքի շինաշխատանքները

18:43 13.08.2025

Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Աշոցք համայնքի շինաշխատանքները

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի այցը Շիրակի մարզ ավարտվել է Աշոցք համայնքի շինաշխատանքների դիտարկմամբ։ Համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանի հետ Շիրակի մարզպետն ու նախարարը հետևել են Հ-31՝ Մ-1 Վարդաղբյուր–Տաշիր Մ-3 ավտոճանապարհի 0+00կմ 5+00կմ- 5կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման ընթացքին։ 759 մլն 600 հազար դրամ պայմանագրային արժեք ունեցող ծրագրի պատվիրատուն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է։ […] ...

Ջրափրկարարներն ափ են դուրս բերել մոտորանավակը և քաղաքացիներին

18:36 13.08.2025

Ջրափրկարարներն ափ են դուրս բերել մոտորանավակը և քաղաքացիներին

Օգոստոսի 13-ին՝ ժամը 16։27-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում` ափից մոտ 200 մետր հեռավորության վրա մոտորանավակ է խափանվել․ անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը։ Ջրափրկարարներն ափ են դուրս բերել մոտորանավակը և երկու քաղաքացու։ ...

Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Հերացու փողոցում տեղի ունեցած վթարից

18:28 13.08.2025

Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Հերացու փողոցում տեղի ունեցած վթարից

Օգոստոսի 13-ին՝ ժամը 16։31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հերացու փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Հերացու փողոցում բախվել են «Volkswagen» և «Lexus» մակնիշների ավտոմեքենաները։ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է․ տուժածներ […] ...

ԱՊԼ-ի նախկին ֆուտբոլիստը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

18:22 13.08.2025

ԱՊԼ-ի նախկին ֆուտբոլիստը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

«Ուիգանի» նիդերլանդցի նախկին ֆուտբոլիստ Ռոնի Ստամը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման, հաղորդում է The Sun-ը: 41-ամյա Ստամը մեղավոր է ճանաչվել մաքսանենգ ճանապարհով ավելի քան երկու տոննա կոկաին տեղափոխելու գործով: Թմրանյութի շուկայական արժեքը կազմել է 48.6 միլիոն ֆունտ: Նախկին ֆուտբոլիստին սպառնում էր 13 տարվա ազատազրկում, քանի որ դատախազությունը նրան համարում էր նիդերլանդական հանցավոր աշխարհում խոշոր խաղացող: […] ...

2025-2026 ուսումնական տարին հայտարարվելու է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի» տարի

18:14 13.08.2025

2025-2026 ուսումնական տարին հայտարարվելու է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի» տարի

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր տեղեկացրել է՝ 2025-2026 ուսումնական տարին հայտարարվելու է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի» տարի։ Նախաձեռնության նպատակն է դպրոցներում ստեղծել բռնությունից զերծ, առողջ և պաշտպանված կրթական մթնոլորտ։ Սեպտեմբերին դպրոցները կստանան անվտանգության ուղեցույց, որը ներառելու է բռնության կանխարգելման և հայտնաբերման մեխանիզմներ։ Նախատեսվում են նաև մեծածավալ վերապատրաստումներ՝ բռնության, բուլինգի և անվտանգության ապահովման թեմաներով։ […] ...

ՏԿԵ նախարարն ու Շիրակի մարզպետը հետևել են Գյումրիում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

18:06 13.08.2025

ՏԿԵ նախարարն ու Շիրակի մարզպետը հետևել են Գյումրիում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ու Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հետևել են նաև Գյումրիում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։ Պատասխանատուների առաջին կանգառը եղել է Մ-1 Երևան–Գյումրի-Վրաստանի սահման (Բավրա) միջպետական ավտոմոբիլային ճանապարհի դեպի «Շիրակ» օդանավակայան 2կմ երկարությամբ հատվածում, որտեղ ընթանում են միջին նորոգման աշխատանքներ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվիրատվությամբ իրականացվող ծրագրի պայմանագրային արժեքը 276 […] ...

BACK_TO_TOP