14:34 30.11.2018
ԲՀԿ-ն քարոզարշավ է իրականացրել նաև Սյունիքի մարզում: Սիսիան քաղաքում կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ասել է, թե ՀՀ սահմանամերձ բնակավայրերը մշտապես եղել և մնում են իր ուշադրության կենտրոնում: ԲՀԿ-ն գիտի, թե որքան կարևոր է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների դերն ու նշանակությունը սահմանի ամրության հարցում: Գագիկ Ծառուկյանը վստահեցրել է, որ գիտի, թե որոնք են այն խնդիրները, որ մտահոգում են սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին:
«Բանկային համակարգ չունենք, դա լոմբարդային համակարգ է: Մարդը վարկը վերցրել է, տարեկան շահույթը պետք է լինի 5 տոկոս, 7 տոկոս: 12 տոկոս նա ո՞նց է փակելու: Բանկի տոկոսները պետք է լինեն 2, 3, 4՝ ամենաշատը, որ դուք կարողանաք, բանկին դիմելով, ձեր կյանքը բարեկեցիկ դարձնել»,- ասել է Ծառուկյանը:
ԲՀԿ ներկայացուցիչները նաև ընդգծել են, որ շատ բարձր են նաև գյուղատնտեսական վարկերի տոկոսները: Ելնելով այն իրողությունից, որ պետություն ու սահման պահողը ժողովուրդն է, իսկ կերակրողը՝ գյուղացին, պետությունը պետք է ժողովրդի համար հնարավորություն ստեղծի, թեթևացնի հոգսը, որպեսզի նա կարողանա հող մշակել, աշխատել ու ստեղծել:
«Ցանքատարածքներին նայում եմ՝ կեսը ցանած է, կեսը ցանած չէ: Ես էդ բոլորը գիտեմ՝ հիմա պետք է ցորեն ցանես 200-300 կգ, գոնե պետք է ստանաս 2-3 տոննա, բայց 200, 300 կգ ցանում ես, 700-800 կգ հավաքում ես, ցանածով ո՛չ հնձելու, ոչ կոմբայնի գումարը չես կարողանում տալ, դրա համար 3 տարին մեկ պետք է սերմ բերեն՝ էլիտար սորտի սերմ, թե չէ էս 25 տարվա սերմը, պարզ է, որ աճ չի տա, պետք է 3-4 տարին մեկ փոխվի:
Էսօր անհրաժեշտ է գյուղատնտեսական վարկեր, արտադրական վարկեր փոքր ու միջին բիզնեսին, երիտասարդ ընտանիքներին: Դա եղել է մեզ մոտ, բերել են 0 տոկոս, 0.25, 0.75, բայց ոչ մեկը չի ստացել 2, 3, 4 տոկոսով վարկեր, բոլորն էլ ստացել են 20, 25, 30 տոկոսով: Այսինքն՝ դուք աշխատել եք ու մի բան էլ պարտք եք մնացել, ձեր ունեցվածքն էլ հիմա երևի բանկի տակ է»,- հավելել է Գագիկ Ծառուկյանը՝ հավաքվածներին նաև հարցնելով, թե քանիսն են «բանկի տակ»:
Հավաքվածների մեծ մասը ձեռք է բարձրացրել:
00:00 01.05.2025
Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունըԱռողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...
23:59 30.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:58 30.04.2025
Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ինԱպրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...
23:57 30.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:56 30.04.2025
Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համարՀնդկաստանը փակել է իր օդային տարածքը պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...
23:51 30.04.2025
43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճումԱպրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...