18:40 30.11.2018
Հաճելի անակնկալները պոկերի սիրահարների համար շարունակվում են: Vivaro-ն խաղի երկրպագուներին կրկին հրավիրել է Ծաղկաձոր՝ մասնակցելու կենդանի մրցաշարերին, սահմանելով 135.000.000 դրամ մրցանակային ֆոնդ: Ընկերությունը մրցաշարերի այս սերիային անվճար մասնակցելու համար խաղարկել է 150 տոմս, որոնցից 10-ից ավելիները ներառում են նաև հյուրանոցային ծախսերը:
Այս անգամ մրցումները գրանցել են աննախադեպ աճ՝ թե մասնակիցների թվով, թե աշխարհագրությամբ: Հայաստանի գեղատեսիլ հանգստավայրը հյուրընկալել է 20 երկրների 300-ից ավելի ներկայացուցիչների, ովքեր կմրցեն իրենց հմտություններով, ամուր համբերությամբ և հոգեբանական պատրաստվածությամբ, կպայքարեն լավագույնը ճանաչվելու համար և շահելու մրցանակային ֆոնդի իրենց մասնաբաժինը:
Պոկերի սիրահարներին սպասում են կատարելագործված կառուցվածքով և մատչելի մուտքավճարներով մրցաշարեր, հաճելի անակնկալներ Vivaro-ի կողմից: Մասնակիցները կօգտվեն հանգիստը վայելելու հիանալի հնարավորությունից, Ծաղկաձորի բազմաթիվ ժամանցի վայրերից՝ սիրելի զբաղմունքը համատեղելով հաճելի հանգստի հետ:
Մրցաշարերի սերիան մեկնարկել է նոյեմբերի 30-ին և կավարտվի դեկտեմբերի 9-ին: Նշենք, որ գլխավոր մրցաշարը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին, որի հաղթողը կշահի 30.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Այնպես որ, պոկերային մրցարշավն արդեն մեկնարկել է, իսկ ցանկացողները կարող են միանալ մրցաշարին ցանկացած պահի: Մաղթում ենք հաճելի խաղ, հետաքրքիր ժամանց և սուր զգացողություններ:
Vivaro-ի հովանավորությամբ պոկերի մրցաշարերն անցկացվում են Golden Palace հյուրանոցում, իսկ կազմակերպիչն է նման միջոցառումների մեծ փորձ ունեցող Russian Poker Tour-ը:
17:00 14.06.2025
Հենրիխ Մխիթարյանը հայտացուցակում է․ ակումբային ԱԱ«Ինտերի» նորանշանակ գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուն ներկայացրել է միլանյան ակումբի հայտացուցակն ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի ակումբային առաջնության համար: Հենրիխ Մխիթարյանն Իտալիայի փոխչեմպիոնի հայտացուցակում է: Նորեկներ Պետար Սուչիչն ու Լուիս Էնրիկեն ևս հայտացուցակում են: «Ինտերի» հայտացուցակը՝ Դարպասապահներ. Յան Զոմեր, Խոսեպ Մարտինես, Ռաֆայելե Դի Ջենարո, Ալեսանդրո Կալիգարիս։ Պաշտպաններ. Դենզել Դյումֆրիս, Ստեֆան դե Վրեյ, Ֆրանչեսկո Աչերբի, Բենժամեն Պավար, Կառլոս […] ...
16:41 14.06.2025
ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի հակաիրանական բանաձևը Իսրայելին հարձակման առիթ է տալիս. Իրանի ԱԳՆԱտոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհրդի հակաիրանական բանաձևը, որը հեղինակել են Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ն, դարձել է Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածների արդարացում, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ հեռախոսազրույցում։ Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարության համաձայն՝ «Արաղչին […] ...
16:32 14.06.2025
Ռուսաստանն Ուկրաինային է փոխանցել զոհված զինծառայողների 1200 մարմինՌուսաստանը և Ուկրաինան սկսել են վիրավորների փոխանակումը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ռուսական բանակցային խմբի աղբյուրը։ «Ստամբուլի համաձայնագրերի շրջանակներում սկսվել է վիրավորների փոխանակումը», – ասել է նա։ Բացի այդ, այսօր Ստամբուլի համաձայնագրերի շրջանակներում Ռուսաստանն Ուկրաինային է փոխանցել զոհված զինծառայողների 1200 մարմին։ Ուկրաինան ոչ մի մարմին չի փոխանցել: ...
16:21 14.06.2025
«Յուվենտուսը» երկարաձգել է պայմանագիրը գլխավոր մարզչի հետԹուրինի «Յուվենտուսը» երկարաձգել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Իգոր Տուդորի հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Խորվաթ մասնագետի հետ համաձայնագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը, բայց ևս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ: Իգոր Տուդորը ակումբը գլխավորել էր մարտին: Ա սերիայի ավարտված մրցաշրջանում «Յուվենտուսը» գրավել էր 4-րդ տեղը: ...
16:11 14.06.2025
Իրանը քննարկում է Հորմուզի նեղուցի փակման հնարավորությունըԻսրայելի կողմից Իրանի վրա հարձակումներից հետո Թեհրանը քննարկում է Հորմուզի նեղուցի փակման հարցը, որը կարևոր է համաշխարհային շուկաներ նավթի մատակարարման համար, հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Իսմայիլ Կոուսարին։ «Հորմուզի նեղուցի փակման հարցը ներկայումս քննարկվում է, և Իրանը չի տատանվի համապատասխան որոշում կայացնել»,-ըստ իրանական Rokna լրատվական գործակալության՝ ասել է Կոուսարին: ...
15:55 14.06.2025
Ֆիդանը տարածաշրջանում ստեղծված իրավիճակը քննարկել է Ադրբեջանի և Եգիպտոսի ԱԳՆ ղեկավարների հետԹուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Իսրայելի և Իրանի միջև հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը քննարկել է Ադրբեջանի և Եգիպտոսի իր գործընկերների հետ, ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։ «Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հունիսի 14-ին հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդել Աթիի […] ...