14:10 01.12.2018
«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում «Իմ քայլը» դաշինքով ուղևորվել է Մեղրի, որտեղ հանդիպել է քաղաքացիներին և ելույթ ունեցել.
«Հայաստանի Հանրապետություն տեղի է ունենում տնտեսական տրանսֆորմացիայի գործընթաց: Մեր տնտեսական նախկին աճերը կառուցված էին հետևյալի վրա՝ հանքարդյունաբերություն. ընդերքը քանդում և արտահանում էին, երկրորդը՝ խաղադրույքներ, երրորդը՝ գյուղատնտեսություն: Մեր նպատակն է Հայաստանը դարձնել տեխնոլոգիական, արդյունաբերական երկիր: Շատերն ասում են՝ Դուք գյուղատնտեսությանը դե՞մ եք, մենք ո՞նց կարող ենք դեմ լինել: Այս տարվա 10 ամիսների տվյալներով՝ Հայաստանի Հանրապետությունից արտահանվել է 80 միլիոն դոլարի գյուղմթերք, մինչդեռ նախորդ տարի ամբողջ տարվա կտրվածքով՝ 49 միլիոն դոլարի»:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Մեղրիի միրգն առաջինն է արտահանվում և սպառվում:
«Այս տարվա 10 ամսիներին մանածագործական իրերի արտահանումը կազմել է 200 միլիոն դոլար՝ անցյալ տարվա համեմատ կազմելով 75 տոկոս աճ: Տեքստիլ ոլորտի արտահանումը այս տարվա 10 ամսվա ընթացքում աճել է 75-ով. անցյալ ողջ տարվա ընթացքում այդ ծավալը կազմել է 130 միլիոն դոլար: Սա նշանակում է, որ տեքստիլ ոլորտում այս տարի արդեն հարյուրավոր նոր աշխատատեղեր են բացվել: Այս ընտրություններին արժե բոլոր «բայղուշներին» դուրս շպրտել քաղաքական դաշտից, որպեսզի իրենց բայղուշությանը վերջ տան»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
21:56 10.06.2025
47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներՀամայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...
21:52 10.06.2025
Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...
21:48 10.06.2025
Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:46 10.06.2025
25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնումՀամայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...
21:43 10.06.2025
Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելունԻտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...