23:01 01.12.2018
«Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածու Տիգրան Ավինյանի նախընտրական շտաբի պետ Վարագ Սիսեռյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, որ Տիգրան Ավինյանը նախկին իշխանության ներկայացուցիչների հետ համագործակցում է․
«Սիրելի՛ ընկերներ,
«Հրապարակ» թերթը հոդված է հրապարակել, որտեղ գրում է, թե «ՀՀԿ երբեմնի տասովշչիկներն աջակցում են Տիգրան Ավինյանին»:
Այս առումով նշեմ հետևյալը.
• Առաջին, որևէ «տասովշչիկներ» մեզ չեն աջակցում։
• Երկրորդ, Տիգրան Ավինյանը պարբերաբար իր նախընտրական շտաբներում հանդիպումներ է անցկացնում քաղաքացիների հետ, և մուտքը դրանց ընթացքում ամբողջովին ազատ է։ Մեր դռները բաց են բոլորի առջև, և յուրաքանչյուր ոք կարող է մոտենալ և ծանոթանալ «Իմ քայլը» դաշինքի ծրագրային դրույթներին, Հայաստանի զարգացման մեր տեսլականին։
• Երրորդ, նախընտրական քարոզչության աշխատանքների շրջանակներում մենք ներգրավվել ենք կամավորների, որոնք մեզ օգնում են բուկլետներ բաժանելու, պաստառներ փակցնելու և այլ կազմակերպչական հարցերում։ Բնականաբար, չենք կարող յուրաքանչյուր օգնել ցանկացող կամավորի կենսագրությունը մանրադիտակի տակ դնել ու ստուգել և մտնել նրա կյանքի մանրամասնությունների մեջ։ Բայց մինչև որևէ անձի մեր աշխատանքներում ներգրավելը մենք հստակորեն բացատրում ենք նրան, թե որոնք են օրենսդրությամբ նախատեսված խաղի կանոնները և պահանջում, որպեսզի նրանք առաջնորդվեն միայն դրանցով։
Թերևս այսքանը»:
Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին տարածվել՝ համացանցում են հայտնվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նախընտրական հանդիպումներից մեկի լուսանկարներն ու տեսանյութերը, որոնցից երևում է, որ նա համագործակցում է նախկին իշխանության ներկայացուցիչների հետ։
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...
21:50 27.06.2025
Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչՎահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...
21:43 27.06.2025
Պուտինը ավարտել է իր այցը ԲելառուսՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...
21:37 27.06.2025
Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...
21:30 27.06.2025
Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...