Փաշինյանն Արմավիրում քարոզչության ժամանակ առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել զոհված օդաչուների հիշատակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+26.09 oC

Փաշինյանն Արմավիրում քարոզչության ժամանակ առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել զոհված օդաչուների հիշատակը

17:19 04.12.2018

«Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն Արմավիր քաղաքում ընտրողների հետ հանդիպմանը նշեց, որ իրենք պաշտպանելու են ժողովրդի ցանկացած ընտրություն:

«Եթե նույնիսկ դուք որոշեք քվեարկել ու ընտրել նախորդ` կոռումպացված համակարգի որևէ ներկայացուցչի, մենք էլի որևէ ձևով չենք դիմադրելու ձեր որոշմանը. դուք` ձեր որոշումը, դուք` ձեր իշխանությունը և ձեր իրավունքը, իսկ մենք մշտապես պետք է ձեզ համար ստեղծենք հնարավորություններ, մենք ձեր փոխարեն երբեք ոչ մի բան չենք որոշի»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ իրենք ժողովրդի առաջ ստանձնած պարտավորությունները կատարել են և նոր պարտավորություններ կատարելու համար քաղաքական մանդատ են ուզում, իսկ նպատակը քաղաքական հեղափոխությունը տնտեսական հեղափոխության վերակերպելն ու վերափոխելն է:

«Մենք չենք խրախուսելու աղքատությունը, խեղճությունը, հույսը ուրիշի վրա դնելու մոտեցումը, խրախուսելու ենք ՀՀ քաղաքացուն, որ յուրաքանչյուրը հավատա իր ուժերին, ստեղծելու ենք հնարավորություններ»,- խոստացավ նա:

Փաշինյանը ներկաներին հայտնեց, որ այսօր առավոտյան կորած ինքնաթիռը հայտնաբերվել է, ցավոք, ինքնաթիռի երկու օդաչուները` սպաները, զոհվել են: Նա առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել զոհված օդաչուների, սպաների հիշատակը և ցավակցություն հայտնեց զոհվածների մտերիմներին, հարազատներին, ընտանիքներին:

Արմավիրում իր հանդիպումը Փաշինյանը եզրափակեց Հովհաննես Թումանյանի «Հայրենիքիս հետ» ստեղծագործության ասմունքով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

22:45 26.06.2025

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

22:31 26.06.2025

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

22:15 26.06.2025

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

Հունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...

SHANTNEWS

22:00 26.06.2025

SHANTNEWS

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

21:57 26.06.2025

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...

Պյանիչը հեռացել է Մոսկվայի ԲԿՄԱ-ից

21:45 26.06.2025

Պյանիչը հեռացել է Մոսկվայի ԲԿՄԱ-ից

Անվանի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը հեռացել է Մոսկվայի ԲԿՄԱ-ից։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Բոսնիացի ֆուտբոլիստի հետ ԲԿՄԱ-ի կազմը լքել է նաև մեկ այլ կիսապաշտպան Ռիֆատ Ժեմալետդինովը։ Պյանիչը ԲԿՄԱ էր տեղափոխվել 2024 թ. սեպտեմբերին։ ...

BACK_TO_TOP