18:17 04.12.2018
«Իմ քայլը» դաշինքը գլխավորող Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի շրջանակում Վաղարշապատում հանդիպել է քաղաքացիների հետ: Ներկաները նախ՝ մեկ րոպե լռությամբ հարգել են այսօր ՊՆ վթարված ինքնաթիռից զոհված սպաների հիշատակը:
«Այս քարոզարշավի ընթացքում եղել ենք ավելի քան 40 քաղաքներում: Էջմիածնում փողոցներ կային, որ 2 կողմից փակ էին, հիմա փակ չեն: Ահա սա է փոխվել 7 ամսվա ընթացքում, այդքան հե՞շտ էր 20 տարվա մեջ, անեիք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանն անդրադարձել է պատմական արմատներին և նշել, որ Վաղարշապատը հայերի հնագույն մայրաքաղաքներից է և խոսել գրերի ստեղծման պատմության մասին.
«Դա մի որոշում էր, որը, ըստ էության, կանխորոշեց մեր այսօրվա լինելիությունը և այդ որոշումն է պատճառը, որ այս պաստառների վրա գրված է հայերեն: Մենք ասում ենք, որ նոր Հայաստանում երեխաները պետք է մի քանի օտար լեզու իմանան, բայց սա չի նշանակում, որ մենք թերագնահատում ենք հայոց լեզուն: Հայոց լեզուն Հայաստանի միակ պետական լեզուն է և հայոց լեզուն շարունակելու է լինել Հայաստանի միակ պետական լեզուն»:
Ելույթի ավարտին Նիկոլ Փաշինյանն արտասանել է Սիլվա Կապուտիկյանի «Խոսք իմ որդուն» բանաստեղծությունը:
22:45 26.06.2025
Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...
22:31 26.06.2025
Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշարՎրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...
22:15 26.06.2025
Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակըՀունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...
21:57 26.06.2025
Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...
21:45 26.06.2025
Պյանիչը հեռացել է Մոսկվայի ԲԿՄԱ-իցԱնվանի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը հեռացել է Մոսկվայի ԲԿՄԱ-ից։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Բոսնիացի ֆուտբոլիստի հետ ԲԿՄԱ-ի կազմը լքել է նաև մեկ այլ կիսապաշտպան Ռիֆատ Ժեմալետդինովը։ Պյանիչը ԲԿՄԱ էր տեղափոխվել 2024 թ. սեպտեմբերին։ ...