Ցույց Ալիևի նստավայրի դիմաց․ բողոքում են առանց դատավճռի սպանված մեղադրյալ զինծառայողների հարազատները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+25.09 oC

Ցույց Ալիևի նստավայրի դիմաց․ բողոքում են առանց դատավճռի սպանված մեղադրյալ զինծառայողների հարազատները

19:32 04.12.2018

Երեկ Ադրբեջանի նախագահի նստավայրի մոտ ցույց են արել այն մեղադրյալների հարազատները, որոնք նախորդ տարվա մայիսին ձերբակալվել էին Արցախի հետ սահմանի մոտակայքի ադրբեջանական բնակավայրերում ու մեղադրվում էին հայերի հետ գործակցելու, դավաճանության հոդվածներով։

Նրանց մի մասը բանտարկված ժամանակ «մահացել է չպարզված հանգամանքներում», իսկ մյուսները խոշտանգվել են ադրբեջանական բանտերում։ Փոքրաթիվ ցուցարարները պահանջել են պարզել արդարությունը ու թույլ տալ տեսակցել նրանց հետ, ովքեր դեռ ողջ են։

Ցույցի մասնակիցներն ակտիվ գործողությունների չեն դիմել, բայց լրագրողներին պատմել են իրենց բողոքի մասին։ Հարազատները հայտնել են, որ բանտարկվածները անհիմն են մեղադրվում։ Նրանք արդեն հինգերորդ անգամ են հավաքվում նույն վայրում։

Հիշեցնենք, որ 2017 թվականի մայիսի 7-ին Ադրբեջանի մի շարք ուժային և իրավապահպան գերատեսչություններ համատեղ հայտարարել էին Տերտերի շրջանում «հայկական հետախուզության հետ համագործակցելու» մեղադրանքով մի խումբ զինվորականների և քաղաքացիականների ձերբակալման մասին, առանց հայտնելու դրանց թիվը, ինքնությունը։

Razm.info մասնագիտացած կայքին ոչ պաշտոնական աղբյուրներից հայտնի է դարձել ձերբակալված 9 անձի մասին՝ մեկը անանուն: Ձերբակալվածներից 8-ը մահացել է անհայտ հանգամանքներում, իսկ մեկի՝ զինծառայող Իսգենդերով Էլվին Իլգար օղլուի ճակատագիրը անհայտ է մնացել:

«Մահացածների» մեջ եղել են ինչպես գործող, այնպես էլ վերջերս զորացրված զինվորականներ, ինչպես նաև քաղաքացիական անձինք (նրանց ցանկը ու այլ մանրամասներ հասանելի են այստեղ)։ Որոշ դեպքերում նրանց թաղել են՝ չթողնելով ընտանիքի անդամներին մասնակցել թաղմանը։ Դեպք է եղել, երբ չեն թույլատրել մարմինը գերեզմանոցում թաղել, այլ ուղղակի լքված տարածքում փոսն են գցել։ Ճնշումների են ենթարկում նաև «լրտեսների» ընտանիքի անդամներին՝ ընդհուպ մինչև երեխային դպրոցից հեռացնել։

Ավելի ուշ՝ հուլիսի 19-ին, Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը հայտնել է նաև երկրում «լրտեսների նոր ցանցի» անդամներին հայտնաբերելու և ձերբակալելու մասին: Ի տարբերություն Տերտերի շրջանի լրտեսական ցանցի մասին հայտարարությանը, այս անգամ ներկայացվել են նաև ձերբակալվածներից 6 հոգու անուն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

23:00 26.06.2025

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

22:45 26.06.2025

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

22:31 26.06.2025

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

22:15 26.06.2025

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

Հունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...

SHANTNEWS

22:00 26.06.2025

SHANTNEWS

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

21:57 26.06.2025

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...

BACK_TO_TOP